o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Yerevan Expo» ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցավ «Երևանյան հեքիաթներ» գրքի քննարկումը

17.06.2019 22:57 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Yerevan Expo» ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցավ «Երևանյան հեքիաթներ» գրքի քննարկումը

Համայն հայության սիրելի մայրաքաղաք Երևանին նվիրված են շատ աշխատություններ, երգեր, ցուցասրահներ և այլն,որոնք ներկայացնում են նրա պատմությունը, մարդկանց կենցաղն ու առօրյան: Վերջերս «Yerevan Expo»  ցուցահանդեսային համալիրում ականատեսն եղանք մի շատ հետաքրքիր գրքի քննարկման,որին մասնակցում էին ստեղծագործական անձնակազմը: Այսպիսով այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ,գրքասեր հասարակություն՝մասնակցելու իսկական երևանցի Արփի Մաղաքյանի հետ ու նրա «Երևանյան հեքիաթներ» գրքի քննարկմանը: Միջոցառումը տեղի ունեցավ «ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ EXPO 2019»13-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակներում: Գրքի խմբագիրը Լևոն Գալստյանն է, նկարիչը Արարատ Մինասյանը,տնօրենը՝Հարություն Բերբերյանն,ովքեր ջանքեր չխնայելով նվիրված աշխատել են դրա ստեղծման ու կայացման համար: Նշենք, որ «Երևանյան հեքիաթներ»  գրքի հեղինակի հետ հանդիպում-քննարկման առանցքում վերջերս լույս տեսած նրա առաջին գիրքն է: Այստեղ ներկայացված են ութ հեքիաթներ 7-100 տարեկան երեխաների համար: Այն մեր մայրաքաղաքի մասին գրված առաջին հեքիաթաշարքն է,որն իրականության հորինվածքի ու երազանքի գեղեցիկ համադրումն է: Արփին ճակատագրով կապված է սիրելի քաղաքի՝մայրաքաղաք Երևանի հետ, որտեղ ստացել է կրթություն, սիրահարվել,ամուսնացել ու ընտանիք կազմելով այստեղ:  Աշխատանքային գործունեությունը ևս կապված է սիրելի քաղաքի հետ: Նրա գունավոր ու լուսավոր երազանքները նույնպես կապված են մայրաքաղաքի հետ,որտեղ նա երազում է,որ կրկին կանաչապատ տարածքներ, մասնավորապես՝անտառներ ունենա: Խոսելով գրքի մասին,կարող ենք նշել,որ այն սկսվում է մի շատ հետաքրքիր վերնագրով՝ «Սիրո քաղաքի հեքիաթը՝Երևանը»:Սրան հաջորդում են «Սասունցի Դավիթը, քանդակագործը և թզուկ Ռուդոլֆը», «Կառռռլոս անունով երևանցի ագռավը», «Կակաչների երգը», «Զանգակատանը քնած տղայի երազը», «Անհաղթ աքլորի նոր արկածները», «Հրաշագործ գիրքը և երջանկության արցունքները», «Իշուկն ու ուրվականը»: Հեղինակն ինչպես ինքն է ասում, գիրքը նվիրում է մայրաքաղաքը սիրող, ապրեցնող ու կարոտող բոլոր մարդկանց, ինչպես նաև իր երեխաներին՝Վիկտորիային ու Մուշեղին:Այսպիսով՝ հուսանք,որ գիրքը կունենա ընթերցողների լայն շրջան՝նպաստելով մեր մայրաքաղաքի զարգացմանն ու պահպանմանը:

Հուշաքար-ցայտաղբյուր «Առյուծ Մհեր»-ին. Տեղի ունեցավ Մհեր Երզնկյանի հիշատակի հուշաքար- ցայտաղբյուրի բացումը

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА