o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Թեղուտի պոչամբարի պատվարը կարող է փլվել». ահազանգ

05.10.2019 00:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
​​​​​​​«Թեղուտի պոչամբարի պատվարը կարող է փլվել». ահազանգ

«Թեղուտի պոչամբարի պատվարը կարող է փլվել… եւ վարչապետի քմծիծաղը, թե «մի քանի բալանոց երկրաշարժին դիմացավ» տեղին չէ», - այս մասին ահազանգում է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ եւ նշում, որ միջազգային կազմակերպությունները չեն բացառում, որ Հայաստանում կկրկնվի նույն այն սցենարն, ինչ Բրազիլիայի Բրումադինյո պոչամբարի դեպքում՝ խլելով մարդկային կյանքեր եւ անդառնալի կորուստներ պատճառելով բնությանը:

«Շատ կուզենայի չհավատալ, որ Հայաստանում այլեւս ազգային ֆիլմն արգելվելու է, բայց, փաստերն արդեն շատ են». Հ. Գալստյան (տեսանյութ)

«Այսօր Բնապահպանական ճակատի էջում Լեւոն Գալստյանի գրառումը կարդացի Թեղուտի պոչամբարի վտանգի մասին, որ ոչ մի գերատեսչություն, որոնց մեջ ԱԻՆ-ն է ու Շրջակա միջավայրի նախարարությունը չեն պատասխանել այս բնապահպանական քաղաքացիական կազմավորման հարցերին։ Ինձ մոտ հարց է ծագում ինչո՞ւ, եթե ավստրալիական ATC Williams պաչամբարների տեխնիկական սերվիսի սպասարկման ընկերությունը «Թեղուտ» ՓԲԸ - ին ուղարկում է պոչամբարի պատվարի մասին պատասխան, չի հրապարակվում։ «Էկո-մեդիա» լրագրողական ցանցին տրամադրվել է այդ ավստրալիական կազմակերպության նամակ-մտահոգությունը, ինչը համառոտ հայերեն կներկայացնեմ այստեղ», - գրում է Ն. Կիրակոսյանը:

Կինոռեժիսորը փակագծեր է բացում. Ովքեր են այն ստվերային իշխանությունները, որ կառավարում են հայկական կինոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադրի փոխանցմամբ՝ նամակում մասնավորապես գրված է«Թեղուտ» ՓԲԸ-ն 2019 թ. հուլիսի 25-ին գրություն է ուղարկել ATC Williams-ին (ATCW), որով տեղեկացրել է Global Resource Engineering (GRE) ընկերության մասնագետ պարոն Դեւիդ Հոլմանի՝ ՀԵՏՔ հայկական համացանցային լրատվամիջոցով 2019 թ. հուլիսի 23-ին հրապարակված հարցազրույցի մասին: Այս հարցազրույցում քննարկվել է Թեղուտի հանքի պոչամբարի անվտանգության հարցը եւ հիշատակվել է ATCW ընկերությունը: Նամակում «Թեղուտ» ՓԲԸ-ն ATCW-ին խնդրել է պարզաբանել հետեւյալը. «Հարցազրույցում նա (պարոն Հոլմանը) նշում է, որ 2018 թ. ապրիլի 27-ին ավստրալական ATC Williams ընկերությունը տեխնիկական հաշվետվություն է ներկայացրել «Թեղուտ» ՓԲԸ-ի պոչամբարի վերաբերյալ եւ եկել է այն եզրակացության, որ պատվարը ծայրահեղ վտանգավոր վիճակում է, եւ ինչպես նշված է հոդվածում, այն կդիմանա վեց ամիս, իսկ հետո կփլուզվի»:

Անժամկետ գործադուլ

Ն. Կիրակոսյանը հրապարակել է նաեւ ATCW-Ի պատասխանը «Թեղուտ» ՓԲԸ-ին, որն ուղարկվել է էլեկտրոնային փոստով 2019 թ. հուլիսի 25-ին. «ATC Williams-ի անունից եւ որպես պոչամբարի անվտանգության վերաբերյալ զեկույցի գլխավոր հեղինակ, որին անդրադարձել է պարոն Հոլմանը, կարող եմ հաստատել հետեւյալը. «ATCW-ի հետ ՀԵՏՔ լրատվամիջոցից որեւէ մեկը կապ չի հաստատել այդ հոդվածում մեր անունը կամ մեր զեկույցի եզրակացությունների որեւէ ամփոփ նկարագրություն օգտագործելու խնդրով: Մեր զեկույցի եզրակացությունների հետ կապված ներկայացնում ենք հետեւյալ մեջբերումը. «Թեղուտի պոչամբարն իր ներկա վիճակում էականորեն վտանգավոր է շրջակա միջավայրի, հանքավայրի եւ ազդակիր համայնքների համար: Պոչամբարը չպետք է վերագործարկվի առկա վիճակում, եւ պատվարի անվտանգությունը բարելավելու համար անհապաղ պետք է իրականացվեն շտկման աշխատանքներ, որպեսզի պատվարը համապատասխանի ստատիկ եւ հեղուկացման պայմաններում անվտանգության նվազագույն գործակցի պահանջներին։ Ըստ էության, մենք համաձայն ենք պարոն Հոլմանի հետ, որ պոչամբարի պատվարը ներկա վիճակում «ծայրահեղ վտանգավոր» էՍակայն ATC Williams-ը կանխատեսող հայտարարություններ չի արել այն մասին, թե պոչամբարի պատվարը «կդիմանա վեց ամիս, այնուհետեւ կփլուզվի»: Կարեւոր է նշել, որ մեր կարծիքով ՀԵՏՔ-ն իր հոդվածի վերնագրով պարոն Հոլմանի կարծիքը դուրս է բերել համատեքստից: Նա, փաստորեն, ասել է, որ եթե պոչամբարը վերագործարկվի (այսինքն՝ եթե շարունակվի պատվարի բարձրացումը, նույնիսկ պոչանքերի իջեցված արտադրողականությամբ), այդ դեպքում կառույցի անվտանգությունը կշարունակի վատթարանալ, եւ փլուզումն անխուսափելի կլինի: Անորոշ է՝ դա տեղի կունենա 6 ամսից, թե 12 ամսից, սակայն ATC Williams-ը համաձայն է պարոն Հոլմանի հայտարարության եւ ենթադրության հետԵվ վերջապես ATC Williams-ը պարտավոր է հիշեցնել Թեղուտ ՓԲԸ-ին, որ Թեղուտի պոչամբարի հետ կապված ռիսկերը դեռ իրական եւ հրատապ են, չնայած նրան, որ պոչամբարը չի շահագործվել ավելի քան մեկուկես տարի»:

«Էկո-տեղեկատվության օրենքի նախագիծը աղտոտում է տրամաբանության միջավայրը»

Ն. Կիրակոսյանի եկել է այն եզրահանգման, որ այս նամակն արտացոլում է ATC Williams-ի մտահոգությունն առ այն, որ «Թեղուտ» ՓԲԸ պոչամբարի անվտանգության վիճակի վերաբերյալ մեր մանրամասն ճարտարագիտական ուսումնասիրությունների եզրակացությունները «Թեղուտ» ՓԲԸ-ն պատշաճ չի ընկալել, եւ որ դրանք ամբողջությամբ չեն ներկայացվել վերոհիշյալ համացանցային լրատվամիջոցներին տրամադրած հայտարարություններում. «Այդ ամենի բացահայտման եւ սույն նամակի բովանդակության վերաբերյալ պատշաճ թափանցիկություն ապահովելու համար խնդրում ենք նկատի ունենալ, որ ATCW-ն այս նամակի ամբողջական պատճենը կտրամադրի հայկական համացանցային լրատվամիջոց Հետքին, ինչպես նաեւ այլ համապատասխան լրատվամիջոցների»:

Ցավոք, 21-րդ դարում անգամ չունենք ժամանակակից հայերենի բառարաններ. Նարինե Դիլբարյան

Հավելենք, որ համապատասխան գերատեսչություններին հարցում է ուղարկվել «Հետք»- ի կողմից եւ Հայկական բնապահպանական ճակատի կողմից։ Սակայն, պատասխաններ դեռ չկան։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА