o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱԲԱՅԱՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁԻ

17.07.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԲԱԲԱՅԱՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁԻ

Արցախ կատարած այցի ժամանակ տարօրինակ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Ըստ նրա. «Եթե ՀՀ քաղաքացին Արցախում ստանա ընտրվելու իրավունք, ապա վերջինս պիտի ստանա նաեւ ընտրելու իրավունք: Հետեւաբար, ստացվում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են արցախյան ընտրություններին քվեարկելու իրավունք ունենալ: Դժվար թե հանդուրժելի լինի այս իրավիճակը, երբ ԱՀ բնակչությանը թվով գերազանցող ՀՀ քաղաքացիները որոշեն, թե ինչ իշխանություն պիտի լինի ԱՀ-ում: Նախատեսել եւ բավարարվել միայն պասիվ ընտրական իրավունքով, ինչպես առաջարկվում է նախաձեռնող խմբի կողմից, նշանակում է ընդհանրապես իրավագիտության դեմ ինչ-որ արշավ սկսել եւ պասիվ ընտրական իրավունք վերապահելու դեպքում այդ թեկնածուն հնարավորություն չի ունենալու իր օգտին քվեարկելու: Իրավական տեսանկյունից այսպիսի մոտեցումն անթույլատրելի է...»: Հասկանալի է, Վարդանյանը նկատի ունի այն ստորագրահավաքը, որը նախաձեռնել է Սամվել Բաբայանը, եւ որով առաջարկվում է կատարել սահմանադրական փոփոխություն, ինչը հնարավորություն կտա Արցախում չգրանցված անձանց, իսկ ավելի ստույգ՝ ծնունդով արցախցի, սակայն Հայաստանի գրանցում ունեցողներին մասնակցել արցախյան ընտրություններին:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է 2020-ին երկրի ղեկավարի առաջիկա ընտրություններում թեկնածությունը դնելու մտադրությունը

 

«ՀԱՐՄԱՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ» ՎԱՐԿԱԾԸ

Իրավական առումով ճիշտ է Վարդանյանը, թե՝ ոչ, վիճելի հարց է: Միայն այն, որ նա օգտագործում է «ՀՀ քաղաքացին» եզրույթը, արդեն իսկ հետագա մեկնաբանությունները դարձնում է կասկածելի: Նկատի ունենք, թե արդյոք Արցախում «ՀՀ քաղաքացուց» խոսացող Վարդանյանը որեւէ արցախցու, ընդգծենք՝ արցախաբնակ արցախցու անձնագրում կարդացե՞լ է, թե քաղաքացիության դիմաց ինչ է գրված: «Արցախի քաղաքացի՞». ո՛չ, բոլորն էլ անձնագրով «ՀՀ քաղաքացիներ» են՝ գրանցված Արցախի ինչ-որ բնակավայրում: Սակայն եթե նրանք «ՀՀ քաղաքացիներ» են, այդ ինչո՞ւ հայաստանյան ընտրություններին չեն մասնակցում, ո՞ր օրենքով: Կամ մյուս կողմից. ՀՀ-ի գրանցում ունեցող շատ զինվորականներ տարիներով պաշտպանում են Արցախի սահմանները: Ինչ է, դա հիմք է, որ նրանք համարվեն Հայաստանից բացակայողների եւ զրկվեն ընտրել-ընտրվելու իրավունքի՞ց. ո՛չ, նրանց Արցախում գտնվելը Հայաստանից բացակայել չի համարվում: Ու նաեւ չմոռանանք, որ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին դրույթը, որը ֆիքսված է նաեւ հայաստանյան օրենսդրության հիմք հանդիսացող «Անկախության մասին» հռչակագրում, դեռ ոչ ոք չեղյալ չի համարել: Կարճ ասած, եթե փորձենք Վարդանյանի օրինակով իրավական տեսանկյունից մոտենալ, մի այնպիսի կաշայի կհասնենք, որը ոչ մի իրավաբան չի կարողանա «մարսել»: Ուստիեւ մինչ այժմ այս կարգի հարցերը հիմնականում դիտարկվել են առանց իրավական հարթություն «խորանալու», ինչ-որ տեղ նաեւ տրամաբանական, բարոյական եւ այդ կարգի մոտեցումներից ելնելով: Իսկ այդ տիպի մոտեցման դեպքում կա՞ մեկը, ով Սամվել Բաբայանին արցախցի չհամարի, թեեւ ունի ՀՀ-ի գրանցում: Բարոյական առումով մի՞թե Բաբայանը, որ Արցախի Հանրապետության ստեղծման եւ կայացման գործում շար ավելի մեծ ավանդ ունի, քան Արցախի ներկայիս բնակչության երեւի 99 տոկոսը, մի՞թե իր ստեղծած երկրում նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունք չունի. թող արցախցիները որոշեն՝ վստահո՞ւմ են նրան, թե՝ ոչ: Վերջապես, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ի՞նչ գործն է՝ մտնել «մատի եւ մատանու արանքը», առավել եւս, ոչ թե այն պահից, երբ Բաբայանը Արցախի նախագահի թեկնածու առաջադրվելու հայտ ներկայացրեց, այլ դրանից ամիսներ անց: Ավելի ճիշտ՝ իր նախաձեռնությա՞մբ որոշեց միջամտել: Այս վերջին հարցադրումն այս պատմության մենաառանցքային կողմն է, հաշվի առնելով, որ գրեթե անմիջապես էլ հայաստանյան լրատվական դաշտում խոսակցություններ ծավալվեցին, որ իրականում դա Վարդանյանի միջոցով շրջանառության մեջ դրված Փաշինյանի դիրքորոշումն էր: Ավելին, նաեւ, որ եթե ժամանակին «տեղեկություններ էին շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանն աջակցում է Բաբայանին, այժմ ասվում է, որ նրան աջակցում են ՌԴ-ից, թերեւս այդ պատճառով որոշեցին կանխել Բաբայանի «պլանը»»: Այս խոսակցությունների առնչությամբ, թերեւս, տրամաբանություն կարելի է գտնել: Այն, որ Փաշինյանին Արցախում պետք են իշխանություններ, որոնք մի կողմից՝ առանց ավելորդ հարցերի կլինեն պաշտոնական Երեւանին ենթարկվող, մյուս կողմից՝ կունենան բավականաչափ ուժ՝ բանակն ու հատկապես պատերազմական գեներալիտետին ու մյուս հեղինակավոր ռազմական գործիչներին վերահսկողության տակ պահելու համար, ենթադրելի է: Չմոռանանք, որ իրավիճակը հետեւյալն է: Բանակցային գործընթացը հասել է մի այնպիսի փուլի, որի ընթացքում պետք է որ կողմերը տան վերջնական պատասխան՝ Մինսկի խմբի հայտնի վեցկետանոց կարգավորման ծրագիրն ընդունել-չընդունելու հետ կապված: Իսկ այդ ծրագիրը, հիշեցնենք, ենթադրում է որոշ շրջանների հանձնում, խաղաղարար ուժերի տեղակայում՝ առանց Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման: Ընդ որում, կա տեսակետ, որ արդեն աշնան սկզբներին այս պահին վերջնական պատասխանի համար մտածելու փուլ մտած բանակցային գործընթացը կվերսկսվի: Ի՞նչ է անեելու Փաշինյանը, եթե պարտադրված լինի գնալ նման փաստաթղթի ստորագրման. այ, հենց այս իրավիճակի համար է անհրաժեշտություն դառնում Արցախում ձեռնասուն իշխանություններ ունենալը, ովքերը նախ՝ կկիսեն նման փաստաթղթի ստորագրման պատասխանատվությունը, ապա նաեւ կզսպեն պատերազմը հաղթած ուժերին անակնկալ գործողություններից: Իսկ ահա Բաբայանը այդ դերի համար հաստատ վատագույն տարբերակներից մեկը կլինի. մի կողմից, նա պատերազմը հաղթած ամենաառանցքային հրամանատարներից է, մյուս կողմից՝ նա միշտ էլ եղել եւ մնում է ամենաանսպասելի քայլերին ունակ անձնավորություն: Ընդ որում, այս ստորագրահավաքի ընթացքն էլ ցույց տվեց, որ Բաբայանն Արցախում ամենեւին էլ մերժյալի կարգավիճակում չէ, ինչպես որ ի սկզբանե շատերն  էին ենթադրում, եւ ունի բավականին լուրջ կշիռ ոչ միայն բնակչության, այլ նաեւ ազատամարտի վետերանների շրջանակներում:

Շրի Լանկայում նախագահական ընտրությունների օրը հարձակվել են մուսուլման ընտրողների ավտոբուսների վրա

 

ԻՍԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱԼԻՔ ՏԱՐԻ ԵՆ

Սակայն այս վարկածի հետ կապված որոշ հարցեր դեռ մնում են: Հերթական նախագահական ընտրությունները միայն գալիք տարի են, իսկ դա նշանակում է, որ եթե բանակցային գործընթացը պիկային փուլ մտնի այս աշնանը, ապա Արցախում «հարմար իշխանություններ ստեղծելու» սցենարը դառնում է անիմաստ. աշնանը կլինեն նույն իշխանությունները, ինչ այս պահին, եւ այդ իշխանությունները հստակ ակնարկել են, որ ՄԽ-ի կարգավորման ծրագիրի հետ կապված որեւէ պատասխանատվություն ստանձնել չեն պատրաստվում: Իհարկե, կարող են լինել նաեւ արտահերթ ընտրություններ, սակայն դա «հեղափոխական տարբերակով» իրականացնելու հնարավորություն տեսանելի չէ: Բակո Սահակյանը ներարցախյան հարթակում վերին իշխանական օղակների կադրերի հայտնի խնդիրը բավականին հաջող մանեւրներով շրջանցեց՝ որոշ հին եւ փորձառու գեներալների այլ հին գեներալներով փոխարինելու միջոցով: Փաշինյանն էլ արդեն վաղուց իր հզորության գագաթնակետին չէ, որ կարողանա անցած տարվա ապրիլի մեթոդներով Արցախում հասնել իշխանափոխության: Այսինքն, արտահերթ ընտրությունների համար կա մեկ տարբերակ՝ Սահակյանը կամավոր հրաժարական տա, սակայն գոնե այս պահին նման ենթադրության առիթ չկա: Այս վերջին հանգամանքը, ինչ խոսք, լուրջ հարված է հասցնում «հարմար իշխանություններ ստեղծելու» վարկածին: Բայց այս դեպքում էլ բաց է մնում հարցը՝ նիկոլականների ինչի՞ն էր պետք Բաբայանին արգելակելու քայլեր անելը կամ առնվազն ցույց տալը, որ նա իրենց հովանավորյալը չէ: Սակայն այս պատմությանը մոտենանք մեկ այլ կողմից եւս: Սահակյանը միգուցե ոչ մի պարագայում չհամաձայնվի ՄԽ-ի ծրագրի հետ կապված պատասխանատվություն ստանձնել: Սակայն հարց է, թե նա կցանկանա՞ կամ ի զորու կլինի՞ դրան դեմ գնալ, եթե ՄԽ-ի պարտադրանքով Փաշինյանը գնա ստորագրման: Առնվազն կասկածելի է: Բայց ահա արցախյան պատերազմի պատմությունը հուշում է, որ Բաբայանը այն փոքրաթիվ գործիչներից մեկն է, ով  կարող է անգամ գերտերությունների եւ ՄԱԿ-ի պահանջի պարագայում դեմ գնալ, ավելին՝ գտնել լուծման ուղի: Նման գործիչներին հիմնականում ներկայումս տարբեր միջոցներով չեզոքացրել են, եւ Բաբայանը քչերից է, ով համեմատաբար ազատ գործելու հնարավորություն ունի եւ գործում է: Այսինքն՝ կլինի նա Արցախի նախագահ թե՝ ոչ, ամենաէականը դա չէ. կարեւոր է էքստրեմալ իրավիճակում նրա գործողությունները: Արդյոք ունի՞ Բաբայանը Մոսկվայի աջակցությունը, ինչպես գրում են հայաստանյան մամուլում: Մի կողմից չմոռանանք Բաբայանի այն հայտնի տեսակետը, թե պետք է Արցախի կառավարման մանդատը հանձնել ՌԴ-ին: Դա եթե Մոսկվայի կողմից նրա միջոցով հղված մեսիջ չէր, ապա առնվազն կարելի է համարել Բաբայանի հայտը՝ գործել ռուսական քաղաքական ուղղությամբ: Նաեւ նկատենք, որ Բաբայանի այդ տարբերակը նաեւ Մոսկվայի համար կարող է լավ «Բ պլան» լինել: Հայաստանի իշխանական համակարգում տարատեսակ արեւմտամետների պակաս չկա, եւ ով իմանա, ինչ սյուրպրիզներ կարելի է նրանցից սպասել, այդ թվում՝ արցախյան ուղղությամբ: Այսինքն, չի կարելի բացառել, որ նման «Բ պլանը» ինչ-որ պահի կարող է պետք գալ: Ու որպեսզի դրա իրականացումը ռեալություն ունենա, էլի անհրաժեշտ է ազատամարտի առնվազն արցախցի վետերանների համախմբվածությունն ու համաձայնությունը: Այսպիսով, որ կողմից էլ հարցին մոտենում ես, Բաբայանը հայաստանյան իշխանական համակարգի համար առնվազն անցանկալի անձի տեսք է ստանում, որի գործողությունները պետք է կանխարգելել: Բայց ինչպե՞ս, ի՞նչ հիմքով, երբ մարդն իր համար օրենքով նախատեսված ստորագրահավաք է անում, ընկերներին է հանդիպում, զրուցում: Միակ թույլ տարբերակն այդ ստորագրահավաքին հարվածելն է, եւ Վլադիմիր Վարդանյանն էլ հարվածեց...

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՓԱՐԻԶՅԱՆ ԱՅՑԸ ՈՉ ԹԵ ԶՐՈ, ԱՅԼ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԲԵՐԵՑ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА