ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մինսկ-2019. Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց հենացատկում

30.06.2019 17:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
Մինսկ-2019. Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց հենացատկում

Հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի մրցումային վերջին՝ 10-րդ օրը: Սպորտային մարմնամարզության առանձին վարժություններից հենացատկի եզրափակչում հայ մարզիկը գրանցել է 15.016 արդյունք: Այս մասին հայտնում է Armsport-ը: 

Մեկ տարի լռությունից հետո՝ Նաիրա Նիազյանը նորաձեւության աշխարհ է վերադառնում նորովի (Տեսանյութ)

Այսօր ավելի վաղ Արթուր Դավթյանն արդեն մասնակցել էր ազատ վարժության եզրափակչին։ Գրանցելով 13.466 արդյունք՝ Դավթյանը զբաղեցրել էր վերջին՝ 6-րդ հորիզոնականը։ 

Հիշեցնենք, որ մրցումային 9-րդ օրը կայացել էր սպորտային մարմնամարզության տղամարդկանց բազմամարտի եզրափակիչը, որում Արթուր Դավթյանը գրանցել էր 83․632 արդյունք և զբաղեցրել 5-րդ տեղը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА