o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քննարկում են ադրբեջանցի երկու դիվերսանտի փոխանակումը երկու հայ գերիների հետ

19.09.2019 15:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Քննարկում են ադրբեջանցի երկու դիվերսանտի փոխանակումը երկու հայ գերիների հետ

Մենք տեղյակ ենք և քննարկում ենք այդ հարցը։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, որ Բաքուն պատրաստ է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին փոխանակել ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ։

«Հաշվի առնելով հարցի նրբությունը՝ դրա մասին հրապարակային կհայտնենք, երբ ինչ-որ որոշումներին մոտ լինենք», - ասաց նա։

Հիշեցնենք, որ փոխանակման պատրաստակամության մասին հաղորդագրություն երեկ տարածել էր Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը:

Վերջինս նշել էր, որ փոխանակման պատրաստակամության վերաբերյալ դիմումը համապատասխան միջազգային կառույցներին ուղարկվել է սեպտեմբերի 11-ին:

Մանրամասներ սպանված ոստիկանին կրակած երկու եղբայրների տված ցուցմունքներից․ «Ժողովուրդ»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА