o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իսկ ինչ-որ մեկը Ն. Փաշինյանին հարցրել է՝  ինչո՞ւ էր ՌԴ-ում հանդիպում ընդդիմադիր շարժման ղեկավարի հետ»

18.06.2019 01:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Իսկ ինչ-որ մեկը Ն. Փաշինյանին հարցրել է՝  ինչո՞ւ էր ՌԴ-ում հանդիպում ընդդիմադիր շարժման ղեկավարի հետ»

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո՝ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին հունիսի 14-ին հրավիրել են ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան խորհուրդ են տվել չխառնվել ներքին գործերին, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե չի ողջունում նման հանդիպումները», - այս մասին նշում է ռուսաստանաբնակ քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ եւ հարց հղում. «Այստեղ ինչ շատ հետաքրքիր է, թե ինչ-որ մեկը նման զրույց ունեցե՞լ է Նիկոլ Փաշինյանի հետ, երբ նա պաշտոնական այցով լինելով Ռուսաստանում՝ հանդիպել էր «Նոր Ռուսաստան» ընդդիմադիր շարժման ղեկավար Նիկիտա Իսաեւի հետ»:

Ինչպես «Իրավունքը» նշեց 30-ամյակը (ամբողջական տեսանյութ)

Քաղաքագետը նաեւ ընդգծել է, որ իր շնորհիվ է, որ Իսաեւն այդպես էլ չեկավ Հայաստան եւ չստեղծեց իր ռուս-հայկական բանավեճային ակումբը:

Հիշեցնենք, որ Նիկիտա Իսաեւը, որը հայտնի է իր ադրբեջանամետ ելույթներով եւ միշտ հանդես է եկել հայ-ռուսական հարաբերությունները սրողի դերում, այս տարվա հունվարի 25-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում էր Մոսկվայում, հանդիպել է նրա հետ: Այն ժամանակ քաղաքագետ Մ. Հովսեփյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով եւ բացահայտեց ողջ իրողությունը: Քաղաքագետը մասնավորապես նշել էր. «Պարոն Փաշինյանը երեւի թե մոռացել է, որ այլեւս ընդդիմություն չէ, այլ պետության առաջին դեմքն է: Ռուսաստանում հանդիպում եւ ձեռք է սեղմում մի մարդու հետ, ով տարիներ շարունակ ադրբեջանամետ գործունեությամբ է զբաղվել, եւ նրանք հանդիպման ժամանակ որոշել են ստեղծել հայ-ռուսական բանավիճային ակումբ: Հանդիպումը գուցե կարող է նուրբ առնչություն ունենալ այն բանի հետ, որ Փաշինյանը հայտարարել էր, թե կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ, իսկ ուրբաթ առավոտյան Պուտինի մամլո խոսնակը հայտարարեց, որ նման հանդիպում պլանավորված չէ: Կարծում եմ՝ դիվանագիտության մեջ պարզապես կետեր եւ ստորակետեր չեն լինում, միգուցե սրանք փոխկապակցված գործողություններ էին. չհանդիպեց Վլադիմիր Պուտինի հետ, հանդիպեց ընդդիմության երիտասարդ ղեկավար Իսաևի հետ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА