o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժվել է

19.11.2019 13:16 ԹԵՄԱ
Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժվել է

Վարչական դատարանն Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժել է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Լիդիան Ինթերնեյշնլը»։

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

​​​​​​​«Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարը որոշ շրջանակների կողմից գրեթե մոնոպոլացվել է»

««Մի խումբ անձանց պնդմամբ ի հայտ եկած ենթադրյալ «նոր էկոլոգիական գործոնները» հիմք կարող էին հանդիսանալ ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու համար: Մերժելով հայցը՝ Վարչական դատարանը հստակ արձանագրում է, որ ներկայացված ապացույցները չեն հանդիսանում «նոր էկոլոգիական գործոններ» եւ չեն կարող հիմք հանդիսանալ գործող ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու համար:  Մասնավորապես՝

1) ՀՀ քննչական կոմիտեի պատվերով Ամուլսարի ծրագրի վերաբերյալ «Էլարդի» կողմից ներկայացված վիճելի փորձագիտական եզրակացությունը,

2) սեպտեմբերի 5-ին Շրջակա միջավայրի նախարարի կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացված 13 կետերը, որոնք կարող են հիմք հանդիսանալ նոր ՇՄԱԳ-ի համար

3) Հարութ Բրոնոզյանի կողմից պատվիրված Ամուլսարի ծրագրի անկախ փորձաքննության արդյունքները:

«Լիդիան Ինթերնեյշնլի» նախագահի եւ գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսն այս առնչությամբ ասել է, - «Այս լուրը կարեւոր է հատկապես «Էլարդի» վիճելի զեկույցի եւ Շրջակա միջավայրի նախարարի գրությամբ ներկայացրած 13 կետերի վստահելիության առումով: «Լիդիանի» ՇՄԱԳ-ը համապատասխանում է հայաստանյան եւ միջազգային ստանդարտներին եւ կազմվել է միջազգային լավագույն փորձին համապատասխան:«Գնահատում ենք, որ Դատարանը հաստատեց ՇՄԱԳ-ի օրինականությունը: Իսկ ներկայացված հայցը հերթական փորձերից մեկն է խոչընդոտելու «Լիդիանի» օրինական իրավունքին՝ զարգացնելու եւ իրագործելու Ամուլսարի ծրագիրը»:

«ՀՀ վարչապետը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ հաստատելով, որ որեւէ իրավական հիմք չկա խոչընդոտելու «Լիդիանին»՝ Ամուլսարի ծրագրի շինարարությունն ավարտին հասցնելու եւ այն շահագործելու համար, որ Ծրագրի իրականացումը բխում է պետության շահից: ՀՀ վարչապետը կոչ է արել Ամուլսարի ճանապարհներն ապօրինի շրջափակողներին ապաշրջափակել ճանապարհները եւ վերականգնել դեպի Ամուլսարի ծրագրի տարածք ազատ մուտքը: Այնուհանդերձ, մինչ այսօր ճանապարհների ապօրինի շրջափակումը շարունակվում է»»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА