o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Միմ» ստուդիոյի պառակտման պատճառը վիճաբանությունը չէ

04.09.2019 21:40 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Միմ» ստուդիոյի պառակտման պատճառը վիճաբանությունը չէ

Տարիներ առաջ կավե մարդ-արձանների կերպարով առավել ակտիվ հայաստանյան թատերական ոլորտ ներխուժեց «Միմ» դերասանական ստուդիոն, որի անդամները թատերասեր հանրության սերը վայելելուց հետո, սակայն, որոշ ժամանակ անց լուծարվեցին: Ըստ չար լեզուների` «Միմը» պառակտվել է դերասանների անհաշտության պատճառով: Օրերս պարզվեց, որ «Միմը» վերադառնում է` «Ֆորմա» անվանումով` թատերախմբի անդամներից Հայկ Իսրայելյանի նախաձեռնությամբ: Ավելին` Ծաղկաձորում կայացած Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի փառատոնի շրջանակներում «Ֆորման» ներկայացավ «Վայ, վայ» ներկայացման առաջնախաղով, որը պարզապես բոլորի սրտով էր, քանի որ շոշափում էր արդիական թեմա` մարդկանց կենդանի շփման բացակայության մասին, թե ինչպես է հասարակությունը դարձել համացանցի, հեռախոսի ու սելֆիի գերին ու ռոբոտացել: «Միմ» ստուդիոյի «բաժանման» պատճառների, կրկին թատերական ոլորտ վերադառնալու եւ այլ թեմաների շուրջ «Իրավունքը» զրուցել է «Ֆորմա» թատերախմբի ղեկավար ՀԱՅԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ հետ:

«Գուցե համազգային ուժերով կառուցենք Համազգային թատրոնը». Արման Նավասարդյան

Հայկ, ի վերջո, ո՞րն էր«Միմ» ստուդիոյի պառակտման պատճառը, քանի որ չար լեզուներն այլ բան էին ասում:

- Մեր թատերախմբի` «Միմը» ստուդիոյի բաժանման պատճառը, կարելի է ասել, արտագաղթն է, խումբը ցրվեց, որովհետեւ տղաները գնացին արտերկիր` Ռուսաստան, եւ այդպես ստիպված խումբը քանդվեց: Մեծ ցավով եմ արձանագրում այդ ամենը, քանի որ սեր կար այն ամեն մեջ, ինչ մենք անում էինք: Բայց, ինչ արած, մեր հայ իրականությունն է այդպիսին:

«ՏՆՕՐԵՆԻ ԺՊ-Ի ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԹԱՏՐՈՆԻ ՎՐԱ 10 ՄԼՆ-ԻՑ ԱՎԵԼԻ ՊԱՐՏՔ Է ԿՈՒՏԱԿՎԵԼ»

- Այսինքն` վիճաբանությունը չի եղել պառակտման պատճառը:

- Ոչ իհարկե, մենք շատ ջերմ ենք, մինչեւ այսօր էլ շարունակում ենք կապ պահպանել, նույնիսկ երազում ենք, թե երբ ենք նորից միասին լինելու: Դրանից հետո ես երկու տարուց ավելի ոչինչ չէի անում, անցյալ տարվա սեպտեմբերից արդեն սկսեցի մտածել նոր խումբ ստեղծելու մասին: Իսկ արդեն նոյեմբերին` հավաքեցի խումբը իմ ուսանողների ու լավ ընկերների հետ միասին ու անցանք գործի: Արդյունքում ստեղծվեց «Ֆորմա» թատերախումբը:

Գանձապետարանը կապում է թատրոնների «ձեռքերը»

 

«ԹԱՏՐՈՆԸ ՊԻՏԻ ԺԱՄԱՆԱԿԻ ԶԱՐԿԵՐԱԿԻ ՎՐԱ ԼԻՆԻ»

Ժամանակակից ու ցավոտ թեմայով եք սկսել թատերախմբի առաջին բեմադրությունը` հեռախոսներից կառչած հասարակության պատկերն եք արտացոլում «Վայ, վայ» ներկայացման մեջ:

- Այո, որովհետեւ թատրոնը պիտի ժամանակի զարկերակի վրա լինի, եթե, իհարկե, պատմական թեմա չէ:

- «Միմ» ստուդիոյի հաջողություններից մեկը կավե արձան-մարդ կերպարն էր, այն եւս կընդգրկեք այս թատերախմբում, թե դա «Միմի» ոճն էր:                                                     

«Քաղաքապետի որեւէ խոստում չի իրականացել». Անուշիկ Առաքելյան (տեսանյութ)

- Իհարկե, կավե արձանների կերպարը կընդգրկենք նաեւ «Ֆորմայի» խաղացանկ, իսկ  ընդհանրապես այդ ոճը` մշակույթը, մենք վերցրել ենք իտալական թատրոնից, հետո  փոփոխությունների ենթարկեցինք, մշակեցինք, տեղայնացրինք թե՛ արտաքինըթե՛ շարժումները, թե՛ արդեն բեմադրությունը: Բայց երեւի թե տեսած կլինեք, որ այսօր քաղաքում, հարսանիքների ժամանակ, ճիշտ է անորակ, բայց շատ են անում նման բաներ:

​​​​​​​«Փրկության գինը» թանկ է նստել Արամ Ավետիսյանի վրա (Տեսանյութ)

«ԵՍ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՄ ԻՄ ԳՐՊԱՆԻՑ»

- «Վայ, վայ» ներկայացման առաջնախաղն արեցիք Մնջախաղի փառատոնի շրջանակներում, իսկ երեւանյան պրեմիերա կլինի՞:

- Սեպտեմբերին նախատեսում ենք անել երեւանյան պրեմիերա, որից հետո արդեն կմասնակցենք «Հայֆեստ» թատերական փառատոնին:

- Հայկ, այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ պետական թատրոններն են անգամ դժվար գոյատեւում, ինչպե՞ս եք կարողանալու այս պայքարում գոյատեւել:

«Քո անկախության մեջ կա իմ մանկության չգրված տողերը». Անահիտ Մութաֆյան

- Բարդ հարց եք տալիս, ես չգիտեմ, դեռ մինչեւ այսօր ինձ այս ոլորտում պահում է սերը դեպի աշխատանքը: Ես ամեն ինչ անում եմ իմ գրպանից: Շնորհակալ եմ թատերախմբի անդամներին, որ ժամանակ են գտնում տրամադրելու խմբին, մի խոսքով` սիրո մթնոլորտում ենք ստեղծագործում, մինչեւ կարողանանք ինչ-որ դռներ բացել:

Հ.Գ. «Վայ, վայ» ներկայացումից մի հատված դիտե՛ք տեսանյութում.

«Ամբողջ աշխարհում արվեստը ճգնաժամի մեջ է». լեհ ռեժիսոր

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА