o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդու. Չեմ սիրում, երբ ինձ փոխարինում են

18.11.2019 23:57 ՍՊՈՐՏ
Ռոնալդու. Չեմ սիրում, երբ ինձ փոխարինում են

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Իտալիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Միլանի» դեմ խաղում թուրինյան ակումբի մարզչական շտաբի՝ իրեն փոխարինելու մասին որոշումը:

Ռոնալդու. Վերադառնում եմ

«Բոլորը գիտեն, որ ես չեմ սիրում, երբ ինձ փոխարինում են: Նույնիսկ վնասվածքով ես ցանկանում էի մնալ խաղադաշտում և օգնել թիմին:

Այնուամենայնիվ, ակումբում որևէ խնդիր չկա: Ես ֆիզիկապես պատրաստ չէի ամբողջական հանդիպում անցկացնել, քանի որ ցավեր էի զգում ծնկի շրջանում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ «Միլանի» հետ հանդիպման 55-րդ րոպեին փոխարինվելուց հետո Ռոնալդուն անմիջապես հեռացել էր ստադիոնից: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА