o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծաղրածու քաղաքապետը ստի ու կոռուպցիայի արանքում

29.11.2019 12:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Ծաղրածու քաղաքապետը ստի ու կոռուպցիայի արանքում

Աղբահան կամազների  հերթական սկանդալը մեկ անգամ եւս ապացուցում է, որ ծաղրածու քաղաքապետը իր, ասյինքն` նիկոլական թիմի վառ եւ արժանի ներկայացոփւցիչն է: Սկզբից նա փորձում էր ստել, թե Լֆիկից կամազի փող չի վերցրել, հետո պարզվեց, որ լավ էլ վերցրել է, այն էլ ոչ թե մեկ, այլ միանգամից երեք կամազի փող: Լֆիկը հենց այնպես Հայկոյին փող չէր տա: Տվել է իր բիզնեսը էլ ավելի ծաղկացնելու համար: Այսինքն`  Հայկոն Լֆիկի «կրյուչոկի վրա է», բայց ամաչում է դրանից եւ ասում, թե Լֆիկից փող չի վերցրել: Ուզում է ասել, թե կաշառակերության մեջ թաղված չի, բայց այդ ծաղրածուն ո՞վ է, որ դիմակայի Լֆիկի նման օլիգարխին, որը ամբողջ ներկայիս իշխանությանը առել, դրել է իր գրպանը:

Քաղաքապետը քաղաքական պաշտոն է և ճիշտ կլիներ, որ կարգին Հայկոն աշխատեր իր իրավական գիտելիքների վրա

Հետո քաղաքապետը դուրս տվեց, թե չի հիշում ովքեր են իրեն կամազի փող տվել, չի հիշում Գագիկ Խաչատրյանից ստացած միլիոնները, պարզապես մոռացել է Հրանտ Հախնազարյանի տվածը եւ մյուս-մյուսների: Ամեն մեկին օրենքի խախտմամբ «փոխհատուցումներ» է տվել` շինարարության թույլտվություններ, պատվերներ, հարկերի բարձրացման թույլտվություն եւ այլն: Այդ ամեն մի թույլտվությունը   միլիոնավոր դոլարների շահույթ են բերելու Հայկոյին կամազի փող տվողներին, բայց բերելու են երեւանցների հաշվին, ինչպես նրանց, ովքեր մերժեցին ծաղրածու քաղաքապետին դեմ քվեարկիելով կամ ընտրություններին չմասնակցելով, այդես էլ այն «հարիֆներին», ովքեր ուղեղները անջատած վազեցին սուպերմամային ձայն տալու, որ արդյունքում իրենք տուժեն, իսկ Լֆիկները գերհարստանան:

Հարց է ծագում բայց, ինչու այդ կամազները Հայկոն չգնեց քաղաքային բյուջեի գումարներով, որը, ի դեպ, աճել է նախորդ տարվա համեմատ: Պատասխանը պարզից էլ պարզ է. քաղաքային բյուջեն Հայկոյի ու նրա շուրջ հավաքվածների կերակրատաշտն է եւ դրա գումարները կամազների վրա ծախսելը Հայկոյի համար «սրբապղծության նման մի բան կլիներ»: Այդ գումարները ծախսվում են անճոռնի գերթանկ տոնածառի, անկապ միջոցառումների ու հետո պարգեւատրումների, նորից պարգեւատրումների, կրկին պարգեւատրումների համար: Քաղաքապետարանի աշխատողների վարձատրման եւ պարգեւատրման ֆոնդերը հասել են աներեւակայական թվերի, ավելի քթան 40 տոկոս քաղաքի ամբողջ բյուջեից: Այսինքն` այն հարկերը, տուրքերը, տուգանքները, որոնք երեւանցիները մի կերպ շատ անգամ իրենց երեխաների բերանից կտրելով մուծում են քաղաքային բյուջե գնում է նրա համար, որ Հայկոն ու իր շրջապատը իրեանց լավ զգան: Եվ ամեն պահետ-անպատեհ առիթով ասեն, թե «իրենց ժողովուրդն է ընտրել», իրականում խորապես թքած ունենալով նույն իրենց ընտրող ու առավել եւս չընտրող ժողովրդի վրա:

Հիմա, երբ հերթական անգամ բացահայտվեց Հայկոյի խաբեությունը, գունավոր ստերը ու կոռուպցիոն մեծագույն սկանդալը նա որոշեց արձակուրդ գնալ 2 օր եւ իր մտքերը վերադասավորել, թե ինչ անել հետո: «Սատանեն» ( հենց այն սատանեն, որին որ փնտրում է Նիկոլը), ասում է, թե այ Հայկո, սրա վերջը լավ չի, քանի ուշ չի գռփած-չռփած փողերդ հավաքի, թռի քո հարազատ Պրահա, բացի քո բնակարաններից մեկի դուռը եւ առոք-փառոք վայելիր մինչեւ խոր ծերություն: Գուցե հենց այդ մտքերն են, որ ստիպեցին Հակոյին գնալ արձակուրդ: Բայց Հայկոն մեղավոր չէ: Ցանկացած ծաղրածու... ծաղրածուն ի՞նչ է... ցանկացած բոմժ կերազեր դառնալ է՛լ քաղաքապետ, է՛լ դեպուտատ, է՛լ մինիստր, է՛լ վարչապետ, ինչպես, օրինակ` գազանանոցի ցանկացած կապիկ, որ երազում է դառնալ գազանանոցի դիրեկտոր, որ ոչ թե իր կերի կեսը գողանան, կեսը շպրտեն, այլ ինքը գողանա, ինքն էլ ում ուզի շփրտի, ում ուզի չշպրտի: Մեղավորը դուք եքՙ սիրելի երեւանցիներ, երբ քարեր էիք շպրտում աջ ու ձախ, առանց հասկանալու, թե դա ինչի է բերելու: Բայց դե պատահում է, սխալվեցինք տուժեցիք, հիմա քարերը հավաքելու` սխալները ուղղելու ժամանակն է:

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА