o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՉԻ բացառվում, որ երեխաներին օգտագործում են փորձարկումների համար». Ա. Ամարյան (Տեսանյութ)

21.06.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«ՉԻ բացառվում, որ երեխաներին օգտագործում են փորձարկումների համար». Ա. Ամարյան (Տեսանյութ)

Բիոլաբորատորիաները մեծ սպառնալիք են ազգի համար, մանավանդ` մեր պես փոքր ազգի: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, ազգային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ:

Ազգային ժողովը տոտալ ճնշում է գործադրում ՍԴ-ի վրա. Լևոն Քոչարյան

- Վերջերս ցույց տվեցին առաջին հայկական սարսափ ֆիլմը, որի մեջ ցույց են տալիս, թե Հայաստանում ինչ-որ բիոլաբորատորիա կա ստեղծված, որը մարդկանց վրա փորձարկումներ է անում, ինչի հետեւանքով էլ մարդիկ դառնում են զոմբիներ: Երբ ուշադիր այդ ֆիլմը նայում ես, հասկանում ես, թե ցանկացած բիոլաբորատորիա ինչքան մեծ սպառնալիք է, որովհետեւ, Աստված չանի, եթե մի վիրուս դուրս գա այնտեղից, այն տարածվելու է, եւ չեն կարողանալու դրա դիմացն առնեն: Երբ ուսումնասիրում ես համացանցը, պարզ է դառնում, որ արդեն Հայաստանում 6 հատ ամերիկյան ռազմալաբորատորիա է բացվել Երեւանում, Տավուշում, Գեղարքունիքում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում, եւ ամեն մի լաբորատորիա ունի վիրուսների հետ աշխատելու իր պրոցեսը` սիբիրյան յազվա, աֆրիկյան խոզի ժանտախտ եւ այլն: Եվ մի օր, ասենք, Սյունիքում հայտարարություն է հայտնվում, թե այդտեղ սկսվել է խոզի աֆրիկյան ժանտախտ, եւ 40-50 հատ խոզ սատկել են: Արդյո՞ք այդ լաբորատորիայի փորձարկումը չէ, որովհետեւ ցանկացած լաբորատորիա առանց փորձարկումների չի կարող: Իհարկե, փորձարկումները հիմնականում անում են առնետների վրա, բայց ինչպես ֆիլմում է ցույց տալիս, նորմալ փորձարկումներն անում են մարդկանց վրա: Նկատե՞լ եք, որ երեխաները, որոնք կորում են, ինչի մասին երբեմն լուրեր են հայտնվում համացանցում, ամեն մեկը մի տարօրինակություն ունի. մեկը աուտիզմով է հիվանդ եղել, մյուսը ուրիշ հիվանդություն է ունեցել: Այստեղ վարկածներից մեկն այն է, որ չի բացառվում, որ երեխաներին օգտագործում են այդ փորձարկումների համար, որովհետեւ վերջին տարիներին այդպիսի դեպքերը շատ քիչ են, որ կորել են, հետո գտել են: Օրինակ` Մասիսի շրջանում կորած երեխան հիվանդ էր աուտիզմով, մայրն ամեն օր գալիս է եւ ասում` «Ի՞նչ անեմ, մի տարի է ո՛չ քննիչները, ո՛չ ոստիկանները, ո՛չ ոք չի հետաքրքրվում: Երբ գնում եմ ու հարցնում` ասում են` համբերի»: Բայց մեկ տարի է իր երեխան չկա, ցանկացած ծնողի համար սա ծայրահեղ վիճակ է:

«Կան ԲՏՌ փաստաբաններ, որոնք թքած ունեն ճշմարտության վրա». Արամ Հարությունյան (Տեսանյութ)

Պարոն Ամարյան, հիշո՞ւմ եք, որ ՀԱՊԿ-ում որոշում էր կայացվել` Հայաստանում ուսումնասիրել ամերիկյան լաբորատորիաները: Եթե չեմ սխալվում, հենց ՌԴ ԱԳ նախարարն էր այս առաջարկն արել: Ի՞նչ եղավ:

Հավանաբար, Ռուսաստանը եկավ, ցույց տվեցին մի քանի բան, որոնք, ըստ էության, կարելի էր ցույց տալ եւ վերջ, որովհետեւ ամերիկյան ռազմական լաբորատորիաները դժվար թողնեին, որ ռուսները մտնեն այնտեղ: Հետեւյալ մեխանիզմն է գործում` կա դեսպանատան պատասխանատու անձ, ԱՄՆ-ից գալիս է ռազմական հետախուզությունը, եւ եւս մեկ հոգի պատասխանատու անձ կա կառավարությունում եւ արդեն գնում է բժշկական կենտրոնների բոլոր լաբորատորիաները, որտեղից տարածվում են այդ ինֆեկցիաները: Օրինակ, Վրաստանում այն մի քիչ շուտ է ստեղծվել ամերկյան այդ բազան, եւ արդեն կիրառում են: Նրանք փորձարկումներ են անում եւ ցեցերի, ճանճերի, մոծակների միջոցով վիրուսներ են բաց թողնում, որը հիմնականում գնում է կա՛մ Ռուսաստան, կա՛մ կարող է գալ եւ Հայաստան: Սա նշանակում է, որ մեր քթի տակ կան այդպիսի վտանգավոր երեւույթներ, որը ոչ ոք անհրաժեշտության դեպքում չի կարողանա հսկել, ինչը սարսափելի է: Աֆրիկայում, օրինակ, օգտագործել էին էբոլա վիրուսը, որը բավականին մարդու կյանք խլեց, նույնն էլ Վրաստանում` գործարանից արտահոսք եղավ, եւ 73 հոգի մահացան:

«Հանրությանը կոչ ենք անում համախմբվել իրական ազգային օրակարգերի շուրջ». ՀՅԴ ԳՄ

Ի՞նչ տարբերակ կա` վերահսկելու այս ամենը:

Ընդամենը պետք է իշխանությունների ցանկությունը: Տեսեք, Վրաստանում կա 10 նման լաբորատորիա, Հայաստանում` 6-7,  Ադրբեջանում` 6, այսինքն` Կովկասը տակից փակված է, մյուս կողմից Ուկրաինան է, այսինքն` Ռուսաստանին շրջապատել են եւ Հայաստանի միջոցով  կարող են փակել Իրանի ճանապարհը: Նույնպիսի լաբորատորիաներ կան Ուզբեկստանում, Ղրզստանում, Ղազախստանում, Տաջիկստանում, Մոլդովայում, այսինքն` Խորհրդային Միության նախկին գրեթե բոլոր հանրապետություններում, որտեղ փողերի եւ կաշառքների  միջոցով բացել են այդ լաբորատորիաները: Պատկերացրեք, որ Հայաստանում եղած 6 լաբորատորիաներից ամեն մեկը մի հատ վիրուս դուրս թողնի, Հայաստանից ի՞նչ կմնա, կամ ո՞վ կմնա, ոչ ոք:

«Անուրախ Հայաստան՝ վտանգավոր ընթացքով»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА