o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխային. Տեսանյութ

14.10.2019 21:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխային. Տեսանյութ

12.09.2019-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա Ա.Ղևոնդյանին: Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Դավիթը որևէ բան չի ձեռնարկել: Պատահական անցորդներից մեկը զանգել է Ա.Ղ.-ի մայրիկին, ով էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

«Ազգային կինոկենտրոնը վերածվել է անկառավարելի աբսուրդի թատրոնի». Հովհաննես Գալստյան (տեսանյութ)

Դավիթ Սանասարյանը տեղեկանալով, որ իր կողմից վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց, գնացել է այնտեղ և տեղում պայմանավորվածություն  ձեռք բերել բժիշկ Արսեն Գևորգյանի հետ, որպեսզի դեպքը ոստիկանությունում չգրանցվի որպես վրաերթ, այլ գրանցվի որպես բակում խաղալու ընթացքում ստացած կենցաղային վնասվածք: Վրաերթի արդյունքում երեխան ստացել է լուրջ վնասվածքներ, որոնք կարող են հանգեցնել հաշմանդամության: Դավիթ Սանասարյանը որևէ կերպ չի աջակցել երեխայի ծնողներին բուժման ծախսերը հոգալու հարցում՝ ավելին, ըստ ծնողների, սպառնացել է՝ ասելով, որ «ինքը որևէ պրոբլեմ չունի»:

Analitik.am-ը, տեղեկանալով, որ երեխայի ծնողները հայտնվել են ծանր վիճակում, չեն կարողանում հոգալ երեխայի բուժման ծախսերը, փաստացի մնացել են միայնակ ստեղծված իրավիճակում, խմբագրակազմով այցելեց փոքրիկ Ա. Ղևոնդյանին: Մեր փոքրիկ օգնությունը ցուցաբերեցինք Ա.Ղ.-ի ընտանիքին: Կից ներկայացնում ենք տեսանյութ և բժշկական թղթերը: 

Մանրամասները՝ տեսանյութում.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА