КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 08. 12. 2019 : :
ԼԱՎ ԷԼ ԿԱՏԱԿՈՒՄ ԵՆ (ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ` ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեից հայտնում են, որ Նիկոլի կառավարությունը նախորդներին չի զիջում հարկատուների փողերը ասֆալտին քսելու պահով, ուղղակի ձեռքի հետ էլ ԼԳԲՏ-ներին է ֆինանսավորում, որ ասֆալտի համը դուրս չգա:
ԱԱԾ-Ի ԵՎ ՀՔԾ-Ի ՀԱՄԱՏԵՂ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ
Սորոսի գրասենյակից հայտնում են, որ բացահայտվել է QR կոդի եւ որոշ շրջանակների կապը սատանայի հետ` QR կոդ նշանակում է Քոչարյան Ռոբերտ:
ՄԵՐ ՈՒ ՄԱՆՈՒԿ...
ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը վարչապետին զեկուցել է, որ արդեն սատանային բռնել են եւ հիմա էլ ճտերին են ման գալիս:
ՊԱՐԱԿԱՆՈՆ ԱՎԵՏԱՐԱՆ (ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ` ԱՎԵՏԱՐԱՆԻՑ ՄԵՋԲԵՐՈՒՄ ԱՆԵԼԻՍ ԱՅՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ աստվածաբանների` Հուդայի «Ավետարանից» հետո Նիկոլի փորձը ամենեւին էլ երկրորդը չէ` Ավետարանն իրեն հարմարեցնելու:
ТРАНЗИТНЫЙ ПАССАЖИР (ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ` «ՎԵՐՆԱՏԱՆ» ԿՈՒԼԻՍՆԵՐՈՒՄ)
– Ծեր գնչուհին բախտս կարդաց
իմ հայացքի մեջ մոխրացած,
Նա կիսաձայն ինձ շշնջաց,
որ ես ճամփորդ եմ ուշացած:
Որ իմ գնացքն արդեն մեկնել է,
ես ուշացել եմ նրանից,
Ով որ իմ գահը գողացել է`
արդեն հեռու է ինձանից:
ԱՄԵՆ ԻՆՉ ԸՆԿՆՈՒՄ Է ԻՐ ՏԵՂԸ (ԱԺ-ՈՒՄ «ԻՄ ՔԱՅԼ»-Ի ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՎԱԼԱԾ ՌԱԶԲՈՐԿԱՅԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ խորհրդարանագետների` Նիկոլի` ԱԺ-ում «լավագույն» ավանդույթները շարունակվում են, իշխող խմբակցությունը սկսել է ձեւավորել պպզող-թքողների կաստա: