o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետի տիկնոջ գրասենյակում Ֆիլհարմոնիկը չեն տարբերում Օպերայից

17.07.2019 18:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Վարչապետի տիկնոջ գրասենյակում Ֆիլհարմոնիկը չեն տարբերում Օպերայից

Նախօրեին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նախաճաշել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների խմբի հետ, քննարկել խմբի եւ «Իմ քայլը» հիմնադրամի միջեւ համագործակցության հնարավորությունները: Արդյունքում վեր են հանվել համագործակցության մի շարք ուղիներ. մասնավորապես երաժիշտների խրախուսումը, երաժշտական գործիքների ձեռքբերումը, քննարկվել է ծրագրային արտադրանքի ստեղծումը, համատեղ միջոցների որոնումն ու նպատակային բաշխումը: Հաղորդագրության մեջ ասված է, որ քննարկվել է նաեւ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու հարցը:

Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական

Իսկ, թե ինչու է վարչապետի տիկինը Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ քննարկել Օպերային թատոնի միջազգայնացման հարցը`առանց  թատրոնի ղեկավարության ներկայության, «Իրավունքը» փորձեց պարզել Աննա Հակոբյանի խոսնակ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ.

- Այստեղ հարցը առավելապես «Արամ Խաչատրյան» համերգասրահի հետ է կապված եղել, պարզապես, մենք գրել ենք Օպերա, սակայն` հիմնականում «Արամ Խաչատրյան» համերգասրահի մասով է ստանդարտեցվել հարցը: Դա ուղղակի քննարկում է, որեւիցե հստակ նախագիծ ձեռք բերելու  ինչ-որ պայմանավորվածություն չկա: Պարզապես կողմերը նաեւ այդ հարցն են քննարկել, բայց դա հիմնականում վերաբերում է «Արամ Խաչատրյան» համերգասրահին:

Եվս մեկ հանդիպում կլինի վարչապետի հետ․ Ջերմուկի քաղաքապետ

- Այսինքն`հաղորդագրության մեջ շփոթմո՞ւնք է եղել`  համերգասրահի ու օպերային թատրոնի անվանումների հետ:

- Այո, շփոթմունք է եղել, «Արամ Խաչատրյան» համերգասրահի հետ է քննարկվել:  Ընդհանուր` «Արամ Խաչատրյանն» էլ Օպերայի ներսում է գտնվում:

- Բայց, դրանք տարբեր կառույցներ են…

- Այո, ես գիտեմ, սխալմունք է տեղի ունեցել, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխարեն, պետք է գրվեր «Արամ Խաչատրյան» համերգասրահ:

Այսքանից հետո` մեզ մնում է միայն ավելացնել, որ թերեւս ամեն ինչ այսքան զավեշտալի չէր լինի, եթե այսքան ողբերգական չլիներ, վերջին մեկ տարվա ընթացքում նախ Լիլիթ Մակունցը, հետո` նրան փոխարինող մշակույթի ոլորտը համակարգող մեկ այլ պաշտոնյա` Նազենի Ղարիբյանը, հազիվ սովորեցին, որ թատերական հրապարակում տեղակայված կլոր ու գեղեցիկ շենքում կա երկրի համար կարեւոր 2 կառույց, մեկը` երկրի գլխավոր թատրոնն է` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, մյուսը` «Արամ Խաչատրյան» համերգասրահը` Ազգային ֆիլհարմոնիան: Փաստորեն, մեկ տարի անց մշակույթի նախարարությունը փակվեց, իսկ երկիրի վարչապետի տիկնոջ գրասենյակում էլ չեն տարբերում «Արամ Խաչատրյան» համերգասրահն ու Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմկան թատրոնը:

Ակտիվիստը վարչապետի հետ հանդիպման կեսից լքել է դահլիճը

Ինչեւէ, ամեն ինչ դեռ կորած չէ ու, ինչպես ասում են, սովորելու համար երբեք էլ ուշ չէ, քանի որ Օպերային թատրոնը ամսվա մեջ մի քանի անգամ  դպրոցականների համար կազմակերպում է ճանաչողական շրջայց, որի ընթացքում դպրոցականները շրջում են օպերային թատրոնի տարածքում, ծանոթանում թատրոնի պատմությանը, այնտեղ ելույթ ունեցած երեւելիներին, որի ավարտին էլ դիտում են որեւէ ներկայացում` օպերա կամ բալետ: Գուցե մի ճանաչողական շրջայց էլ օպերան կազմակերպի հենց մեր երկիրը ղեկավարող անձանց, նրանց աշխատակիցների ու օգնականների համար:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ է վարչապետի տիկինը ֆիլհարմոնիկի հետ քննարկել Օպերայի թատրոնի միջազգայնացման հարցը` առանց օպերային թատրոնի ղեկավարության, «Իրավունքը» պարզեց նաեւ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԻ կարծիքը. «Հարեւան կազմակերպությունը կարող է միայն քննարկել ֆիլհարմոնիկի անձնական հարցերը»,- «Իրավունքի» հարցմանն ի պատասխան, ասել է Կ. Օրբելյանն ու հավելել. «Եթե հարցերը վերաբերում են շենքին, ապա, իհարկե, բոլոր կողմերը պետք է մասնակցեն: Իսկ ընդհանրապես ընդհանուր հարցեր կան`հովացման եւ ջեռուցման համակարգի, տանիքի եւ այլն»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА