o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Որքան էլ ասեն` հալվա-հալվա, դրանից մեր բերանը չի քաղցրանում». Վարդան Բոստանջյան

30.08.2019 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Որքան էլ ասեն` հալվա-հալվա, դրանից մեր բերանը չի քաղցրանում». Վարդան Բոստանջյան

Ամուլսարի խնդրի, աղմկոտ ձերբակալությունների եւ Հայաստանում տնտեսական իրական պատկերի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ վեցերորդ գումարման գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահտնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ:

Չենք ներելու, չենք ընդունելու և ընդվզելու ենք. Արմեն Աշոտյան

«ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ ՀԱՆՔԱՎԱՅՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱՑԵԼ»

Պարոն Բոստանջյան, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը հետաձգվեց մինչեւ հաջորդ տարի, սակայն Ամուլսարի խնդիրը շարունակում է ծառացած մնալ օրվա իշխանության առջեւ: Ի վերջո, ինչպե՞ս եք տեսնում լուծումը:

Մինչեւ իշխանության, կառավարության որոշումը` Ամուլսարի վերաբերյալ վեճն ընթանում է տնտեսագետների եւ բնապահպանների միջեւ: Բնականաբար, իրենց կարծիքները տրամաբանորեն պետք է 180 աստիճանով լրիվ հակառակը լինի. բնապահպանները պետք է մտածեն էկոլոգիական վտանգների, վնասի մասին, տնտեսագետները` հնարավորությունների, նոր եկամուտներ մոբիլիզացնելու, տնտեսական զարգացումը խթանելու մասին: Սակայն այստեղ երկու կողմի վեճից բացի, ակնհայտ է, որ կիզակետվում են բազմաթիվ շահեր: Ընդ որում` ոչ միայն ներքին ու մեր մասնագետների, այլ նաեւ դրսի մարդիկ են խառնված: Եվ յուրաքանչյուրը, այսպես ասած, իր մոտիվացիան ունի եւ իր մեկնաբանությունն է տալիս` իր տեսակետը հիմանավորելու համար: Բոլոր դեպքերում` Ամուլսարի շահագործումը, էկոլոգիական առումով, մեր պես ոչ մեծ երկրի համար վտանգ է ներկայացնում: Հատկապես, երբ խոսքը մի ամայի թողնված տարածքի մասին չէ, այլ` Ջերմուկի, որը նախատեսված է առողջարանային հանգիստ անցկացնելու համար: Ինչ վերաբերում է 400 հազար դոլար տալուն` փորձագիտական եզրակացությունների համար, ես այն չեմ ընդունում, որովհետեւ պարզ է, որ շահագրգիռ եւ ուժեղ կողմերը, որոնք հակված են այն շահագործելուն, իրենց համար սա որեւէ խնդիր չի ներկայացնում: Առավել եւս չեմ ընդունում, որ սուղ հնարավորություն ունեցող երկրի պայմաններում 400 հազար դոլար են տալիս նման եզրակացության համար: Ի դեպ, ժամանակային կտրվածքով հետաքրքիր է` եթե չէր աշխատելու հանքավայրն այդտեղ, թող միանգամից չաշխատեր, ինչի՞ համար էին այս մեկուկես տարվա դեգերումները: Թող միանգամից լիներ որոշում` շահագործվելո՞ւ է, թե` ոչ, մինչդեռ մեկուկես տարի շարունակվեց այս պրոցեսը: Ընդ որումիշխանափոխություն իրականացնողները մինչեւ այդ շահարկում էին այս հարցը: Իհարկե, չեմ ուզում շատ խորանալ եւ հասկանում եմ, որ կան բազմաթիվ շահագրգիռ, սուբյեկտիվ կողմեր:

Ովքեր են մեկնել Փարիզ Նիկոլ Փաշինյանի հետ. ցուցակ

Կարո՞ղ ենք փաստել, որ Դուք էլ եք դեմ Ամուլսարում հանքավայրի շահագործմանը:

Չեմ ուզում վերցնել իմպերատիվ պատասխանատվություն այս հարցում, բայց իմ անձնական կարծիքն է, որ չի կարելի այն բացել

«ԼՈՒՌ, ՍՊԱՍՈՂԱԿԱՆ ԿԱՄ ԹԱՔՆՎԱԾ ՎԻՃԱԿԸ ՀԱՐՄԱՐ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ»

Դուք նշեցիք, որ այս հարցում բազմաթիվ շահագրգիռ կողմեր կան, այս համատեքստում տարօրինակ չէ՞ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի լռությունը, երբ նա նախկինում եղել է «Լիդիան ինթերնեյշնլի» տնօրենների խորհրդի անդամ եւ կարող էր իր գործուն մասնակցությունն ունենալ խնդրի հանգուցալուծման հարցում:

Փոքր ժամանակվա մեր լսած հեքիաթները ոչինչ են Նիկոլ Փաշինյանի հեքիաթների համեմատ. Հայկ Մամիջանյան

Եթե նախագահն իսկապես շահագրգռված անձ է, բացարձակապես տարօրինակ չէ, որ լուռ է մնում: Սպասում է տեսնի, թե ինչ է կատարվում` իհարկե, ցանկանալով, որ կատարվի այն, ինչ որ ինքն է ուզում: Արդեն մամուլում կան տեղեկություններ այն մասին, որ այստեղ փայատերեր կան, որոնք հիմնականում անգլիական փող են ներդրել: Այդ կտրվածքով` հնարավոր է, որ` այո, նաեւ նա համապատասխան աջակցություն եւ ուղղորդվածություն ստացած լինի համապատասխան տեղից: Այդ պարագայում լուռ, սպասողական կամ թաքնված վիճակը հարմար է տվյալ անձի համար:

«Պարո՛ն նախարար, դուք ձախողակ եք». ՀՀԿ ԵԿ-ն՝ Զոհրաբ Մնացականյանին (Տեսանյութ)

Երբ հանրության ուշադրությունը սեւեռված է Ամուլսարի խնդրի վրա, ձերբակալվեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը: Ըստ Ձեզ` սրանով իշխանությունը փորձում է շեղե՞լ հանրությանը:

Ցանկացած ժամանակ, ցանկացած հասարակության մեջ կա մի որոշակի շերտ, որոնք վերջերս ստացել են Պողոս անունը, եւ նրանք չափազանց լավ են զգում, երբ ուրիշին վատ է լինում: Հիմա այս զանգվածը, որը իշխանափոխության աջակիցներն ու պաշտպաններն են, նրանց անընդհատ որոշակի տրամադրության մեջ պահելու համար կարելի է ամենազանազան ձերբակալություններն իրականացնել` առանց որեւէ առարկայական հիմնավորումների: Առավել եւս, երբ, օրինակ, կարելի էր այդ ձերբակալությունը անել, ենթադրենք, երեկ, բայց պարզվում է` երեկ հարմար չէր, բանակցությոններ էին գնում, թե որտեղ ինչն է շահագործվելու, ինչ նոր ծրագիր է իրականացվելու: Իսկ այսօր արդեն այդ զանգվածին ուրախացնելու համար հարկավոր է ձերբակալել:

«Փաշինյանն իրավունք չունի նախարարության ֆունկցիան վերցնել իր վրա». Արծվիկ Մինասյան (Տեսանյութ)

ԵՐԲ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆ ՍԻԶԻՓՈՍՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանն ուրախացնող տնտեսական ցուցանիշներ է ներկայացրել: Իսկապե՞ս այդ տվյալները հուսադրող են:

Բազմաթիվ այլ հարցերում ունենք խոցելիություն, օրինակ, տնտեսական աճի կտրվածքով` ունենք 4,5 տոկոս, որը պաշտոնական վիճակագրական տվյալներն են: Սա վատ չէ, բայց ՀՀ-ի համար փոքր շինարարության պայմաններում մեծ բան չէ: Ունենք 1,9 տոկոս գնաճ, որի համար ուրախանում ենք, բայց մեզ նման մասնագետները հասկանում են, որ ընդհանրապես նման աճը նշանակում է, որ տնտեսությունը չի զարգանում: Տնտեսական ցածր աճը ոչ այլ ինչ է, քան գնողունակ պահանջարկի բացակայություն, այսինքն` մարդու ձեռքը փող չկա, որ ինքը գումար դնի շրջանառության մեջ: Ասում են, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,8 տոկոս է, այստեղ ուզում եմ նշել, որ հայ մարդն իր մենթալիտետային նկարագրով չի կարող ծույլ լինել, նա ակտիվ է, բայց այդ ակտիվության որակական կողմ կա: Հիմա այդ ակտիվությունը տեղադրում եմ առեւտրում, որտեղ չեմ ստեղծում հավելյալ նոր արժեք, խաղատներում, սպասարկման ոլորտում, այսինքն` իհարկե, չեն կարող պարապ մնալ, պետք է աշխատեն, դրա համար էլ ակտիվությունը բարձրանում է: Բայց հունական միֆալոգիայով` սա սիզիփոսյան աշխատանք է, այսինքն` անարդյունք ու անընդհատ աշխատանք: Եվ բացի այդ, պարադոքսալ վիճակ կարող է ծագել, քանի որ էլկետրաէներգիայի արտադրության կտրվածքով ունենք նահանջ, բայց արի ու տես, որ տնտեսական ակտիվության առումով ունենք առաջընթաց, իսկ գյուղատնտեսությունում, որը մեր տնտեսության հիմնական ճյուղերից մեկն է, ունենք 8 տոկոս անկում: Ինչեւէ, ես ոչ մի անգամ էլ վիճակագրական ծառայության մեթոդաբանությանը չեմ վստահել, բայց այս մասին ամենադիպուկը մեր էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն է ասել` դիվանագիտների հետ հանդիպման ժամանակ: Նա մասնավորապես նշել էր, որ աշխարհի առաջատար դիրքեր գրավող երկրների համեմատ` ՀՀ-ում եկամուտաստեղծ ռեժիմը մեկ շնչի կտրվածքով 15 անգամ պակաս է: Արտադրողականությունը` միջին եվրոպական երկրներից` 8 անգամ պակաս է, երկու անգամ էլ պակաս է ԵԱՏՄ երկրներից, որի մեջ գտնվում ենք: Վերջում էլ հավելել էր, որ նման իրավիճակը տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում է: Հաշվի առեք, որ սա ասվել է պետական ամենաբարձր դիրքերից:

Փաշինյանի եւ Լավրովի հրապարակային գնահատականների համեմատական վերլուծությունը. Արմեն Աշոտյան

Կարծում եք` վարչապետը չի՞ տիրապետում իրավիճակին:

Բնականաբար, վարչապետը չի կարող չտիրապետել, բայց կարծում եմ` վարչապետին ապակողմնորոշողներ կան` բացի այն, որ նա պարտադրված, ստիպված է սա անում: Նա հո չի կարող ասել` վատ ենք աշխատում, իմ վարկանիշն անկում ապրեց: Ցանկացած իշխանություն պետք է աշխատի ցույց տալ, որ իրենց մոտ, կարծես թե, ամեն ինչ լավ է:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ

«ԱՅԴՊԵՍ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ, ԹԱՐԱԽԱԿԱԼՎԱԾ, ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՄԲ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՏԵՍԵ՞Լ ԵՔ»

Բայց չէ՞ որ այսօրվա իշխանությունը խոստանում էր տնտեսական հեղափոխություն:

Վարչապետին հենց անձամբ եմ ասել, որ «տնտեսական հեղափոխություն» բառակապակցություն չկա, քանի որ այն երբեք չի կարող լինել: Կա մի զանգված, որը բացարձակապես չի կարողանում կողմնորոշվի` արեւը որտեղից է դուրս գալիս, որտեղից է մայր մտնում, եւ այդ մասսայի համար կարելի է ասել` «տնտեսական հեղափոխություն», որ իրենք ուրախանան: Տնտեսական հեղափոխություն ինչպե՞ս կարող ենք անել մի երկրում, որն այսօր կարգին տնտեսություն չունի, ռեսուրս չունի: Եթե նկատել եք, այս վերջին շրջանում աշխատում են այդ բառակապակցությունը չասել: Ուրիշ բան է, որ մեր տնտեսության մեջ ունենանք ուղղություն, տեսլական, որը չկա: Կարելի է տնտեսական ռազմավարություն մշակել, համաձայն որի, ասենք, թե ինչ ուղղությամբ են գնում մեր տեխնոլոգիաները, ոչ էներգատար եւ ոչ նյութատար արտադրությունները, տեքստիլը, գործվածքեղենը, տուրիզմը, այսինքն` այն ամենը, որտեղից մենք ի զորու ենք ինչ-որ մի ժամանակից հետո հաջողության հասնել: Իսկ մնացած բառակապակցությունները թիթեռի կյանք ունեն: Մեկ օր, երկու օր, հետո՞... Եթե ոչ այսօր, ապա գոնե վաղը դուք կասեք` ո՞ւր է այդ տնտեսական հեղափոխությունը, դրա սահմանումը ո՞րն է:

Ծառայողական քննություն կլինի. Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

Իսկ հնարավո՞ր է, որ տնտեսական հեղափոխության փոխարեն` տնտեսական ճգնաժամ ունենանք` հաշվի առնելով, որ այս կամ այն նախկին պաշտոնյային ձերբակալելն ու նրանցից միլիոններ վերցնելը մի օր ավարտվելու է, եւ բախվելու ենք կառավարության վարած տնտեսական քաղաքականության հետեւանքների հետ:

Նախ ասեմ, որ օրենքի գերակայության, ազատ մրցակցության, տնտեսական հարաբերությունների ճիշտ կարգավորվածության պայմաններում ակնհայտորեն ստվերային տնտեսությունը եւ դրա շրջանառությունը ցանկացած երկրում աշխատում են մինիմալիզացնել: Բայց ոչ մի երկրի չի հաջողվել դա անել, օրինակ, ԱՄՆ-ի նման երկրում մոտավորապես` ստվերային տնտեսությունը 25 տոկոս է կազմում: Ես սա ոչ թե ողջունում եմ, այլ նշում է, որ հնարավոր չէ բացառելը: Այնպես որ, չի կարելի ստվերային տնտեսության դեմ պայքարի անվան տակ, այնպես անել, որ տնտեսական զարգացման խթանները ոչնչացվեն: Հիմա ենթադրենք որոշ մարդիկ ձերբակալված են, հասկանալի է, որ իրենք օրենքի կամ մոտավորապես` կառավարման բաց տեղերից օգտվելով` արել են մինչեւ անգամ, այսպես կոչված, անօրինական քայլեր: Բայց դրանց արդյունքում, այդուհանդերձ, ինչ-որ մի բան են ստեղծել, ավելի ճիշտ` ոչ թե ինչ-որ մի, այլ շատ բան են ստեղծել, որն այսօր տեսնում ենք: Մինչդեռ հիմա այդպես թունավորված, թարախակալված, վրեժխնդրությամբ ուզում ենք բոլորի մահը, այդպես լինո՞ւմ է, նման զարգացում լսե՞լ եք: Խոշոր առումով` հասկանալի է, որ այնպես պետք է անենք, որ ցանկացած անօրինականության դեմ հնարավորինս առնենք, սա ուրիշ հարց է: Բայց հասարակ փեշակ չունեցող զանգվածին ուրախացնելու համար` «սրան բռնեցինք, նրան բռնեցինք, թող տասնյակ միլիոններ բերի, չէ, թող հարյուրավոր միլիոններ» ասելով` ոչ մի տնտեսական զարգացում չենք ունենա: Որքան էլ ասեն` հալվա-հալվա, դրանից մեր բերանը չի քաղցրանում, պետք է աշխատենք:

Շնորհակալ ենք ՌԴ ԱԳ նախարարին, որ ի տարբերություն ՀՀ այսօրվա ղեկավարների՝ բարձրաձայնեց Արցախի ինքնորոշման իրավունքի մասին. Արմեն Աշոտյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА