o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ ԳՐԵԹԵ ԱՆՀՆԱՐ Է

11.09.2019 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ ԳՐԵԹԵ ԱՆՀՆԱՐ Է

Օրերս միջազգային պարբերականները հայտնեցին, որ Facebook-յան հաշիվներին կցված միլիոնավոր հեռախոսահամարներ գտնվել են հասանելիության տիրույթում եւ պաշտպանված չեն եղել ծածկագրով: Այժմ տվյալների բազան արդեն հեռացված է համացանցից: Այն ներառում էր տարբեր երկրների օգտատերերին պատկանող ավելի քան 419 միլիոն տվյալ, որոնցից 133 միլիոնը պատկանում է ԱՄՆ բնակիչներին, 50 միլիոնը` վիետնամցիներին եւ 18 միլիոնը` Միացյալ Թագավորության բնակիչներինԻսկ ի՞նչ մաս է կազմում այդ  419 միլիոնի մեջ Հայաստանը, փորձեցինք հետաքրքրվել տեղեկատվական անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ, ով ասաց.

Օրբելյանն ընդդեմ Ղարիբյանի դատական հայցի վճիռը կհրապարակվի վաղը

Հայաստանի մասով կոնկրետ թիվ կդժվարանամ ներկայացնել: Բայց միանշանակ կարող եմ ասել, որ ՀՀ-ն հիմնական թիրախ չի եղել, եւ աննշան մասով կարող էր ՀՀ-ից արտահոսք տեղի ունենալ:

- Ի՞նչ նպատակով են այդ տվյալները հասանելի դարձել:

- Անհասկանալի է, պարզապես հանկարծակի հայտնաբերել են: Լավ պաշտպանված տվյալներն են հիմնականում հասանելի դարձել:

- Ի՞նչ անենք, որպեսզի ավելի պաշտպանված լինենք համացանցում:

Ցուկերբերգը պաշտպան է կանգնել Facebook-ի հավելվածներում տվյալների միջանցիկ ծածկագրմանը. Reuters

- Լավ հարց էր: Հարց, որ այսօր աշխարհի ամենամեծ խնդիրն է: Ինչ էլ անում են, տվյալները խոցելի են բոլոր դեպքերում: Տեսեք, օրինակ հեռախոսի համարներն այսօր փաստացի օգտագործվում են Ֆեյսբուքում՝ որպես վերականգնելու մեթոդ: Բայց դա միաժամանակ խոցելի է դարձնում մեզ: Այսինքն, ինչ-ուզում ես արա, տվյալների արտահոսքից ապահովագրվել գրեթե անհնար է:

- Շատ հաճախ, հատկապես գիշերվա ժամերին դրսի տարաբնույթ համարներից զանգեր են գալիս մարդկանց: Ի՞նչ սկզբունքով են ընտրում համարները այդ հաքերները:

CNN. ՀԴԲ-ն Facebook-ում նյութեր է հրապարակում ռուսներին հավաքագրելու համար

- Առաջին հերթին օգտագործում են բազմաթիվ բազաներից արտահոսք եղած համարները: Երկրորդը, շատ դեպքերում ավտոմատով պարզապես համարներ են հավաքում եւ զանգում. նրանց համար կարեւորը զանգելն ու հետ զանգ ստանալն է, որպեսզի գումար կորզեն:

- Առհասարակ, կիբերանվտնագության առումով, որպես մասնագետ, ինչպե՞ս եք գնահատում Ոստիկանության համապատասխան վարչության աշխատանքը:

- Առաջին հերթին, պետք է ասել, որ այս հարցերում պետությունը անելիք չունի: Ուրիշ հարց, որ պետությունը կարող է այլ ձեւով այս ամենին միջամտել, գոնե հանրային իրազեկման միջոցառումներով, գովազդներովԻնչ վերաբերում է արդյունավետությանը, ասեմ, որ կիբեռվարչությունները ամբողջ աշխարհում էֆեկտիվության լուրջ խնդիր ունեն: Դա կախված է նրանից, որ հարձակումներ իրականացնողները ավելի հմտացած են, եւ երկրորդ՝ շատ դեպքերում միջպետական համագործակցության բացակայությունն է թուլացնում այդ վարչությունների արդյունավետ աշխատանքը: Իսկ հաքերները հիմնականում որպես թիրախ ընտրում են այն երկրները, որոնք միջպետական համագործակցության առումով խոցելի են:

 «Նաիրյան» մրցանակաբաշխությունը պարախմբերի առջեւ որակական չափանիշներ կդնի

- Պարոն Մարտիրոսյան, հետաքրքիր է` ՀՀ-ում կա՞ն հաքերական խմբեր, որոնք գործում են հենց մեր երկրում:

- ՀՀ-ում բացահայտված կիբերհանցագործների խմբեր չկան: Ենթադրում եմ, սակայն, որ ՀՀ-ից կան մարդիկ, որոնք մաս են կազմում միջազգային կրիմինալի խմբերի:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА