o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարո Վարդանյանը վերընտրվեց

14.06.2019 17:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կարո Վարդանյանը վերընտրվեց

Այսօր կայացել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենի թափուր տեղի համար հատարարված մրցույթը, որի արդյունքում թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը վերընտրվել է:

«Արթուր Վարդանյանը կալանքի տակ է քաղաքական հայացքների համար». Լեվոն Բաղդասարյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Կ. Վարդանյանն ու գրել. «Ընդամենն ուզում էի ասել, որ այսօր կայացավ Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Մինչ մտածում էի՝ մրցունակ եմ, թե ոչ, մրցակիցներս ցուցաբերեցին անասելի ողջամտություն ու հենց առաջին փուլում կտրվեցին՝ թողնելով ինձ մենակ թանգարանի անհատնում դարդերի ու նրա շուրջը վերջին ամիսներին ծավալված դավերի հետ: Մրցակիցներիս կհանդիպեմ տարիներ անց ու կասկած չունեմ, որ վերստին կցուցաբերեն նույնքան ու ավելի ողջամտություն:
Ձեր կյանքի ճամփեքին բոլորիդ մաղթում եմ դյուրամարս մրցակիցներ»
,- գրել է Կ. Վարդանյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА