o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սամվել Մայրապետյանը սահմանված ժամկետում չի կարողացել վերադառնալ Հայաստան

21.10.2019 21:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Սամվել Մայրապետյանը սահմանված ժամկետում չի կարողացել վերադառնալ Հայաստան

Բուժման նպատակով դեռ հունվարից Գերմանիա մեկնած ու մինչ օրս Հայաստան չվերադարձած, կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանները Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) գրավոր տեղեկացրել են, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում Սամվել Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ, քանի որ օդանավակայանում վերջինիս ինքնազգացողությունը վատացել է և նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ 

Հայաստանի և Թուրքիայի սահմանային գոտում բռնկված հրդեհը մարվել է (լուսանկարներ)

Այս մասին ի պատասխան Ազատության հարցման հայտնեցին ՀՔԾ-ից։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործարարներից Մայրապետյանը մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ։ գործարար Սիլվա Համբարձումյանն էր հայտարարել, որ Սամվել Մայրապետյանին տարիներ առաջ 7 միլիոն դոլար է տվել, որպեսզի վերջինս էլ այն փոխանցի Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА