o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից ակնկալիքները մեծ չեն. Փորձագետ

23.09.2019 15:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից ակնկալիքները մեծ չեն. Փորձագետ

Ադրբեջանական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձը արցախա-ադրբեջանական սահմանին սպասվող Մամեդյարով-Մնացականյան հանդիպման նախաշեմին ցույց է տալիս, որ Ադրբեջանի կեղծ կառուցողականության պաշարը սպառվել է, Aysor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:

Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում ադրբեջանցիներ են հավաքվել, որոնք նպատակ ունեն շարժվել դեպի Արցախի սահման

«Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում բանակցություններ վարելու իր քաղաքականությունը: Վերջերս ադրբեջանական ԱԳՆ-ն բաց տեքստով հայտարարեց, որ իրենք խնդիր չեն տեսնում կրակոցների ներքո բանակցություններ անցկացնելու մեջ: Այսինքն, Ադրբեջանը փորձում է սպառնալիքի միջոցով ճնշում գործադրել հայկական կողմերի վրա», - նշեց փորձագետը:

Նրա դիտարկմամբ, սահմանային լարվածության աճը Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցերի նախաշեմին նորություն չեն: «Դա Ադրբեջանի սովորական ձեռագիրն է: Սակայն Հայաստանում հեղափոխությունից հետո Բաքուն սկսեց կեղծ կառուցողականություն ցուցաբերել, նույնիսկ որոշ ժամանակ պահպանում էր Դուշանբեի պայմանավորվածությունները, ինչը Հայաստանի իշխանություններն ընկալում էին որպես սեփական դիվանագիտական նվաճում: Այս դիվերսիան, Ադրբեջանի հռետորաբանությունը, հաճախակիացած խախտումները ցույց են տալիս, որ լավատեսության և դրական ակնկալիքների հիմքեր չկան, իսկ Ադրբեջանի ժամանակավոր կառուցողականությունն իրավիճակը հասկանալու և սեփական դիրքերն ամրապնդելու նպատակ էր հետապնդում ընդամենը», - ասաց Կարապետյանը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների սպասվող հանդիպումից փորձագետն առանձնապես ակնկալիքներ չունի: «Բնական է, որ քննարկվելու է իրավիճակը սահմաններին, մեղադրանքներ են հնչելու հրադադարը չպահպանելու հետ կապված, հայկական կողմն, ըստ երևույթին, փորձելու է առաջ մղել «Դուշանբե+»-ի գաղափարը՝ այսինքն նոր վստահության միջոցների համաձայնեցում՝ ներառող Դուշանբեում և մինչ այդ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում համաձայնեցված քայերը: Ենթադրաբար, կքննարկվեն նաև օրակարգում գտնվող հումանիտար հարցեր: Սակայն ընդհանուր մթնոլորտը բոլորովին նպաստավոր չէ արդյունավետ երկխոսության համար և իրատեսական չէ հստակ քայլեր ակնկալել, իսկ առանց Ստեփանակերտի հումանիտար հարցեր քննարկելը պարզապես անտրամաբանական է», - եզրափակեց խոսքը փորձագետը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА