o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բրազիլիայի նախագահը ցանկանում է իր որդուն ԱՄՆ-ում դեսպան նշանակել

12.07.2019 18:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բրազիլիայի նախագահը ցանկանում է իր որդուն ԱՄՆ-ում դեսպան նշանակել

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն մտածում է իր որդուն՝ պատգամավոր Էդուարդո Բոլսոնարուին, ԱՄՆ-ում դեսպան նշանակելու հնարավորության մասին: Այս մասին երկրի ղեկավարը հայտնել է լրագրողներին, գրում է life.ru-ն:

Թրամփը հայտնել է Բեն Լադենի որդուն սպանելու մասին

«Այո՛, նման հնարավորություն կա: Նա (որդին) Դոնալդ Թրամփի երեխաների ընկերն է, խոսում է անգլերեն, իսպաներեն, մեծ փորձ ունի: Ըստ իս՝ կարող է ադեկվատ մարդ լինել և հիանալի գլուխ կհանի Վաշինգտոնում»,- պարզաբանել է նախագահը:

Աղբյուրի հաղորդմամբ ՝ դիվանագիտական պաշտոնին նշանակումը կախված է Էդուարդոյից։  Լատինամերիկյան երկրի առաջնորդն ինքը պատրաստ է այդ հարցին անմիջապես լուծում տալ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА