o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դեպքի վայրում է Վալերիյ Օսիպյանը. նոր մանրամասներ «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհից

24.08.2019 20:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Դեպքի վայրում է Վալերիյ Օսիպյանը. նոր մանրամասներ «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհից

Օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ոստիկանին սպանած եղբայրները դեպքից առաջ գեղեցկության սրահից գումար ու էլեկտրական սարքեր էին գողացել

Ժամը 16:31-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս չորս մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի հետևանքով կա 6 տուժած:

Նրանցից երկուսը տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոցի թունաբանական բաժանմունքում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА