o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսական թատրոնի տնօրենի մրցույթը չի կայանա

21.06.2019 18:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ռուսական թատրոնի տնօրենի մրցույթը չի կայանա

 «Իրավունքն» անդրադարձել էր, որ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է սպասվում: Նախատեսված էր, որ այն պետք է կայանար հուլիսի 3-ին, սակայն չի կայանա: Այդ մասին «Իրավունքը» տեղեկացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության անձնակազմի կառավարման բաժնի պետ Էլմիրա Մուրադյանից: Մեզ հետ զրույցում, տիկին Մուրադյանը թեպետ վրդովված, բայց հստակեցրեց մրցույթի չկայանալու պատճառներն ու հարցի լուծման օրենքով սահմանված մի քանի տարբերակներ:

«Արդարացի է երիտասարդների ընդվզումը». Մշակույթի մի խումբ գործիչներ հայտարարություն են տարածել

- Մրցույթը չի կայանա, քանի որ տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում միայն մեկ հայտ է ներկայացվել: Արդեն մրցույթը համարվում է չկայացած, որովհետեւ մասնակցությունը մեկն է: Նման դեպքում կամ եռամսյա ժամկետում կրկին մրցույթ է հայտարարվում, կամ նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում: Իսկ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը` Յուրի Իգիթխանյանը, պաշտոնավարելու է մինչեւ հուլիսի 8-ը, որովհետեւ նրա պաշտոնավարման ժամկետը մինչեւ հուլիսի 8-ն է` 6 ամիս ժամկետով: Ըստ օրենքի, հնարավոր է նրա հետ նոր պայմանագիր չկնքվի:

ՀՅԴ երիտթեւի տված «ժետոնը» հասավ Զոլյանի՞ն

- Տիկին Մուրադյան, այսինքն` թատրոնը 3 ամիս առանց տնօրե՞ն է մնալու:

- Իհարկե ոչ, թատրոնը չի մնա առանց տնօրեն, դաշտը կարգավորվում է իրավաբանորեն, օրենքներով, կարող է նրա հետ կնքած պայմանագիրը ծանուցվել, կարող է նշանակվել մեկ ուրիշը ժամանակավոր պաշտոնակատար:

- Իսկ դրանով չի՞ խաթարվի թատրոնի աշխատանքը, որովհետեւ կարծես թե թատրոնն արդեն հունի մեջ էր մտել ու աշխատում էր:

Ինչու հրաժարական տվեց անցումային արդարադատության «անցումային» փոխնախարարը

- Այսինքն, ինչպե՞ս է խաթարվելու:

- Դե, նորից նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի...

- Կյանքն է այդպիսին, անընդհատ էլ նորություններ պետք է լինեն, իսկ ո՞վ ասաց, որ նոր տնօրեն է գալու, կարող է իր հետ շարունակվում է... ինչո՞ւ եք մտածում, որ նոր տնօրեն է գալու:

- Դուք ասացիք, որ հնարվոր է նոր տնօրեն գա` հուլիսի 8-ից հետո:

Վահրամ Սահակյանը մշակույթում կատարվող տարօրինակ երեւույթների եւ իր նոր ներկայացման մասին

- Այո, հնարավոր է, ես օրենքի տարբերակներն եմ բացատրում, հո ես ամենագետը չեմ, չեմ կարող ասել, ես չեմ որոշողը: Ես չգիտեմ ինչ կլինի, ձեզ ասում եմ օրենքի տարբերակները, թե ինչ կարող է լինել, ես ո՞վ եմ, որ որոշեմ, թե ինչ կլինի: Իհարկե, կարող են եւ տնօրենի հետ խզել, կարող են եւ շարունակել աշխատանքը, կարող է` մեկ ուրիշի հետ նոր պայմանագիր կնքել, օրենքի հնարավոր տարբերակներն եմ ասում, թե օրենքը ինչ է թույլ տալիս:

«ԿԳՄՍ նախարարի հետեւում կան մարդիկ, ովքեր ավելի վնասակար դեր են խաղում»

- Տիկին Մուրադյան, վերջերս նման փորձ ունեցանք, երբ Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտորի պաշտոնի համար կար մեկ թեկնածու, բայց ընտրությունը կայացավ, իսկ Ռուսական թատրոնի դեպքում չեղարկվում է:

- Որովհետեւ Ռուսական թատրոնում միայն մեկն էր թեկնածություն առաջադրել, իսկ թատերականի դեպքում այլ է: Եթե Ռուսական թատրոնի դեպքում հայտերը լիներ 1 եւ ավելի` մրցույթը կկայանար: Կարող էին նույնիսկ մյուս թեկնածուները չներկայանային` մրցույթը կկայանար: Այստեղ հայտերի, փաստաթղթերի ընդունման մասին է խոսքը, որ երբ հայտերը լինում է մեկը, մրցույթը չի կայանում: Կա փաստաթղթերի ընդունման 15-օրյա ժամկետ, եւ եթե այդ ժամկետում հայտերը լինում է մեկը, մրցույթը համարվում է  չկայացած, որովհետեւ դիմել է մեկ քաղաքացի: Դա կարգավորվում է օրենքով 2005 թվականի Ն224 որոշմամբ:

«Եթե այս ապազգային օրակարգի տերն ու հեղինակը Նիկոլ Փաշինյանն է` ինքն էլ պետք է հեռանա»

ՀԻՇԵՑՆԵՆՔ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Իգիթխանյանը, գրեթե մեկ ամիս առաջ, «ԻրավունքTV»-ի տաղավարում ասել էր, որ դեռ իրագործելու շատ անելիքներ ունի, ուստի մտադիր է հաղթահարել մրցույթն ու շարունակել թատրոնի ղեկավարումը. «Գործեր կան արված, արդեն որոշակի փոփոխություններ կան թատրոնում, եւ կան դեռ շատ անելիքներ: Բոլորն էլ գիտեն, որ ես հայտ եմ ներկայացնելու եւ մասնակցելու եմ: Իմ ողջ ծրագիրն արդեն պատրաստ հանձնած է թղթին, որի մոտավորապես 35 տոկոսը, եթե ոչ ավելին, արդեն իրագործված է: Այժմ մենք սկսել ենք ամենածանր` լուսային սարքավորումների վերազինման աշխատանքները, որոնք ահռելի գումարներ են կազմում: Արդեն ունենք նախնական պայմանավորվածություններ, մի մասը կատարում են մեր գործընկերները, իսկ մի մասը` մենք մեր ուժերով պետք է անենք»:

«Պարոն Մնացականյանը շատ արագ «Գնացականյան» է դառնալու». Հայկ Մամիջանյան (Տեսանյութ)

Մրցույթը չեղարկվելու լուրը «Իրավունքի» հետ զրույցում հաստատեց նաեւ Յուրի Իգիթխանյանը. «Այո, հուլիսի 3-ին նախատեսված քննությունը չի կայանա, քանի որ ես եմ եղել միակ թեկնածուն: Այս պահին որոշ ճշգրտումներ են կատարվում թատրոնի իրավաբանական ծառայության կողմից, այդ մասին կտրվի հավելյալ տեղեկատվություն` մամուլի հաղորդագրության տեսքով»,- եզրափակեց Իգիթխանյանը:

Պավլիկ Մանուկյանն է՞լ է դեմ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՄՐՑՈՒՅԹԸ ՉԻ ՉԵՂԱՐԿՎԻ

Հավելենք նաեւ, որ տնօրենի թափուր տեղի համար մրցույթ է սպասվում նաեւ Հ. Թումանյանի թանգարանում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության անձնակազմի կառավարման բաժնի պետ Էլմիրա Մուրադյանն «Իրավունքին» վստահեցրեց, որ հուլիսի 12-ին նախատեսված մրցույթը անպայման կկայանա. «Չեմ կարող ասել, թե քանի հայտ կա, որովհետեւ դա խաթարում է մրցույթի ընթացքը, դեռ մրցույթը պետք է կայանա: Թանգարանի տնօրենի թափուր պաշտոնի համար մեկից ավելի հայտեր ենք ստացել, միայն կարող եմ ասել, որ մրցույթը կկայանա»:

Անժամկետ գործադուլ

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА