o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈՒ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ ԼՔԵՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

15.11.2019 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՈՒ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ ԼՔԵՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի ղեկավար, Հանրային խորհրդի անդամ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ, ինչպես եւ հայտարարել էր, դադարեցրել է իր լիազորությունները ՀԽ-ում: Այս մասին տեղեկացանք անձամբ պարոն Պիպոյանից: Թե ինչպե՞ս է գնահատում ներկայիս ՀԽ-ի գործունեությունը, մեր զրուցակիցը ասաց.

Մահացել է Գերագույն Խորհրդի պատգամավոր Հայկ Չախոյանը

- Ես չէ, որ պետք է գնահատեմ այս կառույցը: Ինչո՞ւ, որովհետեւ, ըստ էության, ես ունեմ մի ընկալում, շատերը ունեն այլ ընկալում: Եթե իմ ընկալման մեջ լիներ, բնականաբար, ես այսօր այնտեղ կլինեի եւ դուրս չէի գա: Բայց եթե ես այնտեղ չեմ, հետեւաբար, դա դեռ չի նշանակում, որ մնացածները, որ այնտեղ են, չեն կարող համարել, որ իրենք իրենց նպատակներով գործում են: Եվ դրա համար առնվազն գեղեցիկ չէ, որ այդ գնահատականը ես տամ:

Հանրային հեռուստաընկերության հետ իմ 20-ամյա համագործակցությունն ավարտված է. Քրիստինե Մելքոնյան

- Լավ, ի՞նչ եղավ, որ հասունացավ պահը, եւ Դուք որոշեցիք հենց հիմա դուրս գալ:

- Իմ որոշման գերակշռող մասը եղել է զգացական մակարդակով: Ազդել են նաեւ որշակի պատճառներ, որոնք, եթե զուտ տրամաբանականով առաջնորդվեի, գուցե չպետք է բերեին ինձ այդ որոշմանը: Բայց իրականում հասկացել եմ, որ ճիշտը գնալն է այս պարագայում: Այսօր էլ իմ որոշումից հետո հերթական անգամ համոզվեցի, որ ճիշտը գնալն էր:

«Նոր» Հայաստանի «հուսահատության գազելը»

- Նկատի ունեք Մանուկյանի հրաժարակա՞նը:

- Այո: Բայց ասեմ, որ ինչպես տարիներ շարունակ աշխատել եմ հանրային դաշտում, այնպես էլ շարունակելու եմ այսուհետեւ գործել: Ինքս միշտ այն կարծիքին եմ եղել, որ մարդն իր էությամբ պետք է ամեն ինչից վեր կանգնի եւ ինչ-որ արժեքների կրող լինի: Եվ եթե ես ասում եմ, որ Հայաստանին հարկավոր է սահմանադրական մարմնի տեսքով Հանրային խորհուրդ, ապա առնվազն իմ քայլերով պետք է ապացուցեմ, որ ես դա ուզում եմ ոչ թե ինձ համար, այլ՝ երկրի: Կարծում եմ` մարդն ինքն իր խորհուրդը պետք է արժեւորի եւ դրա համար հիմքեր տա:

Մեգան Մարքլը հարգանքի տուրք է մատուցել արքայադուստր Դիանային՝ կրկնօրինակելով նրա տեսքը

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА