o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եվս մի նախագահ Պուտինի հետ հանդիպմանը ներկայացել է ՌԴ նախագահի հետ նմանատիպ հանդերձանքով (տեսանյութ)

23.10.2019 18:37 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եվս մի նախագահ Պուտինի հետ հանդիպմանը ներկայացել է ՌԴ նախագահի հետ նմանատիպ հանդերձանքով (տեսանյութ)

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այսօրվա հանդիպմանը ներկայացել է նմանատիպ կոստյումով, ինչ Պուտինն է կրել: Նախագահների հանդիպման տեսանյութը հրապարակել է «Кремлевский пул РИА» թվիթերյան էջը:

Քարդաշյանի ամուսինը՝ Քայնե Ուեսթը կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում

Տեսանյութում երևում է, որ երկու երկրների ղեկավարներն էլ կրում են սև պիջակներ, սպիտակ վերնաշապիկներ և գինեգույն փողկապներ: Պուտինը նույնիսկ ձեռքի ժեստով ցույց է տվել, որ իրենց կոստյումները նման են իրար, որից հետո նախագահները ծիծաղել են:

«Երեկվա հանդիպմանն Էրդողանի հետ հանդերձանքի համընկնումից հետո, այսօր Պուտինի փողկապը համընկավ Աս-Սիսիի փողկապի հետ: Զուգադիպությո՞ւն է: Չենք կարծում»,- վերնագրված է տեսանյութը թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ «Кремлевский пул РИА» թվիթերյան էջը վարող լրագրողները երեկ էլ նկատել էին, որ Սոչիում հանդիպող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոստյումները նմանատիպ են: Թվիթերյան էջում նրանք նշել էին, որ նախագահների ընտրությունը համընկել է կոստյումի, վերնաշապիկի և փողկապի գույնի հարցում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА