o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաշինյանի ռեալիթի շոուն շուտով ավարտվելու է». Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)

16.08.2019 20:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Փաշինյանի ռեալիթի շոուն շուտով ավարտվելու է». Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)

ՀՔԾ-ն քրեական գործերից մեկով ձերբակալել, ապա ազատ էին արձակել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վարորդ-օգնական Արամ Բարսեղյանին, ում մեղադրում էին պետական միջոցների վատնման մեջ: Ա. Աշոտյանի գնահատմամբ` իր մտերիմ մարդու ձերբակալությունը բացառապես քաղաքական էր եւ ուղղակիորեն կապված էր իր անձի հետ: Ընդդիմությանը, հատկապես ՀՀԿ-ականներին լռեցնելու հերթական փորձի եւ դրան զուգահեռ տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ:

«Երևանը ներողամիտ է, նույնիսկ նրա հանդեպ, ով նեղացած կամ տխուր է հեռացել՝ մեկ օր, մեկ ժամ, մեկ տարի կամ երեսուն տարի առաջ». Արմեն Սարգսյան

«ՍԱ ՓՈՐՁ Է ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՁԱՄԲ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ ԼՌԵՑՆԵԼՈՒ»

Պարոն Շարմազանով, Դուք է՞լ եք կարծում, որ Ա. Աշոտյանի վարորդի ձերբակալությունը ակնարկ էր ՀՀԿ-ականներին, որպեսզի խուսափեն հրապարակային մեկնաբանություններից ու քաղաքական գնահատականներից:

Ակնհայտորեն սա հերթական անհաջող փորձն է ՀՀԿ-ականներին եւ անձամբ Արմեն Աշոտյանին լռեցնելու: Շատ լավ հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում: Նախ ծիծաղելի եւ զավեշտալի է, որ նման գործը տեղափոխվել է Քննչական կոմիտեից ՀՔԾ, իսկ երկրորդ` բոլորիս էլ հայտնի է ՀՔԾ պետի տխուր գործելաոճը, երբ նա Յուրի Խաչատուրովի հետ կապված ասում էր, թե երկու օր պահեք, որ ցուցմունք կորզենք: Արամը մի քանի անգամ այս ընթացքում, երբ արդեն քրեական գործը հարուցված է եղել, Հայաստանից բացակայել է, բայց էլի վերադարձել է, եւ որեւէ խոչընդոտ չկար: Իսկ ձերբակալելը լռեցնելու փորձ է, բայց, կարծես թե, տղաները շփոթվել են: Եթե Նիկոլ Փաշինյանը նստել է, մեր պես տղերքը կարող են նստեն էլ, դուրս էլ գալ: Մենք նստել-դուրս գալուց չենք վախենում: Ամեն ինչը տղամարդու համար է: Եթե Փաշինյանը կարողանում է պայքարել, մենք տասնապատիկ ավելի լավ կարող ենք պայքարել: Եթե նա իզմեր չունենալով է պայքարում, մենք իզմեր ունենք, եւ այդ իզմերը լավ իմաստով ազգայնականությունն է, քրիստոնեությունն է, արժեքային համակարգն է, ուժեղ պետականությունն է, թույլ չտալն է, որ տրանսգենդերիզմը տիրի Հայաստանում: Ի դեպ, Արամ Բարսեղյանը մեղադրվում է 7, թե 9 մլն դրամ պետական գումարներ վատնելու մեջ, բայց, այ ձեր տունը շինվի, օրը ցերեկով այս իշխանության միայն «պրեմիաները» հարյուրավոր, միլիոնավոր դրամներ է եղել: ՊԵԿ-ի քարտուղարուհու, թե օգնականի համար 2, թե 3 մլն «պրեմիա» էին գրել, 5 հատ խալի լվալու համար` 5 մլն գումար էին դուրս գրել, 40 հոգով ԱԺ-ից կամ տարբեր պետական կառույցներից օվկիանոսից այն կողմ վոյաժներ անելու համար տասնյակ միլիոնավոր դրամներ են ծախսվել, բա սա վատնում չէ՞: Ասեմ, որ Արամը պինդ տղա է, ի՞նչ խնդիր կա, եթե սա է գինը, մենք պատրաստ ենք այս գինն էլ վճարել` մեր պայքարի համար: Պարզապես, կան չգրված օրենքներ, որ անկախ նրանից, ով է քո հակառակորդը, դու չպետք է անես: Սա նշանակում է, որ Արմեն Աշոտյանի 7-8 տարի նախարար եղած ժամանակվանից ոչ մի վատ բան չեն գտել ու հազիվ մի փոքր գործ են գրել, այն էլ վերականգնելու խնդիր կա, մանավանդ, որ Աշոտյանն ասել է, որ իրենք պատրաստ են վերականգնել: Կարծում եմ` սա ուղղակի Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հրահանգ է, եւ չեմ բացառում, որ իրենք փորձեն այս փոքր գործից մեծ շոու սարքել, ինչպես շոու փորձեց սարքել քաղաքապետի հետ հանդիպումով, իր կողմից տուրիստական գործակալի դեր ստանձնելով: Երկիրը բազմաթիվ խնդիրների մեջ է, հայ զինվոր է հայտնվում Ադրբեջանում, վիրավոր զինվորներ ունենք, արտաքին եւ ներքին անվտանգության խնդիրներ ունենք, բայց մեր վարչապետի պաշտոնակատարը ընկած տուրիստներին է այս ու այն կողմ տանում, ոտանավոր է արտասանում: Դուք հաշվե՞լ եք, թե վերջին մեկ-երկու օրվա ընթացքում նա քանի ժամ է եղել ուղիղ եթերում: Ձեր օպերատորի եւ ձեր գործը խլել է, նա մոռացել է, որ էլ լրագրող չէ: Երբ պետության վաչապետը բանուգործը թողած, տուրիստներին տանում է Արգիշտիի սեպագիրն է ցույց տալիս, սա մտահոգիչ է: Մոռացե՞լ է Նիկոլ Փաշնյանը, որ ասում էր` «մեր տատիկ-պապիկների նիսյաները...», «մարդիկ լավ չեն ապրում», բա արդեն ամսի 14-15-ն է, բայց մարդիկ դեռ թոշակ չեն ստացել: Համենայնդեպս` երեկվա դրությամբ` հուլիսի թոշակը չէին տվել:

Հատուցման ժամը մոտ է։ Գժապետության պատասխանը տալու եք. Արմեն Աշոտյան

Կարծում եք` խոստացված որեւէ հարց մինչեւ այժմ Նիկոլ Փաշինյանը դեռ չի՞ լուծել:

Բնականաբար` ոչ, քանի որ նա քաղաքական իմպոտենցիայով է տառապում եւ որեւէ խնդիր չի էլ կարող լուծել, իր որեւէ խոստում չի կարող իրականացնել: Ու դրա համար պետք է ժողովրդին ցույց տա, թե վա՜յ, տեսեք Արմեն Աշոտյանի վարորդը 7, թեմլն դրամ վատնել է եւ պետական բյուջեին վնաս է տվել, ինչը նախ պետք է ապացուցվի: Եվ երկրորդ` վնասը իրենք են տալիս: Այս իշխանության ամենօրյա ղեկավարումը ե՛ւ բարոյական, ե՛ւ ֆինանսական, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ արտաքին ու ներքին քաղաքական, ե՛ւ պետության իմիջին ահռելի վնաս է: Պատկերացնո՞ւմ եք, մեր երկրում այնքան պարապ է մնացել վարչապետը, որ քաղաքապետի հետ քննարկում են աղբի հարցը, ու էլի լուծում չկա: Քաղաքն էլի աղբի մեջ կորած է, բոլորը էլի մեղավոր են: Ասում են` քաղաքը մաքուր չի, «Սանիթեքն» է մեղավոր...

Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարականի դիմում է գրել ու ներկայացրել Նիկոլ Փաշինյանին

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԻՆՏՈՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՒՆԵՆՔ»

Եվ մեղավորների շարքում վարչապետն ու քաղաքապետը առաջին հերթին նախկին իշխանություններին մատնանշեցին: Համենայնդեպս, Փաշինյան-Մարության ուղիղ եթերի բովանդակությունը սա էր ակնարկում: Ի՞նչ կասեք այս մասին:

Նախկինները մեղավոր չեն, ավելին` մենք Երեւանը մաքուր ենք պահել: 21-րդ դարում ենք ապում, կադրեր կան, ուսումնասիրեք տարիուկես, երեք, հինգ կամ տասը տարի առաջվա նյութերը եւ տեսեք, թե Երեւանն ինչպես է զարգացել մեր քաղաքապետների կառավարման շրջանում` ոչ միայն Տարոն Մարգարյանի, նաեւ Գագիկ Բեգլարյանի ժամանակ եւ մինչ այդ: Ինչ-որ Փաշինյանը հիմա քաղաքում գնում, բացում է, դրանք ամբողջությամբ` սկսած այն այգուց, որի բացումն արեց, հիմքերը դրվել են մեր ժամանակ: Մեր ժամանակ քաղաքն աղբի մեջ կորած չի եղել, երկրի ղեկավարը էժանագին շոուներ չէր անում, այլ զբաղված էր` լավ, թե վատ ժողովրդի խնդիրները լուծելով:

Արմեն Գևորգյան. Բոլոր հնարավոր պատերազմները անսպասելի են սկսվում

Ըստ Ն. Փաշինյանի, խնդիրները լուծված կլինեն 2050 թվին` սկսած սպորտային նվաճումներից վերջացրած ծնելիության աճով: Ի՞նչ եք կարծում` ժողովուրդը պատրա՞ստ է այդքան համբերել:

Նիկոլ Փաշինյանն այստեղ էլ է խաբում: Մեկ տարի առաջ հրապարակում ասում էր` թռիչքային զարգացում է լինելու, կախարդական փայտիկով բոլոր խնդիրները լուծելու եմ: Հիմա, այ տնաշեն, էլի խաբեցի՞ր ժողովրդին, ի՞նչ 2050, այդ ժամանակ այս ժողովրդի մի մասն արդեն չի լինելու` սկսած մեզնից: Բա ասում էիր կախարդական փայտիկով բոլոր հարցերը կլուծեմ, թոշակները, աշխատատեղերը, ներդրումները ո՞ւր են: Ժողովրդին հարց եմ տալիս` ավելի լա՞վ եք ապրում, քան մեր ժամանակ, աշխատավարձնե՞րդ է բարձրացել, աշխատատեղե՞րն է ավելացել: Կներեք բառիս համար, բայց քաղաքական կինտոյություն անող վարչապետ ունենք, որը առավոտից իրիկուն կլոունադայով է զբաղված:

ՌԴ ՔԿ-ն ստուգում է Կարեն Գրիգորյանին բանտում ծեծելու մասին տեղեկատվությունը

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃՆ ԻՋԵՑՐԵԼ Է «ՊԵՌԱՇԿԻ» ՈՒՏԵԼՈՒ ՄԱԿԱՐԴԱԿԻ»

Իսկ Ազգային ժողովում կադրային ջարդով են զբաղված: Ինչպե՞ս եք վերաբերում այս գործընթացին, հատկապես, որ հին աշխատակիցներին սկսել են փոխարինել ինչ-որ անհասկանալի դեմքեր:

Սա ակնհայտ քաղաքական կադրային ջարդ է, որպեսզի տեղավորեն իրենց քայլիստներին: Պատահական չէ, որ Հայաստանում այլեւս որեւէ մեկը պաշտպանված չէ, որովհետեւ երկրում օրենքի իշխանություն չէ: Չեմ ասում, որ մենք եղել ենք իդեալական օրենքի իշխանություն, բայց մեր ժամանակ անհնար էր, որ նույն ԱԺ-ում կամայական ում ուզեին պահեին, ում ուզեին` հանեին: Կար օրենք, հարգանք մարդկանց աշխատանքի նկատմամբ, եւ կապ չուներ քաղաքական հայացքները: Այս ամենը ես համեմատում եմ Կալիգուլայի ձիերի հետ, որովհետեւ նա իր ձիերին էր սենատ տանում, Նիկոլ Փաշինյանն իր քայլողներին պաշտոն է տալիս` մի մասին խորհրդարան տարավ, մի մասին` կառավարություն, մյուս մասին էլ պետք է ԱԺ աշխատակազմ տանի: Դե այսօր խալի կլվանան, վաղը ծառ կջրեն ու մի 20 մլն դրամ դուրս կգրեն պետական բյուջեից, մյուս օրը կառավարությունում միասին «պեռաշկի» կուտեն: Նիկոլ Փաշինյանը քաղաքական բանավեճն իջեցրել է «պեռաշկի» ուտելու, սիմինդր փարթիներ անելու, խալի լվալու, տուրիստ ման տալու մակարդակի: Սա է մեր հասարակության խնդիրը:

«ԱՅՍՕՐ ՉԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ»

Տարիուկես առաջ Դուք եւ քչերն էիք բարձրաձայնում այսօրվա իշխանության հետեւանքների մասին, հիմա արդեն շատերը տեսնում են, զգում ու  խոսել են այդ մասին: Ե՞րբ է կրկին իրավիճակ փոխվելու, եւ ո՞րն է ելքը:

Ելքը Ն. Փաշինյանի եւ նրա նման իզմեր չունեցող մարդկանց քաղաքական գործընթացներից հեռացումն է: Բայց այդ ելքին հասնելու համար կարող է մեկ ամիս պայքարեն, մեկ կամ տասը տարի: Հասարակությունը պետք է փոխվի, պետք է դադարի սիրել պոպուլիստներին եւ դադարի «կտերով» ապրել: Երկիրը խնդիրների մեջ կորած վարչապետը տուրիստ է խաղացնում: Այ ընկեր, դու էիր ասում, որ ինստիտուցիոնալ, կոլապսային խայտառակ վիճակ է: Բա այդ խայտառակ վիճակը, եթե կա երկրում, երբ մարդիկ վատ են ապրում, սառնարանում «դուխովի» փոխարեն մնացել է ճլորած գլխարկը, երբ աշխատատեղեր են փակվում, երբ որեւէ տնտեսական լուրջ առաջընթաց չկա, դու դրած աճպարարությա՞մբ ես զբաղվում: Այս կլոունադան ուշ, թե շուտ ավարտվելու է: Նույնիսկ «Սանտա Բարբարան» ավարտ ունեցավ, Փաշինյանի ռեալիթի շոուն էլ Է ավարտվելու, պարզապես այն շատ ծանր է նստելու մեր պետության վրա: Հայաստանն այս մեկուկես տարվա ընթացքում, լուրջ կորուստներ է կրել: Այդ թվում միայն Արցախյան հիմնահարցը նշեմ, հերիք է: Ապրիլյան պատերազմից հետո` միջազգային հանրությունը եւ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանին պատժի ենթարկեցին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություներով, որն ամբողջությամբ ձեռնտու էր մեզ: Նիկոլը եկավ, իր Դուշանբեի վերելակով ջրեց այդ ամենը, փոխարենը ստացանք Միլանի հայտարարություն, որտեղ գրված է` «արդար լուծում»: Այդ «արդար լուծումն» իմ ու քո համար Արցախի անկախությունն է, Բաքվում ապրող թուրքի համար` որ Արցախը վերադառնա Ադրբեջանի կազմ: Ու Նիկոլ Փաշինյանի ԱԳՆ-ն դրա տակ ստորագրում է: Նիկոլ Փաշինյանը հետեւողական չէ, չունի սկզբունք, այսօր աջ է գնում, վաղը` ձախ, մյուս օրը վերեւ: Կարեւորը` ինքնաթիռ լինի, այդ շոուները լինեն:

«Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից». Շարմազանով

Այսինքն` կարծում եք, որ նոր շոուներ, հանրահավաքային նոր ամբիոննե՞ր է շարունակելու փնտրել Նիկոլ Փաշինյանը:

Նա անելու է քաղաքական ձերբակալություններ, մեկի վարորդին է բռնելու, մյուսի օգնականին կամ բարեկամին: Էլի կարող է Սաշիկի 50 տոկոսը հիշի, չնայած` չկա նման բան, անհեթեթ հայտարարություններ է անելու, տուրիստ է ման տալու, ուղիղ եթեր է մտնելու, կարող է վաղն էլ Հայաստանի հավաքականի խաղը Հանրային հեռուստատեսությամբ մեկնաբանի ու Կարեն Գիլոյանի հացը խլի, ամեն ինչ կարող է անել: Մի օր էլ կարող է գնաք Օպերա, տեսնեք, որ մենակատարի փոխարեն ինքն է երգում, որովհետեւ բազմիցս ասել եմ, որ նա առաջնորդվում է հին հռոմեական սկզբունքով` հաց եւ տեսարաններ: Ժողովրդի համար հաց չի կարողանում ապահովել, իսկ տեսարաններ եւ շոուներ` ինչքան ուզես: Արդյունավետությունը եւ պատասխանատվությունը զրո է: Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկը կոտրվե՞լ է, բա ինչո՞ւ այդ կախարդական փայտիկից չի խոսում: Պարոն Փաշինյան, ժողովուրդը քեզ ընտրել է, որ տուրիստներ ման տաս Երեւանո՞ւմ, թե՞ իրենց խնդիրները լուծես:

«Կամքը» մեկ տարեկան է

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА