o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԶԱՎԵՇՏԱԼԻ Է ԹՈՂՆԵԼ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԲԱՐՁԻԹՈՂԻ, ՀԵՏՈ ԱՄՊԱԳՈՌԳՈՌ ԽՈՍԵԼ ՄՇԱԿՈՒՅԹԻՑ»

10.09.2019 22:30 ՄՇԱԿՈՒՅԹ
«ԶԱՎԵՇՏԱԼԻ Է ԹՈՂՆԵԼ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԲԱՐՁԻԹՈՂԻ, ՀԵՏՈ ԱՄՊԱԳՈՌԳՈՌ ԽՈՍԵԼ ՄՇԱԿՈՒՅԹԻՑ»

Դերասանուհի, հաղորդավարուհի ԱՆՈՒՇԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ հաճախ է քննադատում հեռուստասերիալները, թեպետ դրա անմիջական ստեղծողներից մեկն է: Ըստ նրա` սերիալների անորակության համար պատասխանատու են ստեղծագործական կազմում բոլորը: «Իրավունքի» հետ զրույցում բացի մշակութային խնդիրներից, Անուշիկն անդրադարձավ նաեւ հասարակության շրջանում հուզող մի քանի հարցերի` հայ տղամարդու կերպարի խեղաթյուրումից մինչեւ Ամուլսարի շահագործում ու Երեւան քաղաքի աղբահանություն:

«Ուշքի եկեք». Անահիտ Մութաֆյան

 

«ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԱՅՍՔԱՆ ՓՈՔՐԱՑԵԼ ՈՒ ԴԱՐՁԵԼ ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓԻ»

Ես էլ եմ անդրադառնում սերիալներին` քննադատությամբ, չնայած որ դրա ստեղծողն եմ ու ինչ-որ առումով` նաեւ դրա պատասխանատուն: Ցավ եմ ապրում, որ հասարակության կարծիքը պարբերաբար բացասական Է լինում սերիալների մասին: Բայց, դրա համար ոչ թե պետք է ասել ու անցնել առաջ, այլ ինչ-որ բան ձեռնարկել: Մշակույթն իմ ցավոտ կողմն է, ուզում եմ, որ մշակույթը ամենաբարձր հարթակում հայտնվի: Այո, մենք հարուստ մշակույթ ունենք, բայց ինչո՞ւ չենք օգտագործում դա ու փոքրացել, դարձել ենք սերիալային ձեւաչափի: Մենք անընդհատ չպիտի խոսեինք սերիալի խնդիրներից, սա շատ փոքր թեմա է, այնքան պիտի կայացած լինեինք, որ երկու անգամ խոսվեց, որ կա խնդիր, պիտի լինեին վերահսկող մարմիններ, գային, նայեին, հարցը վերանայրվեր` դրվեր մի կողմ, ու անցնեինք առաջ: Տարիներ ի վեր անդրադառնալ սրան ու ի վերջո ոչ մի արդյունք չտեսնել, սա ավելի քան ծիծաղելի է: Մշակույթ ասելով` ես բնավ սերիալ չեմ պատկերացնում, ինչ անուններ ենք ունեցել այդ ասպարեզում եւ այսօր ինչքան ենք փոքրացել... Այդ սերիալները պետք է բարություն, սեր քարոզեն, բայց արվում է ճիշտ հակառակը` բռնություն, սպանություն: Մի ժամանակ հիշո՞ւմ եք, երբ երեխաներին հարցնում էիր` ի՞նչ ես ուզում դառնալ, ասում էին` օլիգարխ: Սա ավելի քան  լուրջ խնդիր էր, աղետ էր: Որպես դերասան` անհարմար եմ զգում, երբ մարդիկ ասում են, թե իրենց երեխաներին արգելում են սերիալ նայել, սա ինձ համար ցավ է, ուզում եմ անել մի աշխատանք, որ ինձ տեսնելիս ասեն` ինչ լավն է ձեր ստեղծած ֆիլմը, սերիալը, որքան բարություն կա դրա մեջ, ընկերության հանդեպ պատասխանատվություն... Մի՞թե մեր երկրում նկարահանելու ու ցուցադրելու գեղեցիկ բաներ չունենք, աննման բնություն ունենք` տարվա յուրաքանչյուր եղանակին, սա այն երկիրն է, որտեղ կա հրաշալի աշուն, հրաշալի գարուն, մենք երբեւէ չենք օգտվում այդ բնությունից` չենք նկարում: Ի վերջո, սերիալը միայն սոցիալական խնդիր ներկայացնելը չէ, այն էլ` աննորմալ, զավեշտալի իրավիճակների հասնող: Պետք է ցույց տալ քո երկրի բարիքները, մշակույթը, մշակութային ու ավանդույթների առանձնահատկությունը, թե ինչով ես տարբերվում: Քո ազգի նկարագիրն ի վերջո, թե ինչպիսին է հայ կինը, հայ տղամարդը: Մենք պարբերաբար այդ մասին, աշխարհի տարբեր կետերում հայտնվելով, խոսում ենք, բայց ճիշտ հակառակ պատկերն ենք ներկայացնում սերիալներում:

«Հպարտ եմ, որ ունեմ Նարեկի պես եղբայր». Անահիտ Մութաֆյան

- Իսկ որտե՞ղ սխալվեցինք:

- Սխալվեցինք այն ժամանակ, երբ փորձեցինք ընդունել, որ եվրոպականը շատ ավելի  առաջադեմ է, ավելի ճիշտ է, քան` մերը: Այսինքն` լրիվ հեռացանք մեր ավանդույթներիցայն փաստից, որ հայ տղամարդը կնոջը վիրավորող եւ ծեծող չէ, այլ երվրոպական տղամարդուց տարբերվում է նրանով, որ դուռ է բացում հայ կնոջ առաջ, թույլ չի տա երբեք, որ կինը վճարի իր փոխարեն: Հայ տղամարդը պատասխանատվություն կրողն է իր երեխայի, իր կնոջ համար, ով թագուհու պես է վերաբերվում իր կնոջը: Շատ եմ լսել իմ տատերից ու պապերից, որ այդպիսին են եղել ընտանիքները: Ասում են` հայ թագուհիները եւ առհասարակ հայ կինը ինչո՞ւ է այդքան ուժեղ, կարծում եմ` արմատներից է գալիս, որովհետեւ թագուհու կեցվածք ունի: Բայց այսօր մենք բերեցինք այդ եվրոպականը, որը իր հետ բերեց մի շարք խնդիրներ, որոնք ոչ մի կերպ հասարակությունը չի կարող ընդունել:

«Ամուլսարը շահագործել չ՛ի կարելի»

 

«ԱՅՍՕՐ ԱՄԲՈՂՋ ԵՎՐՈՊԱՆ ՏԱՌԱՊՈՒՄ Է ԻՐ ՈՐՈՇԱԾ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Խոսքը Ստամբուլյան կոնվենցիայի մասի՞ն է, որ ցանկանում են վավերացնել Հայաստանում:

- Այո, ուղղակի ապշում եմ, որ անգամ դա քննարկվում է: Ի՞նչ ասել է եվրոպականասում ենք գենդերային հավասարություն եւ դրա սխալ ընկալմանն ենք գալիս: Այսօր ամբողջ Եվրոպան տառապում է իր որոշած գենդերային հավասարության մեջ: Միեւնույնն է, չեմ հավատում եւ չեմ հավատալու, որ կինը եւ տղամարդը հավասար են, ոչ, նրանք  հավասար չեն կարող լինել: Կարող ենք մարդկային առումով, զգացողությամբ լինել հավասար: Եթե իմ երեխային չդաստիարակեմ այնպես, որ տղամարդը մի քիչ ավելի բարձր է, որովհետեւ նա է քո պաշտպանը, քո հենարանը, քո ուժը, հետեւաբար ինչ է ստացվում, տղամարդիկ ակամայից թուլանում են, կանայք` ավելի ուժեղանում, որովհետեւ տղամարդիկ չգիտեն իրենց ինչպես պահեն: Սա արհեստական է, չեմ հավատում, որ բնական ընթացք է:

Կիսաթաց Նազենի Հովհաննիսյանը մնացել է մթության մեջ...

- Գուցե ծրագրվա՞ծ էր դա` սկզբում ֆեմինիստները, հետո` տրանսգենդերները ի հայտ եկան...

- Բնականաբար, այդ ամենը շղթայով բերում հանգեցնում է այն խնդրին, որի առաջ կանգնած ենք, պատ է, լուծում չկա: Առհասարակ, մենք շատ լավ գիտենք կնոջ խոսքի ուժը, ի վերուստ նրան տրված ոգու ուժը, որը հնարավոր չէ թաքցնել, բայց դա դեռ չի նշանակում, որ կինը պետք է հանգի այն մտքին, որ ես ավելի ուժեղ եմ, ավելի կարեւոր եմ, ավելի ճիշտ եմ, քան` տղամարդը, հետեւաբար կունենանք այն, ինչ ունենք: Ուրեմն, տղամարդուց մի պարտադրիր ավելորդ ուշադրություն քո նկատմամբ, ծաղիկներ, դուռ բացել, նվերներ... Ուրեմն, ապրիր նրան հավասար, կամաց-կամաց կորցրու կանացիությունդ: Պետք է փորձենք հասկանալ, թե ուր ենք տանում այս հասարակությանը: Մի գրառում արեցի, որը բուռն արձագանք գտավ ընկերներիս շրջանում, գրել էի` մի՞թե հայ տղամարդը նա է, ով պատրաստ է պաշտոնի եւ աթոռի համար այսքան իջնել իր տղամարդ կեցվածքից: Այդ մեկնաբանությունները չեմ անում համացանցում հումորի կամ նվաստացնելու համար, այլ որովհետեւ հասկանում եմ, որ  հայ տղամարդու տեսակը, պատկերացումը, որ ունեմ, իմ աչքի առաջ փլվում է առանց պատճառի: Այն մարդիկ, ովքեր այսօր կանգնած են մեր վարչապետի կողքին եւ պատրաստ են բզկտելու, անգամ ոչ ադեկվատ մտածելակերպով հոշոտելու այն մարդկանց, ովքեր փորձում են ինչ-որ քննադատություն անել, դրանք բացառապես այն մարդիկ են, որոնք ժամանակին, երբ Ն. Փաշինյանը վարչապետ չէր, բայց այդ ամբիոնից հետաքրքիր, հումորով համեմված անդրադարձ էր անում հանրապետականների արարքներին, փորձում էի դրանցով կիսվել իմ էջում, այդ նույն մարդիկ գրում էին` ինչ էլ կիսվել ես նրա մեկնաբանությամբ, զավեշտալի է արդեն, նրա գոռգոռոցը հոգնեցրել է... Նրանցից գրեթե 50 տոկոսը այսօր բացառապես ոչ միայն Փաշինյանի պաշտպաններն են, այլ կանգնած են նրա կողքին: Ինձ համար այս ստրուկ տղամարդու կարգավիճակը, որ պատրաստ է յուրաքանչյուր եկած քաղաքականության ուժի կողքին կանգնել, անտանելի է, այս դեպքում այդ տղամարդուն չեմ կարող հարգել, նա այդպիսին է լինելու իր տանը, ընկերական միջավայրում եւ անշուշտ` աշխատանքի մեջ: Մենք մեր տղամարդուն մի քիչ շատ ուժեղ ենք ուզում տեսնել: Ծովից ծով Հայաստան ունեցող այդ գենը իր մեջ կրող հայը անընդհատ ամեն ինչ ուզում է շատ ուժեղ ու իդեալական տեսնել: Հուսով եմ, որ այս կամ այն ձեւաչափով պաշտոններում հայտնվածները, ովքեր չկարողացան իրենց արդարացնել, կփոխարինվեն ավելի գրագետներով, կամ` գուցե ավելի բանիմացներով: Այսօր դպրոցական երեխայից մինչեւ տարեց դարձել են քաղաքական գործիչներ: Հավատացեք, բնավ ուրախ չեմ, որ որպես դերասան անդրադառնում եմ իմ երկրում տեղի ունեցած քաղաքական իրավիճակին:

Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը խորը կոմայի մեջ է ընկել

- Մշակույթն այնքան է քաղաքականցված, որ պարզվեց` մեզ Մշակույթի նախարարություն պետք չէ:

- Համամիտ չեմ, որովհետեւ Հայաստանը հարուստ մշակույթ ունի եւ հանգիստ կարող էր ունենալ Մշակույթի նախարարություն: Երբ Լ. Մակունցն ասաց, թե որոշ թատրոններ չունեն կոնկրետ առանձնահատկություն` ձեւաչափի մեջ, հասկացա, որ, երեւի թե, այդ աղջիկը ուղղակի չի եղել մեր բոլոր թատրոններում եւ չի նայել ներկայացումներ: Հատկապես Համազգային թատրոնին անդրադարձավ, որը կոնկրետ ուղղություն ուներ, շատ առանձնահատուկ թատրոն է: Նայում էի ու ցավ ապրում, որ երիտասարդ կինը, որը պետք էր բոլորին ապացուցել, թե ես կարող եմ, ճիշտ հակառակն արեց, սկսեց անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հենց մշակույթի նկատմամբ: Հետո նրանք որոշեցին, որ նախարարություն պետք չէ: Զավեշտալի է թողնել մշակույթը բարձիթողի, հետո ամբագոռգոռ խոսել մշակույթից:

Գանձապետարանը կապում է թատրոնների «ձեռքերը»

 

«ՄԵԿԸ ԿԱՍԻ` ԲԱԼԻԿ ՋԱՆ, ՍԱ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆՆ Է, ՄԵԿՆ ԷԼ` ԿՍԱՀԻ ԱՐՁԱՆԻ ՎՐԱՅՈՎ»

Վերջերս, Առնո Բաբաջանյանի արձանի վրա վարչապետն իր փոքրիկ աղջկան սահեցնում էր ու հրճվում այդ փաստով, ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետի այդ արարքին:

- Հիշեցի հայտնի գովազդը, որ երբ պապը թոռանը ներկայացնում է, որ սա Առնո Բաբաջանյանի արձանն է, բայց արեւածաղկի ու պաղպաղակի թուղթը գցում է հենց արձանի դիմաց: Ինչ ասել է սահել Առնո Բաբաջանյանի արձանի վրայով: Այն, ինչ քո ներսում իրապես կրում ես, մի օր դրա արտահայտողն ես, եւ դա լինելու է  պահի ազդեցության տակ: Ասում են, եթե ուզում ես մարդուն լավ ճանաչել, տես նրան երջանկության, վրդովմունքի, ուտելու, հեռախոսով խոսելու պահին եւ բարեւելուց: Հիմա, խոսել, թե մենք ինչ անուններ ունենք եւ նրանց արձանների պահպանությունը որքան կարեւոր է, որովհետեւ դա մեր պատմությունն է, մենք դրանով ներկայանում ենք բոլորին, մեր սերունդներին, օտարին, բայց երկրի գլուխը պահի ազդեցության տակ, իրեն նման բան թույլ տա, այս դեպքում շատերը կարող են կասկածի տակ դնել, թե որքանով է պահպանված մեր հուշարձանները: Թե ինչպես ես դու վերաբերվելու այդ անուններինթե որքանով են նրանք քեզ համար դաստիարակություն, հպարտություն` այդպես էլ դու քեզ մի օր պահելու ես: Մեկը ասելու է` բալիկ ջան, սա Առնո Բաբաջանյանն է, ներկայացնելու է, թե ով է նա, մեկն էլ` սահելու է նրա վրայով: Հիմա այն ենք մեր կենցաղում, ինչի կրողն ենք մեր ներսում, ստեղծել այդ կեղծը` ընդամենը մի քանի ժամվա ազդեցություն կարող է ունենալ:

«Քաղաքապետի որեւէ խոստում չի իրականացել». Անուշիկ Առաքելյան (տեսանյութ)

 

«ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐԵՎԷ ԽՈՍՏՈՒՄ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑԵԼ»

Ուզած-չուզած պիտի անդրադառնաք, որովհետեւ այսօր մշակույթն էլ է քաղաքականացված:

- Եվ, ավաղ: Այն մարդիկ, ովքեր իրենց մեջ իսկապես արվեստ են կրում, երբեք չեն կարող քաղաքական գործիչ լինել, այ, նրանք, ովքեր իրենց մեջ կրում են ընդամենը շոու-բիզնես, բոլորն այսօր քաղաքական դաշտում են: Օրինակ` այսօր ողջ հասարակությունը խոսում է քիչ թե շատ ծանոթ կերպարից, ով հայտնվեց քաղաքական դաշտում` մեր  քաղաքապետն է: Այն խոստումները, որ արդեն արծարծվում է հումորի վերածված վիդեո տարբերակներով` ֆեյսբուքյան տիրույթում, դարձել է ծամոն: Մարդ, ով ինչ-որ առումով սիրված է եղել, որպես դերասան, հայտնվել է նման պատասխանատու պաշտոնի: Առաջին հերթին` պիտի հիշի այն խոստումները, որ տվել է իր ընտանիքն, հարազատներին, հետո` ամբողջ հասարակությանը: Մեկ տարվա ընթացքում որեւէ խոստում չի իրականացվել, ավելին` վիճակն ավելի վատթարացել է: Այդ ամառվա սարսափելի շոգին, տուրիզմի լավ շրջանում ունեցանք սարսափելի աղբով լի իրավիճակ: Ուղղակի արդարանալ, որ Սանիտեկը, ըստ պայամանագրի, չի կատարում այս կամ այն ... Ինձ չի հետաքրքրում Սանիտեկն ինչ չի անում, որպես քաղաքապետպիտի կանչես Սանիտեկին, խնդրանքով, համոզելով, պարտադրելով ասում ես, որ այսպես պիտի լինի եւ վերջ: Թե ինչեր են քեզ խոչընդոտել, ինձ չի հետաքրքրում, կներեք, յուրաքանչյուրիս այս կյանքում ամեն ինչ խոչընդոտում է:

«Քո անկախության մեջ կա իմ մանկության չգրված տողերը». Անահիտ Մութաֆյան

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА