o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անհայտ անձինք փորձել են առևանգել Վիտալի Բալասանյանի աշխատակցին (Հայտարարություն, լուսանկարներ)

02.12.2019 19:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Անհայտ անձինք փորձել են առևանգել Վիտալի Բալասանյանի աշխատակցին (Հայտարարություն, լուսանկարներ)

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.

Այսօր, դեկտեմբերի 2-ին, ժամը 15:50-ի սահմաններում Հանուն Արցախի գրասենյակի մուտքի մոտ տեղի է ունեցել սադրանքի և առևանգման դեպք: Երկու տղաներ, գրասենյակից դուրս են կանչել Տաթև Արցախ անվամբ ՖԲ օգտատեր Տաթև Վիրաբյանին և փորձել առևանգել, որը ուղեկցվել է լկտի, սեռական բնույթի հայհոյանքներով:

Մարտի 1»-ի գործով մեղադրյալի աթոռին հայտնված նախկին պաշտոնատար անձինք անելանելի վիճակում են․ «Ժողովուրդ»

Դեպքը աննախադեպ է նաև նրանով, որ տվյալ անձիք ակնհայտ սադրում էին գրասենյակի մյուս անդամներին: Այս դեպքը ևս մեկ անգամ փաստում է, որ դեռևս 2018թվականի հունիսին հայտնի ավտոկայանի դեպքերը, ոչ թե բնակչության ցասման արտահայտումն էր, այլ մի խումբ անձանց կողմից կազմակերպված սանդրանք, որոնց պարագլուխներն էին նույն այդ 2 եղբայրները:

Պահանջում ենք, որ ԱՀ Ոստիկանությունն ու մյուս պատկան մարմիններն այս գրությունն ընդունեն որպես հայտարարություն հանցագործության մասին և մեղավորներին ենթարկեն պատասխանատվության, քանզի այս անձանց համար պատասխանատվության չենթարկվելը դարձել է օրինչափ:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА