o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ Օրհներգ է մեզ անհրաժեշտ. Այսօր ՀՀ պետական Օրհներգի օրն է

01.07.2019 18:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ Օրհներգ է մեզ անհրաժեշտ. Այսօր ՀՀ պետական Օրհներգի օրն է

Այսօր ՀՀ պետական ազգային խորհրդանիշներից օրհներգի օրն է: Բացի այն, որ ՀՀ պետական հիմնի` «Մեր Հայրենիքի» տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից, հասարակության մեջ քչերը գիտեն օրհներգի սկզբնական պատմությունը։

Այս հարվածները միայն Հանրապետականի դեմ չեն, թիրախում Հայաստանն է. Արմեն Աշոտյան

 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օրհներգը ստեղծվել է 1944 թվականին՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտության և բանաստեղծ Սարմենի խոսքերի հիման վրա։ Այն, որպես օրհներգ հնչել է մինչև 1991 թվականը, որից հետո Հայաստանի երրորդ հանրապետության Գերագույն խորհուրդը ՀՀ պետական օրհներգ է հաստատել «Մեր հայրենիքը»՝ հիմք ընդունելով Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թթ.) օրհներգը՝ բանաստեղծական տեքստում կատարելով որոշ փոփոխություններ։ Հիմնի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից։ Այն առաջին անգամ հնչել է 1885 թ. մարտի 15-ին, որպէս Թիֆլիսի «Արծրունի» թատրոնում կայացած հայ առաջին քառաձայն համերգի առաջին երգը։ Հետագայում այն մշակել է նաև Բարսեղ Կանաչյանը։

Ոչ մի հականիկոլական ճակատ առանց Հանրապետականի արդյունավետ եւ բավարար ուժեղ չի լինելու. Արմեն Աշոտյան

«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին: Հավանաբար բոլորս էլ կհամաձայնենք, որ երբ խոսքը գնում է Օրհներգի մասին, բոլորս մոռանում ենք մեր երաժշտական ճաշակի եւ ձայնային տվյալների մասին ու միաձուլվում ենք այդ երգի մեջ, համախմբվում եւ հպարտանու, որ հայ ենք: Երբ թեկուզ շատ հեռվում լսվում է հիմնը ակամայից հայի բնազդը ստիպում է հոտնկայս դիմավորել։ Անհրաժեշտ է ոչ միայն լսել, այլեւ երգել` գիտակցելով յուրաքանչյուր բառի նշանակությունը:

«Երրորդ եւ չորորդ իշխանությունների նկատմամբ հարձակումը տեղի է ունենում զուգահեռ»

Սակայն վերջերս քննարկվում էր օրհներգը փոխելու թեման, որը հասակության մեջ մեծ աղմուկ բարձրացրեց: Եղան թե՛ դրական, եւ թե՛ բացասկան կարծիքներ։ Շատերը այն կարծիքին էին, որ Օրհներգը, հատկապես մեր երկրի դեպքում, իր մեջ պետք է պարունակի  նաև անցյալի մեր անցած դժվարին և ողբերգական ճանապարհի հիշողությունն ու այդ ճանապարհին ծնված ազգային երազանքը և տեսիլը:

«Արսեն Թորոսյանը Փաշինյանի կառավարության խայտառակությունն է» (Տեսանյութ)

Այսօրվա մեր իրականությունում, միակ նման ստեղծագործությունը «Մեր Հայրենիքն» է: Հրաժարվել «Մեր Հայրենիքից», նշանակում է հրաժարվել մեր երազած Հայրենիքի վերակերտումից: Ոմանք էլ կողմ են, որ պետք է վերադառնալ Արամ Խաչատրյանի երաժշտությանը` ստեղծելով նոր տեքստ: Կարծիքները, ինչպես նաեւ հասարակության կողմից առաջարկված տարբերակները շատ են, բայց ինչ էլ որոշվի եւ ի վերջո ընտրվի, այն պետք է պատմի մեր անցյալի, ներկայի,եւ իհարկե` վառ ապագայի մասին։

Արսեն Թորոսյանն այցելել է «Հանրապետական»-ում ծննդաբերած Հայկուհի Խաչատրյանին

Ներկայացրեց ՄԱՐԻԱՄ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА