o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանի ԱԱԽ քարտուղարը ժամանում է Հայաստան

12.08.2019 13:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռուսաստանի ԱԱԽ քարտուղարը ժամանում է Հայաստան

Այսօր երկօրյա այցով Հայաստան է ժամանում Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Նրա այցը կշարունակվի մինչև վաղը, ինչի մասին հայտնել է ռուսական կողմը։

Երևանում երկու երկրների պաշտոնյաների մասնակցությամբ տեղի են ունենալու անվտանգության ոլորտի հարցերով խորհրդակցություններ։ Դրանց մասնակցելու են երկու երկրների անվտանգության խորհուրդների, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Ո՞վ կմտածեր, որ անկախ, բայց դեռ անհանգիստ Հայաստանում հերոսներից շատերի տեղը լինելու են ոչ թե Պատվո տախտակն ու Փառքի մատյանը, այլ՝ կյանքի հատակն ու անհրապույր զնդանը

Պատրուշևը Հայաստան է ժամանելու ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով։ Ինքը՝ Գրիգորյանը, Ռուսաստան էր այցելել  նախորդ տարի։ Մոսկվայում նա գործընկերոջ հետ քննարկել էր տարածաշրջանային և ազգային անվտանգության հարցեր։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА