o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՉՈՐՍ ՔՐԳՈՐԾ՝ «ԿԵՐԱՄԱ ՄԱՐԱՑԻԻ» ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԲՈՂՈՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

17.07.2019 22:00 ՔՐԵԱԿԱՆ
ՉՈՐՍ ՔՐԳՈՐԾ՝ «ԿԵՐԱՄԱ ՄԱՐԱՑԻԻ» ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԲՈՂՈՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

«Իրավունք» թերթը նախորդ համարներում` «Սպառնում էին, որ կվնասեն հղի կնոջս» խորագրով հրապարակման մեջ անդրադարձել էր խմբագրություն ահազանգած  Երեւան քաղաքի բնակչի խնդրին: Նա բողոքում էր, որ 2012-2017թթ. աշխատել է «Կերամա մարացի» ընկերությունում եւ երբ ցանկացել է աշխատանքից ազատվել, ընկերության սեփականատերերից մեկը նրան մեղադրել է մեծ գումար յուրացնելու մեջ: Ապա ծեծել են, սպառնացել, եւ «այդ սպառնալիքների ազդեցության տակ ստիպեցին, որ թղթի վրա գրեմ, թե ես իրապես իրենցից գողացել եմ այդ 168 միլիոն դրամ գումարը... Դրանից հետո խլեցին Կոմիտասի վրա գտնվող տունս, ընկերոջս հետ խանութ ունեինք, խանութի ապրանքները լրիվ վերցրին: Մի խոսքով, ինչ ունեի-չունեի...»:

Փաբանները գլխավոր դատախազից պահանջում են դադարեցնել Վ. Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը

Նկատենք, որ սույն փաստով ներկայումս կա հարուցված քրեական գործ, բայց մեր զրուցակիցը տեղյակ չէ` կա՞ն արդյոք գործով մեղադրյալներ, այդ թվում՝ «Կերամա մարացիի» տվյալ սեփականատերը: Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ ՔԿ լրատվական ծառայությունից, որտեղից մեզ ասացին, որ տվյալ փաստով կա հարուցված քրեական գործ մի քանի հոդվածներով. «ՀՀ ՔՐ. ՕՐ.  119 հոդվածի 2-րդ մաս (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառել ), 179.-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը), 322.-րդ հոդվածով (Ինքնիրավչություն): Քննությունը շարունակվում է»:

Քրեական հեղինակություն «Պոնտյոն» գրավի դիմաց ազատ է արձակվել

Հարցին՝ կա՞ն գործով մեղադրյալներ, պատասխանեցին. «Այս պահին դեռ ոչ»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА