o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱԿԱՄԱ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ԼԻՈՎԻՆ ԿՈՐՑՐԵԼ Է ՎԱՐԿԱՆԻՇԸ

17.09.2019 21:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱԿԱՄԱ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ԼԻՈՎԻՆ ԿՈՐՑՐԵԼ Է ՎԱՐԿԱՆԻՇԸ

Իր ասուլիսում Փաշինյանը մեկ միտք հնչեցրեց, որով ակամա խոստովանեց, թե համոզված է, որ երբեմնի վարկանիշից միայն տխուր հուշեր են մնացել: Պատասխանելով հարցին, թե չի՞ պատրաստվում հանրությանը հուզող երկու հարցերի` Ամուլսարի շահագործման եւ Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված  հանրաքվե անցկացնել, նա այսպես բացատրեց իր մերժումը. «Եթե մեկը պետք է մի պլաստմասե տուփ վերցնի ու ասի` ահա, այստեղ ատոմային ռումբ է պայթելու, եւ Չեռնոբիլի մակարդակի ճառագայթման ֆոն կա, եւ այդ պայմաններում մենք պետք է հանրաքվե անցկացնենք, այն դեպքում, որ դա իրականության հետ ոչ մի առնչություն չունի: Կամ պետք է ասեն` վաղն առավոտյան Թեղուտի պատվարը քանդվում է, 4 հազար զոհ է լինելու, ու այդ պայմաններումհանրաքվե պետք է անցկացնենք, մենք արդյունքի չենք հասնի: Կամ ասեն` Ստամբուլյան կոնվենցիան արվում է, որպեսզի գեյերի քարոզչություն արվի, ուրեմն ես նախընտրական քարոզչության ժամանակ ճիշտ ասացի, որ ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչները ԼԳԲՏ ակտիվիստներ են, իսկ ՀՀԿ-ն ԼԳԲՏ ակտիվ կուսակցություն է, որովհետեւ իրենք են ստորագրել այդ Ստամբուլյան կոնվենցիան: Այսօր, երբ լրատվամիջոցների 90 տոկոսը գտնվում է կոռումպացված ռեժիմի հսկողության տակ, նրանք կարող են անպատասխանատու ամեն ինչ անել: Մյուս կողմից` մենք չենք ուզում սադրանքների տրվել ու մամուլի եւ խոսքի ազատությունը սահմանափակել, որովհետեւ ժողովրդավարությունը մեզ համար շատ կարեւոր է»:

Արա Պապյանը չի էլ թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանը շարժվում է «Սասնա ծռերի» հրահանգով. Գառնիկ Իսագուլյան

Իսկ ահա անցած տարվա հոկտեմբերին մայրաքաղաքային իշխանությունների, եւ դեկտեմբերին` ԱԺ ընտրությունների ժամանակ Նիկոլը որեւէ մտավախություն չուներ, թե ինչ-որ մեկը մանիպուլյացիա կանի, կամ, որ «լրատվամիջոցների 90 տոկոսը գտնվում է կոռումպացված ռեժիմի հսկողության տակ», եւ ժողովրդին կտանեն հակառակ ուղղությամբ: Ինչո՞ւ չուներ. որովհետեւ իրոք ժողովրդի բացարձակ մեծամասնությունը գնում էր նրա ետեւից, հավատում էր նրան, եւ որեւէ մանիպուլյացիայի կամ քարոզչության չէր ենթարկվի: Իսկ ահա հիմա Նիկոլը վստահ է, որ եթե նման մանիպուլյացիա եւ քարոզչություն լինի, դա անվրեպ կգործի: Ինչո՞ւ, պատասխանը նույնն է. այս անգամ արդեն համոզված է, որ ժողովուրդն իր հետ չէ, ուստիեւ` կգնա անգամ մանիպուլյացիաների ետեւից, քանի որ չի հավատում Նիկոլին: Ու կարծես սա այն քիչ դեպքերից է, երբ վստահաբար կարելի է ասել, որ Նիկոլը չի սխալվում, հետեւապես` ոչ մի դեպքում հանրաքվե չի անի, քանի որ խայտառակ պարտություն է կրելու:

Փաշինյանն ընդունո՞ւմ է Մինսկի խմբի ծրագիրը

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА