o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այլեւս չեն թաքցնում, որ նպատակն ընտանեկան ինստիտուտը ոչնչացնելն է» (Տեսանյութ)

22.10.2019 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Այլեւս չեն թաքցնում, որ նպատակն ընտանեկան ինստիտուտը ոչնչացնելն է» (Տեսանյութ)

«Ծնողական համառուսական դիմադրություն» ընտանիքի պաշտպանության համառուսական հասարակական կազմակերպության ղեկավար ՄԱՐԻԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ վերջերս Հայաստանում էր: «Իրավունքի» հետ զրույցում նա զգուշացրեց ընտանիքի ինստիտուտի եւ քրիստոնեական մշակույթի դեմ գլոբալիզմի մարտահրավերի մասին, ինչն իր գնահատմամբ` այսօր ահռելի չափերի է հասնում:

Պետք է չմոռանանք հայ ժողովրդի արժեհամակարգը.Պատգամավորը՝ Ստամբուլյան Կոնվենցիայի մասին

Գլոբալիզմը գործում է ընտանեկան ինստիտուտի եւ քրիստոնեական մշակույթի դեմ: Այլեւս չեն էլ թաքցնում, որ նպատակն ընտանեկան ինստիտուտը ոչնչացնելն է: Ովքեր քաջատեղյակ են այս խնդրից, վաղուց գիտեն այս մասին: Բայց կարծում եմ` այսօր այն արդեն հասկանալի է դառնում լայն շրջանակների, որովհետեւ ընտանիքները բախվում են խնդրի հետ: Թույլ  չեն տալիս իրենց երեխաներին դաստիարակել այնպես, ինչպես իրենք են ցանկանում կամ ինչպես իրենք սովորել են եւ ինչպես համարում են ճիշտ: Այսօր ծնողներին պարտադրում են այն նորմերը, որոնք իրենց համար անընդունելի է, որոնք մերժվել են մեր ամբողջ քրիտոնեական  մշակույթի, մեր ընտանեկան ինստիտուտի կողմից: Անկախ նրանից` այդ ընտանիքը հավատացյալ է, թե` ոչ, մարդիկ կրում են իրենց մեջ այդ մշակույթը: Մինչդեռ հիմա ամենաթողություն է տիրում, եւ մարդիկ հասկանում են, որ ինչ որ կատարվում է, տեղի է ունենում բարձր մակարդակով: Այսինքն` ստեղծվում է միջազգային դիկտատուրա, որը չի ընդունվում մարդկանց կողմից ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում:

Մարիա Զախարովան անդրադարձել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը պղծելու միջադեպին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА