o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեծ ցավով ընդունեցի Երվանդ Ղազանչյանի մահվան լուրը». Արցախի մշակույթի նախարար

31.07.2019 22:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Մեծ ցավով ընդունեցի Երվանդ Ղազանչյանի մահվան լուրը». Արցախի մշակույթի նախարար

82 տարեկանում վախճանվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը։

Ռուսական թատրոնը հյուրախաղերով մեկնել է Ռյազան

Արցախի հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն իր ցավակցությունն է հայտնել. «Մեծ ցավով ու ափսոսանքով ընդունեցի հայ թատերարվեստի նվիրյալ , սիրված մտավորական Երվանդ Ղազանչյանի մահվան լուրը։ Նրա ողջ գործունեությունը կապված է եղել թատրոնի հետ, աշխատել է մինչև կյանքի վերջին օրը` հանդիսատեսին պարգևելով կախարդական թատերական արվեստի հետ պարբերաբար առնչվելու հնարավորությունԻմ զորակցությունն եմ հայտնում Երվանդ Ղազանչյանի հարազատներին, մտերիմներին ու գործընկերներին»:

Ապամոնտաժվել է «Մոսկվա» կինոթատրոնի շենքի տեսքը այլանդակող գովազդային վահանակը

Երվանդ Ղազանչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին, ժ. 18:00-ից- 20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` օգոստոսի 2-ին, ժ. 12:00-14:00-ն, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հուղարկավորությունը` Կենտրոնական գերեզմանատուն (Թոխմախ 2-րդ մուտք՝ Վարդաշենի կողմից):

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА