o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ կազմում գտնվող Տիվայի Հանրապետությունում վթարի հետևանքով 9 մարդ է զոհվել, որից 7-ը՝ երեխա

13.07.2019 13:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ կազմում գտնվող Տիվայի Հանրապետությունում վթարի հետևանքով 9 մարդ է զոհվել, որից 7-ը՝ երեխա

ՌԴ կազմի մեջ մտնող Տիվա Հանրապետությունում 9 մարդ է զոհվել, երբ մեքենան հայտնվել է գետում՝ խափանված շարժիչի պատճառով, հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով քննչական կոմիտեի տարածաշրջանային ղեկավարի տարածած հաղորդագրությունը։

Երեխայի հետ զբոսնելու ժամանակ առեւանգել են «Ուկրեկսիմբանկի» ղեկավարին
 

«Ուժեղ հոսանքի հետևանքով մեքենան կողաշրջվել է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ նախօրեին Տիվա հանրապետության Բայ-Տայգինսկի Կոժուն շրջանում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան շրջվել էր գետը: Մեքենայում 12 մարդ է եղել, որոնցից 9-ը մահացել է, այդ թվում՝ 7 երեխա։ Ողջ է մնացել երկու տղամարդ։  Մի կնոջ գետի հոսանքը քշել է, նրա մարմինը դեռևս չի հայտնաբերվել:

 

Դեպքի վայրում շարունակում է աշխատել քննչական-օպերատիվ խումբը: Հետաքննությունը վերահսկողության տակ է վերցրել քննչական կոմիտեի կենտրոնական ապարատը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА