o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Զգո՛ն լինենք». ինչպես են իրականում վերաբերվում Հայոց եկեղեցուն ՀՀ կառավարությունում

13.11.2019 00:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Զգո՛ն լինենք». ինչպես են իրականում վերաբերվում Հայոց եկեղեցուն ՀՀ կառավարությունում

Թե իրականում ինչպես է ներկա կառավարությունը վերաբերվում Հայոց եկեղեցուն, նրա հոգեւոր ու մշակութային ժառանգությանը, բացահայտվեց նոյեմբերի 10-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության՝ «Առաջին ալիքի» հեռարձակած «ԿԳՄՍ նախարարության օրենքի նախագծի քննարկումներ» հաղորդման ժամանակ: Այս մասին նշում է 1993-94թթ. Վիեննայում ԵԱՀԽ /այժմ` ԵԱՀԿ/ ՀՀ պատվիրակության ղեկավար, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան, քաղաքագետ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ եւ մանրամասնում. «Հաղորդմանը հատուկ հրավիրված էր մի անձնավորություն, որը չթաքցնելով իր հակակրանքն ու ատելությունը Հայոց եկեղեցու նկատմամբ, զրպարտեց հայոց կաթողիկոսներին՝ հայտարարելով, թե օտար տիրապետության օրոք նրանք «երբեք իրենց ժողովրդի կողքին կանգնած չեն եղել», այլ իբր մտահոգված են եղել միայն սեփական մերկանտիլ շահերով։ Ահա այսպիսի անզուսպ չարախոսությամբ՝ «Առաջին ալիքն» իր աշխարհասփյուռ եթերով անարգեց մեր փառահեղ հայրապետների հիշատակը, որոնց բացարձակ մեծամասնությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին ծառայել է անմնացորդ նվիրվածությամբ։ Այս կեղծիքով «Առաջին ալիքն» անարգեց նաեւ մեր միլիոնավոր նախնիներին՝ մեր պապերին ու նախապապերին, որոնց համար Ամենայն Հայոց Կաթողիկոսը գերսրբություն ու հոգեւոր ապավեն է եղել ամենածանր ու դժնդակ պատմական դարաշրջաններում»։

​​​​​​​«Հարուցված գործն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացը». Աշոտյան

Ա. Այվազյանի գնահատմամբ՝ հաղորդման վարողը՝ ոչ անհայտ Պետրոս Ղազարյանը, դեռ քիչ է, որ հրավիրել էր ճանաչված եկեղեցատյացին, ծպտուն անգամ չհանեց պատմական փաստերի այսպիսի ցինիկ աղավաղման կապակցությամբ. «Ավելին, նույն հաղորդմանը ներկա ԿԳՄՍ տխրահամբավ նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդական Սամվել Կարաբեկյանը նույնպես որեւէ կերպ չհակադարձեց այս սանձարձակ զրպարտանքին։ Այսպիսով, ե՛ւ Հանրային հեռուստատեսությունը՝ ի դեմս տվյալ հաղորդման հեղինակ ու պատասխանատու Պետրոս Ղազարյանի, ե՛ւ հաղորդմանը ներկա պաշտոնական անձը՝ նախարարի խորհրդականը, պարզորեն ի ցույց դրեցին ինչպես իրենց, այնպես էլ ՀՀ կառավարության իրական վերաբերմունքը Հայոց եկեղեցու նկատմամբ, որը, մեղմ ասած, բարյացակամ ու լավամիտ չէ։ Արձանագրենք այս հանգամանքը։ Չխարխափենք անորոշության մեջ։ Զգո՛ն լինենք»։

​​​​​​​«Սերժ Սարգսյանի նկատմամաբ հարուցված գործը օդ է». Արմեն Աշոտյան

Որպես հետգրություն՝ Ա. Այվազյանը նաեւ հավելել է. «Ի դեպ, պատմական իրականության աղճատման թեկուզ միայն այս աղաղակող դեպքն ինքնին բավարար է համոզվելու համար, թե որքան կարեւոր է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը դպրոցում»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА