o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որ առանց ձեռքերի ու ոտքերի երեխեք ծնվեն, ի՞նչ եք պատասխան տալու․ վարչապետը՝ «Լիդիան»-ի քիմիկոսի

23.08.2019 19:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Որ առանց ձեռքերի ու ոտքերի երեխեք ծնվեն, ի՞նչ եք պատասխան տալու․ վարչապետը՝ «Լիդիան»-ի քիմիկոսի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց «Լիդիան» ընկերության լաբորատորիաներից մեկը։

Փաշինյանը «Լիդիան»-ում աշխատող քիմիկոսներից մեկին հարցերից, արդյո՞ք հավատում է պնդումներին, թե Ամուլսարի շահագործման դեպքում ոչ մի լիտր աղտոտված ջուր չի արտահոսելու, աշխատակիցն էլ ասաց, որ «Լիադիան»-ը բնապահպանական ռիսկերի հետ կապված կարող է համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել։

Եթե Թեղուտի հարցում կառավարությունը ենթարկվեր ճնշումներին, 900 մարդ կրկին կմնար առանց աշխատանքի. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը հետաքրքրվեց նաև, եթե առանց ձեռքերի ու ոտքերի երեխաներ ծնվեն, ի՞նչ են պատասխան տալու, քիմիկոսն էլ ասաց. «Ե՞ս պատասխան տամ, մենք վստահում ենք Ձեզ»։

Լրագրողի հարցին, Փաշինյանը հավատու՞մ է, որ հանքի շահագործման արդյունքում առանց ձեռքի կամ ոտքի երեխաներ կծնվեն, վարչապետը պատասխանեց «Իհարկե ոչ»։

Մանրամացներն՝ տեսանյութում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА