o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ ՆԱՏՕ-ԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՊԼԱՆՆԵՐ ՈՒՆԻ

22.10.2019 19:45 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱԺ ՆԱՏՕ-ԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՊԼԱՆՆԵՐ ՈՒՆԻ

Լոնդոնում կայացած ՆԱՏՕ ԽՎ տարեկան նստաշրջանին մասնակցել է նաեւ հայաստանյան խորհրդարանական պատվիրակությունը: Սա գարնանային նստաշրջանից հետո ՀՀ պատվիրակության երկրորդ մասնակցությունն է եղել: Իսկ թե ի՞նչ արդյունքներով են վերադարձել, մանրամասներ պարզեցինք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար, պատվիրակության անդամ ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԻՑ:

Նստաշրջանի գլխավոր թեման եղել է Թուրքիայի ներխուժումը Սիրիա: Նստաշրջանում Թուրքիան հերթական անգամ իր գործողությունները պատճառաբանել է նրանով, որ Սիրիայում ահաբեկիչներ կան, ինչը չի բավարարել եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչների: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պատասխանից հետո` հասկացանք, որ յուրաքանչյուր պետություն իր երկրի անվտանգության համար հույսը պետք է միայն իր վրա դնի: Հիմնականում մենք փորձում էինք փոխզսպել ադրբեջանական կողմի անհարիր, որեւէ թեմայի հետ առնչություն չունեցող մեկնաբանությունները, երբ Արցախի թեմայի հետ հարցն առնչություն չուներ, բայց նրանք բարձրաձայնում էին: Մենք հանձնաժողովում որոշել ենք, որ սա չի լինելու մեր գործունեության հիմնական ոլորտը, քանի որ մենք նոր պլաններ ունենք, ինքներս պետք է օրակարգ թելադրենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА