o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆիլիպիններում դենգե վիրուսը 622 մարդու կյանք է խլել. երկրում ազգային համաճարակ է հայտարարվել

07.08.2019 18:46 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ֆիլիպիններում դենգե վիրուսը 622 մարդու կյանք է խլել. երկրում ազգային համաճարակ է հայտարարվել

Ֆիլիպիններում Դենգեի ազգային համաճարակ է հայտարարվել՝ հիվանդության հետևանքով մահացության դեպքերի աճի պատճառով: Այս մասին հայտնում է CNN-ը:

Սպանված ոստիկանը դեպքի օրը խոսել է կյանքի կարճ լինելուց` այն համեմատելով թիթեռի կյանքի հետ

Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ տարեսկզբից գրանցվել է ավելի քան 146 հազար դեպք, ինչը 98 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Տարեսկզբից մահացել  է 622 մարդ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ իշխանությունները երկար ժամանակ խուսափում էին արմատական որոշումներ կայացնելուց, սակայն համաճարակը հայտարարվել է, որպեսզի կառավարական հաստատությունները կարողանան ավելի լավ որոշել ռիսկային գոտիները։

«Կարևոր է, որ այդ շրջաններում ազգային համաճարակ հայտարարվի, որպեսզի պարզվի, թե որտեղ է օգնություն անհրաժեշտ, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինները հնարավորություն ունենան արագ արձագանքմամբ համաճարակային իրավիճակին լուծում տալու»,- հայտարարել է Ֆիլիպինների առողջապահության նախարար Ֆրանցիսկո Դյուկը:

Համաճարակը հայտարարվել է 17 շրջաններից 7-ում: Դենգեն առաջացնում է գրիպի նման ախտանիշներ՝ գլխացավեր, մկանային ցավեր և հոդացավեր, տենդ և մարմնի վրա ցան:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА