o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժողովուրդ». Կառավարությունից քաղաքական հրահանգ է իջեցվել

18.10.2019 09:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ժողովուրդ». Կառավարությունից քաղաքական հրահանգ է իջեցվել

«Այսօր խորհրդարանում նախատեսված է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից նախաձեռնած խորհրդարանական լսումներ` «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք. առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով:

«Ոչ մի քաղաքական ուժ առանձին վերցրած միայնակ չի կարողանալու հաղթել այն հրեշին, որի պայմանական անունը Նիկոլ Փաշինյան է». Արմեն Աշոտյան

Թերթի տեղեկությունների համաձայն` այս օրերին օրենսդիր մարմնի իշխանական թեւը բուռն աշխատանքային քննարկումների մեջ է: Բանն այն է, որ կառավարությունից քաղաքական հրահանգ է իջեցվել. մինչեւ տարվա վերջ պետք է ավարտել «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի աշխատանքները: Մեր աղբյուրների փոխանցմամբ` պահանջ կա նաեւ մինչեւ տարվա ավարտը հիմնովին փոփոխել եւ ընդունել Ընտրական օրենսգիրքը:

Սակայն մասնագետները վստահեցրել են, որ այս կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ իրականացնել, քանի որ խնդրահարույց կետեր կան ՏԻՄ-ի հետ կապված, ինչպես նաեւ պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել համայնքների խոշորացման հարցերի մասով: Համայնքներ կան, որոնք կտրականապես ուղղակի չեն ցանկանում միավորվել այլ համայնքների հետ»։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА