o C     18. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Այսօր տեղի կունենա մեծ հանրահավաք-երթ՝ «Հանուն հավատի, ընտանիքի, հայրենիքի»

06.12.2019 00:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Այսօր տեղի կունենա մեծ հանրահավաք-երթ՝ «Հանուն հավատի, ընտանիքի, հայրենիքի»

Մի շարք մտահոգ կազմակերպությունների նախաձեռնությամբ՝ Հայաստանը եւս միանում է ընտանիքի պաշտպանության համաշխարհային շարժմանը՝ «Հանուն հավատի, հանուն ընտանիքի, հանուն հայրենիքի» կարգախոսով։

Ինչ են քննարկել ԱԺ խորհրդի դռնփակ նիստում․ նստաշրջանին ընդառաջ․ «Ժողովուրդ»

2019 թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը՝ 15։00-ին, Հյուսիսային պողոտայի սկզբնամասից (Օպերայի հարեւանությամբ) մեկնարկելու է հանրահավաք-երթ՝ Հանրապետության հրապարակ, Շահումյանի հրապարակ, Եվրոպայի խորհրդի գրասենյակ (Վազգեն Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն) ուղղությամբ։ Միջոցառման ընթացքում կհնչեն կարգախոսներ եւ ելույթներ։

Նավթի համաշխարհային գները նվազել են

Այսօր ականատես ենք լինում, թե ինչ իրավական եւ քարոզչական գործընթացներ են տեղի ունենում արեւմտյան շատ երկրներում Եվրոպայի եւ արեւմտյան այլ երկրների քրիստոնյա ժողովուրդներին պարտադրում են օրենքներ, որոնք դեմ են ազգային, ավանդական, քրիստոնեական արժեհամակարգին, ընտանեկան ինստիտուտին եւ ուղղված են այդ ինստիտուտի ոչնչացմանը, այլ՝ անբարո, այլասերված «արժեքների» ձեւավորմանը։ Միասեռականությունը անարգել քարոզվում է ամենուրեք, այդ թվում՝ երեխաների շրջանում, իսկ այդ քարոզը դատապարտողներին եւ դրա դեմ ընդվզողներին ենթարկում են իրավական պատասխանատվության։ Երեխաների եւ նրանց ծնողների իրավունքները զանգվածային կերպով խախտվում են, երբ շահույթ ստանալու նպատակով երեխաներին բռնի ուժով խլում են ծնողներից եւ տեղափոխում ապաստարաններ։

Գագիկ Մակարյանը նշանակվեց Հանրային խորհրդի անդամ

Այդ երեւույթների դեմ պայքարի նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 7-ին աշխարհի 10-ից ավելի երկրներում տեղի են ունենալու միջոցառումներ՝ ի պաշտպանություն ավանդական ընտանիքի եւ ընտանեկան արժեքների։
Վերոհիշյալ վտանգավոր գործընթացներից չի խուսափել նաեւ Հայաստանը, որտեղ միասեռականության քարոզի դրսեւորումները գնալով ավելի ու ավելի ագրեսիվ են դառնում, իսկ ընտանիքի ինստիտուտի դեմ քարոզչական եւ իրավական գործընթացները մտել են եզրափակիչ փուլ։

Նավթի համաշխարհային գներն աճում են

Կոչով դիմում ենք ազգային, հոգեւոր եւ ընտանեկան արժեհամակարգի պաշտպան բոլոր անձանց եւ կազմակերպություններին՝ դեկտեմբերի 6-ին միանալ երթին Հայաստանին պարտադրվող գործընթացներին դիմակայելու եւ սպառնալիքները չեզոքացնելու նպատակով։

Միջազգային այս ակցիաների նախաձեռնողներից ու կազմակերպիչներից է ստամբուլյան կոնվենցիան մերժած Բուլղարիան: Այս մասին ասված է նախաձեռնության տարածած հայտարարության տեքստում:

«The Beatles»-ի համաշխարհային օրը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА