o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բալասանյանը վախենալու բան ունի՞․ Հաշվեքննիչը՝ Գյումրու քաղաքապետարանում. «Ժողովուրդ»

09.11.2019 09:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բալասանյանը վախենալու բան ունի՞․ Հաշվեքննիչը՝ Գյումրու քաղաքապետարանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացնում Գյումրու քաղաքապետարանում: Ըստ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Պալատի անդամները, տեւական ժամանակ է` քաղաքապետարանի երեք աշխատասենյակ զբաղեցրած, ստուգումներ են իրականացնում, փաստաթղթեր ուսումնասիրում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր շրջապատում հայտարարել է, որ ինքը վախենալու բան չունի, թող ստուգեն, ֆինանսական առումով էլ իրենք մաքուր են:

ՀՀ օրենսդրության խախտմամբ երեխաների որդեգրման քրգործով Ֆրանսիայից մի շարք անձինք են հրավիրվել հարցաքննության. «Ժողովուրդ»

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բալասանյանը հայտարարեց, որ ստուգումներ Հաշվեքննիչ պալատն իրականացնում է, բայց որեւէ արտառոց բան չկա, քանի որ Պալատը նման ստուգումներ այլ տարիների եւս իրականացրել է: «Ամեն ինչ նորմալ է, ստուգումներ է, անում են, նորմալ է»,-հայտարարեց քաղաքապետն ու անջատեց հեռախոսը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА