o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կատաղի կրքեր՝ ԵԽԽՎ-ում

24.06.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կատաղի կրքեր՝ ԵԽԽՎ-ում

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այս պահին Ստրասբուրգի խորհրդարանը քննարկում է Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը։ Երեք տարի է Ռուսաստանը ԵԽԽՎ-ում զրկված է ձայնի իրավունքից եւ չի մասնակցում Վեհաժողովի աշխատանքներին։

Հայերն ապրել և պետք է ապրեն ԼՂ-ի տարածքում. ԵԽԽՎ-ում Մ. Մելքումյանի արձագանքը՝ Ադրբեջանի պատվիրակներին

Այստեղ, հիմա, այս պահին շեքսպիրյան բուռն կրքեր են. Ուկրաինայի, Վրաստանի, Բրիտանիայի եւ մի շարք այլ երկրների պատվիրակները պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի, եթե Վեհաժողովը վերականգնի Ռուսաստանի ձայնի իրավունքը։

Մինչդեռ, խնդիրը շատ պարզ է՝ դուրս մղելով Ռուսաստանին ԵԽ-ից եւ զրկելով մոտ 150 միլիոն քաղաքացու իրենց խախտված իրավունքների համար դիմելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարան եւ ԵԽ մնացյալ ինստիտուտներին, դրանով ի՞նչ հարց ենք մենք լուծելու։ 

Ի վերջո, ԵԽ-ի հիմնարար արժեքներից է երկխոսությունը, որի անդառնալի խզումը բացելու է պանդորայի արկղը։ Քվեարկությունը, եթե ֆորս-մաժորներ չլինեն, տեղի կունենա կեսգիշերին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА