ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վահե Գրիգորյանը պատրաստ է լինել նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ

13.06.2019 15:39 ԻՐԱՎՈՒՆՔ
Վահե Գրիգորյանը պատրաստ է լինել նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ

Դատարանի նախագահի հարց չի քննվում այս պահին, ես թեկնածու եմ, հեռանկարում չեմ կարող ասել, եթե ասում եք՝ հեռանկարում էդպես են ասում, ովքեր են ասում, էդ հարցը լուծում են միայն դատավորները: Դատավորներն են որոշելու։ Ես պատրաստ եմ լինել ՍԴ նախագահ, այո´։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ ինքը հավակնություններ ունի՞ եւ պատրա՞ստ է ընտրվելու դեպքում հետագայում նաեւ դատարանի նախագահ լինել։

Վահե Գրիգորյանը մեզ հետ հանդիպում չի նախաձեռնել. ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյան

Անդրադառնալով նախկինում իր հնչեցրած այն մտքին, որ իր նախընտրությունը ՍԴ անդամ ընտրվելու նախորդ ԱԺ-ի կողմն էր, Վահե Գրիգորյանը պարզաբանեց.

«Իմ նախընտրությունը այն ԱԺ-ն էր, որտեղ որեւէ քաղաքական ուժ դոմինացիա չուներ, եւ, ըստ էության, իրենք արբիտրին պիտի որոշեին համաձայնությամբ, բայց սխալված չեմ լինի, եթե գնահատեմ քաղաքական անլրջությունը, խնդիրն այն չէր, որ չեն ընտրել քաղաքական որոշմամբ, խնդիրը հենց պրոցեսն էր, ինչպես վերաբերում էին, առանց քվորում եւ այլն»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА