o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերատիվ

22.11.2019 13:40 ՔՐԵԱԿԱՆ
Օպերատիվ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 85 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։

Օպերատիվ

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 21, խարդախության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման ու ապօրինի ծառահատման՝ 4-ական, բնակարանային գողության, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի ու թմրանյութի իրացման՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, խոշտանգման, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի և ակնհայտ հանցավոր ճանապարհով գույքի ձեռք բերման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА