o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

15.11.2019 20:10 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Այս նկարում QR ԿՈԴ է, որը սկանավորելով սմարթֆոնի միջոցով, քարտեզի վրա կտեսնեք մեր խմբագարության տեղը: Այն QR կոդը, որի «սատանայությունը» Նիկոլի կողմից զարմանալիորեն հանձնարարվել է որպես ԱԱԾ-ի քննության առարկա: Զարմանալով հանդերձ, մնում է մատնանշել, որ եթե հանկարծ ԱԱԾ-ն իրոք հանուն Նիկոլի ճանաչի «սատանայական», ապա դաժանաբար «կքաշվենք» ոչ միայն մենք, որ QR կոդի օգնությամբ ընթերցողներին տեսանյութեր դիտելու հարմարություն ենք ստեղծել, ոչ միայն այդ «սատանայությունից» օգտվող ընթերցողները, այլեւ շատ-շատերը: Ինքնաբերաբար «սատանա» կհամարվեն ապրանքների վրա QR կոդ դնողները, իսկ QR կոդի օգնությամբ հեռախոսով անկանխիկ վճարումներ առաջարկող բոլոր էլեկտրոնային դրամապանակները, երեւի թե, արդեն ոչ թե «սատանայական», այլ «սատանայապետական» կհռչակվեն: Այնպես որ, պատրաստվեք, եթե հիտլերական Գերմանիայում վառում էին գրքերը, ապա մեզանում միգուցե մի օր սկսեն սմարթֆոննե՞րը վառել...

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, ԱՄՆ Սենատում մեկ սենատորի ջանքերով արգելափակվեց Ցեղասպանության ճանաչման բանաձեւի քննարկումը: Դրա առնչությամբ քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ այսպիսի գրառում թողեց Ֆեյսբուքում. «Ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ. 1. Հանդես գալ հայտարարությամբ եւ պատասխանել Էրդողանի սուտ հայտարարությանը արխիվները բացելու մասով: Մեր արխիվները միշտ բաց են եղել: 2. Շտապ հեռախոսազրույց ունենալ սենատոր Լինդսի Գրահամի հետ, ով վետո է կիրառել բանաձեւի նկատմամբ հասկանալու տրամադրվածությունը: 3. Հեռախոսազրույցի ընթացքում փորձել առաջինը չբացել վետոյի թեման: Սա ԱՄՆ ներքին գործն է (եթե սենատորը խոսի թեմայի մասին, ապա Փաշինյանը պետք է խնդրի վետո կիրառելու փոխարեն պարզապես դեմ քվեարկել բանաձեւին, բայց բլոկ չանել): 4. Խոսել բացառապես Էրդողանի սուտ հայտարարության մասին, ներկայացնել իրողությունը: Սենատորը հեռախոսազանգի տողատակը վստահաբար կհասկանա»: Այստեղ զարմանալի է մեր հարգելի եւ շատ պրոֆեսիոնալ մասնագետի լավատեսությունը, մի՞թե նա կարող է պատկերացնել, որ այդ ծալապակասն իր թիմով ի վիճակի է պրոֆեսիոնալների խորհուրդներ լսել:

ԶԱՐՄԱՆՔ

Նիկոլը ԱԺ-ում հայտարարեց ՔՐԵԱԿԱՆ ԵՆԹԱՄՇԱԿՈՒՅԹԻ դեմ անողոք պայքարի մասին, եւ ճվճվալով, մասնավորապես ասաց հետեւյալը. «Եթե մարդիկ, այդ թվում` քաղաքական գործիչներ, այդ թվում` պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, եւ որոնք մտածում են` այս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձեւով պատգամավորի սպառնալ, օրինակ` հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում եմ` կպառկեցնենք ասֆալտին: Հանկարծ մտքներով չանցնի, կպառկեցնենք ասֆալտին եւ կտանք պատերով` բառիս բուն իմաստով: Որեւէ մեկը չփորձի, նախկին կլինի, ներկա կլինի, որ, ասենք հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, հիմա մտածի, թե կարող է թպրտալ, կտանք պատերով, կպառկեցնենք ասֆալտին: Թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, այդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ»: Այստեղ զարմանալին այն է, որ քրեական ենթամշակույթի դեմ «ժողովրդիս վարչապետը» հանդես է գալիս հենց քրեական բառամթերքով: Նույն քրեական բառամթերքն է օգտագործում եւ Արարատ Միրզոյանի դժբախտ օգնական Վահան Կոստանյանը, ով խոսում է ԲՀԿ-ին «կատոկելու» մասին: Լավ, Նիկոլի դեպքում հարց չկա, ոչ ադեկվատ, սակայն դո՞ւք` թիմակից կոչեցյալներ, ինչո՞ւ եք թութակի պես նույն բառամթերքն օգտագործում: Թե՞ ինքներդ ձեր դեմ եք պայքարելու:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА