o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե մի քիչ էլ շատ միֆեր գրեն իմ մասին, կարող է` ավելի շուտ խոսեմ». Արթուր Վանեցյան

20.09.2019 15:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
«Եթե մի քիչ էլ շատ միֆեր գրեն իմ մասին, կարող է` ավելի շուտ խոսեմ». Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը բացառում է քաղաքական որևէ ուժին անդամակցելու հնարավորությունը։ Նա խոսել է իր անունը ԲՀԿ–ի հետ կապելու և իր հայտարարությունը Facebook–ից հեռացնելու մասին։

«Լայվը փրկության բանաձևն է, և վերջ». Արթուր Թովմասյան

ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հերքել է իր և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման լուրը։ Նա այս մասին ասել է armtimes.com–ին։

Մամուլում այսօր տեղեկություն տարածվեց, որ Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են, հանդիպումը տեղի է ունեցել Ծառուկյանի առանձնատանը և տևել մի քանի ժամ: Այնուհետև մամուլը, հղում անելով իր աղբյուրներին, գրեց, որ Վանեցյանը առաջիկայում կանդամագրվի ԲՀԿ-ին:

«Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են, ամոթ է»,- պարբերականի հետ զրույցում ասել է Վանեցյանը:

Նա նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրվելու վերաբերյալ խոսակցություն չի էլ եղել։

«Բացառում եմ երբևիցե կյանքիս մեջ որևէ փուլում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անդամագրվելու հնարավորություն և առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն»,– ասել է նա:

Վանեցյանը հայտնել է նաև, որ տեղյակ չէ, թե ինչու է իր հայտարարությունը հեռացվել ԱԱԾ–ի Facebook–յան էջից։ «Իմ իմացությամբ չի հանվել, հանվել է նոր ղեկավարության կողմից, չգիտեմ՝ ինչ հանգամանքներից ելնելով»,– ասել է նա:

Լրագրողի հարցին, թե հրաժարականի հստակ պատճառների մասին ե՞րբ կխոսեք, Վանեցյանը պատասխանել է. «Պատճառների մասին կխոսեմ ըստ անհրաժեշտության, եթե մի քիչ էլ շատ միֆեր գրեն իմ մասին, կարող է` ավելի շուտ խոսեմ, իսկ եթե հանգիստ թողեն ինձ, ուրեմն հանգիստ կշարունակեմ իմ կյանքը»:

ԱԱԾ նախկին տնօրենն ասել է նաև, որ չի հրաժարվելու Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։

«Ցանկացած պարագայում շարունակելու եմ պաշտոնավարել որպես Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ և զարգացնելու եմ հայկական ֆուտբոլը, որի վերջին մեկ տարվա հաջողությունները բոլորը տեսել են, և ես խնդրում, հորդորում եմ բոլորին, որպեսզի ֆուտբոլը չմտցնեն նման «քաղաքական» քննարկումների մեջ և թողեն, որ ես զբաղվեմ ֆուտբոլով»,– նշել է նա։

Շարունակությունը սկզբնաղբյուրումՙ armtimes.com

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА