o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ես չեմ ամաչում գաղտնալսման բովանդակությունից, ես շատ ծանր եմ տանում ու ամաչում եմ գաղտնալսման փաստից. ԱԱԾ տնօրեն

15.06.2019 16:16 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ես չեմ ամաչում գաղտնալսման բովանդակությունից, ես շատ ծանր եմ տանում ու ամաչում եմ գաղտնալսման փաստից. ԱԱԾ տնօրեն

Չի եղել դեպք, երբ Ազգային ավտանգության ծառայությունը որևէ լրատվամիջոցի հրավիրի ԱԱԾ կամ նյութեր նախապատրաստի , քրեական հետապնդում իրականացնի սուտ լուր տարածելու համար, Shantnews-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հպարտ Հայաստանում գորգ լվանալու սցենարը արժե 300 000 դրամ

«Եթե մենք գիտենք գրվածի հեղինակին ու գրվածի մեջ հանցակազմ չկա, մենք որևէ գործառույթ այդտեղ չունենք», - ասել է Արթուր Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենը վստահեցրել է՝ որևէ դեպքում չեն խոչընդոտի լրատվամիջոցի աշխատանքը։

«Որովհետև խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, որը մենք պարտավոր ենք պահպանել։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ խոսքի ազատությունը Հայաստանում լինի ամենաբարձր մակարդակի վրա», - ասել է նա։

Անդրադառնալով իր ու ՀՔԾ պետի մասնակցությամբ գաղտնալսման դեպքին՝ Արթուր Վանեցյանն ասել է, որ հարուցված քրգործի մանրամասներին այդքան էլ տեղյակ չէ։

«Որովհետև գործը վերաբերում է ինձ ու ես փորձում եմ զերծ մնալ դրա մանրուքներին տեղեկանալուց», - ասել է նա՝ ավելացնելով, որ քննության ավարտին բոլոր փաստերն ի հայտ կգան։

Ինչ վերաբերում է, առհասարակ, այդ գաղտնալսմանը, ԱԱԾ տնօրենն ասել է՝ շատ ցավալի է, որ նման դեպք տեղի ունեցավ։

«Ուզում եմ ասել, որ ես չեմ ամաչում գաղտնալսման բովանդակությոնից, ես շատ ծանր եմ տանում ու ամաչում եմ գաղտնալսման փաստից, որը տեղի է ունեցել», - ասել է նա։

ԱԱԾ տնօրենը նշել է, եթե օբյեկտիվ ու սթափ նայենք այս ամենին, ապա տեխնիկայի զարգացման պարագայում նման դեպքերը բացառել ուղղակի անհնարին է։

«Աշխարհի հզորագույն պետությունների ղեկավարներից սկսած՝ վերջացրած  մնացածից, նմանատիպ պատմության մեջ հայտնվել են, և մենք այսօր փորձում ենք անել ամեն ինչ, որ նման դեպքերը բացառենք», - ասել է նա։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА