o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գյուղացին մնացել է առանց անասուն, ենթադրյալ անասնագողն էլ՝ անպատիժ

09.08.2019 00:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գյուղացին մնացել է առանց անասուն, ենթադրյալ անասնագողն էլ՝ անպատիժ

Տավուշի սահմանամերձ Բագրատաշեն համայնքում ուղիղ մեկ ամիս առաջ տեղի ունեցածը տեղացիները համարում են աննախադեպ խայտառակ գողություն: Պարզվում է՝ հուլիսի 6-ին տեղի գյուղացիներից մեկից խաբեությամբ միանգամից 6 անասուն են գողացել, անասնագողն էլ հայտնի է: Արդյունքում գյուղացին մնացել է առանց անասուն, ենթադրյալ անասնագողն էլ՝ անպատիժ:

«Հեռու չէ այն օրը, երբ Փաշինյանը փուռը կտա ՀՔԾ-ի «ընկեր ջանին». Շարմազանով

«Իրավունքի» հետ զրույցում Բագրատաշեն համայնքի բնակիչ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳԻՍՅԱՆԸ պատմեց, որ վեց գլուխ անասուն է ունեցել, ցանկացել է միանգամից վեցն էլ վաճառի, որ ընտանեկան հոգսերը հոգա: Այս որոշման իրագործումն իրեն երկար սպասեցնել չի տվել, Վանաձորից հայտնվել է մի գնորդ: Բայց կովերի դիմաց գյուղացին այդպես էլ չի ստացել համարժեք իր մեկ միլիոն 350 հազարը, ավելին՝ մնացել է դատարկ գրպանով ու առանց անասուն:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

«Եկել էր քեռուս տղու տուն, ասել էր, որ դեպք է տեղի ունեցել Երեւանում, վիճել է ու փախել է այնտեղից:  Հետո էլ ասել էր, թե մի 4 օրով ուզում է գյուղում տուն վարձի, մնա՝ մինչեւ ընկերները Երեւանում հարցը լուծեն, իրեն վնաս չտան: Հետո էլ խոսակցության ընթացքում պատմել էր, թե հայրը սրտի վիրահատություն է տարել, բայց հող, այգիներ ունեն ու ուզում է մի քանի անասուն առնի, որ հայրը պահի, զբաղմունք ունենա: Քեռուս տղան էլ ասել է՝ Սուրիկը ծախում է: Տարա, անասունները տեսան, գինը բարիշեցինք: Հաջորդ առավոտը՝ ամսի 6-ին, ժամը՝ 10:00-ի կողմերը, կողքի գյուղից բեռնատար ենք բերում, անասուններին բարձում ենք, ու ես էլ իր հետ գնում եմ Վանաձոր, որ փողը տա ու օգնեմ անասուններին իջացնենք», - պատմեց խաբված գյուղացին:

Սակայն, պատմությունը հարթ չի ավարտվում: Ինչպես մանրամասնում է Սուրենը, հասնում են Փամբակի մոտ՝ Վանաձոր չհասած, գնորդը, որը ներկայացել էր Գոռ անունով, ասում է, թե հայրը հիվանդ է, էլ ուրիշ բեռնատար չվերցնեն, ավելի լավ է միանգամից տանեն անասուններին Երեւանի կողքի գյուղերից մեկը:

«Ասեցի՝ ոնց ուզում ես: Իր մեքենան թողնում է Վանաձորում, ասում է, թե մեքենաս բենզինով է, ավելի լավ է տաքսի վերցնեմ, նույն գինն է նստելու: Տաքսին մեզ մոտակա գյուղերում ահագին ֆռռացնելուց հետո՝ տանում է Մասիսի Նորաբաց գյուղ, այդքանը հիմա եմ գլխի ընկնում: Մի խոսքով՝ անասուններին դատարկեցինք ու հետ էինք վերադառնում, երբ ասացի՝ բա փո՞ղը: Ինքն էլ թե՝ մայրս քեռուս տունն է, ես էլ քեռուս հետ չեմ խոսում, արի գնանք, մորս կզանգեմ, ձերոնց հաշվեհամարով թող փոխանցի: Համարյա հասնում էինք Ալավերդուց այս կողմ, ասում եմ՝ Գոռ, ես արդեն ուրշ բան եմ զգում, մերդ խի՞ չի փոխանցում փողը, արի, գնացինք հետ, առանց փող տուն չեմ գնա: Նորից տանում է Վանաձորի շենքերի մեջ ու զանգում է իբրեւ մորը ու ասում, թե՝ մամ ջան, ես այստեղ չեմ, Բագրատաշենում եմ, դու էդ քարտը քցի, Սուրոն շենքի տակ սպասում է: Մի 30 մ գնում եմ, մեկ էլ տեսնում եմ, որ ավտոն խոդ է տալիս ու փախչում: Միանգամից զանգահարեցի բարեկամներիս, որ գնան մոտակա ոստիկականական բաժին եւ հաղորդում ներկայացնեն», - ասաց Ս. Սարգիսյանը:

«Անկեղծորեն խոստովանում եմ` սխալվել եմ». Նաիրա Զոհրաբյան

Վերջիվերջո, ինչ եղավ անասունը, հարցին ի պատասխան, Սուրենը նշեց. «Երկու ոստիկանի հետ նորից գնացել եմ այդ գյուղը, տեղը չէի գտնում, հետո այն տաքսիստին գտանք, որը բերել էր, տեղը բացատրեց: Ի վերջո, գտանք տեղը, հորթերից մեկը դեռ մնացել էր: Այնտեղից էլ հաստատեցին, որ մենք ենք բերել անասունը: Այնտեղ ճանաչում էին այդ Գոռին: Պարզվում է՝ իրական անունը Նիկոլայ Սիմոնյան է:  Մի 100 մ հեռու քանդված մի գոմ կար, գնացինք, որ մնացած անասունն էլ գտնենք, բայց գոմի տերն ասաց, որ այդ գիշեր գնացել է օդանավակայան, առավոտը եկել է, տեսել է ոչ մի անասուն չկա: Իսկ ոստիկանների հարցին, թե ինչպես էին անասունները հայտնվել իր գոմում, ասաց, որ  ամսական 100 հազարով այդ քանդված գոմը վարձով է տալիս: Պարզ երեւում էր, որ ինքն էլ է մասնակից: Հետո էլ ասաց, թե այդ Նիկոլային ընդամենը 8-9 ամիս է, ինչ ճանաչում է»:

Բայց արի ու տես, որ այսքանն իմանալուց հետո՝ ո«չ անասունն է վերադարձվել, ո՛չ փոխհատուցվել է գյուղացուն, իսկ թե ինչով են զբաղված իրավապահները, Ս. Սարգսյանը հուսահատ հավելեց. «Ոստիկանության թեժ գիծ էլ եմ զանգել, ոչ մի արդյունք չկա, ասում են՝ լավ կլինի, նորմալ կլինի, բայց նորմալ բան չկա: Ո՞ր մի անասնագողությունն է բացահայտվել, որ սա էլ բացահայտվի: 4-5 տարի ջանք ու եռանդ էի թափել, բայց իմ ապրուստը  5 րոպեյվա մեջ տարան, ուրիշները վայելեցին: Գիտեմ՝ միամտություն եմ արել, բայց ստացվել է, ես հո չէի ուզում: Այդ անասնագողի նկարը, ամեն ինչը կա, ոստիկանության բաժին ենք ներկայացրել, որ այսպիսին է իրավիճակը: Ի դեպ, այդ մարդը պարզվում է՝ անասնագողությամբ է զբաղվում անընդհաստ, եւ սա էլ առաջին դեպքը չէ»:

Ռազմական ոստիկանության գնդապետը չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ ստանալով մոտ 7 մլն ռուբլի կաշառք. նա կալանավորվել է

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА