o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրայր Թովմասյանն արձակուրդ է վերցրել. Ալվինա Գյուլումյան

14.10.2019 16:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Հրայր Թովմասյանն արձակուրդ է վերցրել. Ալվինա Գյուլումյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը մի քանի օրով արձակուրդ է վերցրել, լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը։

Նա նշեց, որ Հրայր Թովմասյանն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծը քննող ՍԴ նիստի անաչառությունն ապահովելու նպատակով այսօր ու վաղն արձակուրդում է։

Կասկածի բացակայության հիմքով՝ կալանավորումից ազատ արձակվեց Հրայր Թովմասյանի սանիկը

Գյուլումյանն ասաց նաև, որ Հրայր Թովմասյանի հետ այս հարցի առնչությամբ ոչ մի քննարկում չի եղել

Հիշեցնենք՝  Սահմանադրական դատարանն այսօր աշխատակարգային նիստ է գումարել, որի ընթացքում որոշվելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА