o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՇՏԱՊ ՓՆՏՐՎՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԻՍՈՂ

07.06.2019 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՇՏԱՊ ՓՆՏՐՎՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԻՍՈՂ

Մի քանի օր արձակուրդում երեւի մի լավ «զայրադկա» հավաքելով, Փաշինյանը նախօրեին միանգամից այնքան տարօրինակ մտքեր հնչեցրեց, որ առաջներում հազիվ մի շաբաթում էր հասցնում: Եվ, իհարկե, արցախյան թեման չէր կարող այդ ամենից դուրս մնալ:

ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԸ ՄԻԱՑՐԵՑ ԽԱՂԱՎԱՐՏԻ ՎԱՅՐԿՅԱՆԱՑՈՒՅՑԸ

 

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԷԼԻ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՀԱԿԱՍԵՑ

Այսպես, խոսելով Արցախում պատերազմ հրահրող «դավադիրների» մասին իր սիրած թեմայից, Փաշինյանը վերջապես բացատրեց, թե այդ համոզմանը որտեղից է եկել. «Ես ե՛ւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ե՛ւ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել եւ ներկայացրել եմ ԼՂ հարցի վերաբերյալ իմ տեսլականը, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել: ԼՂՀ եւ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը ներկայացրել եմ իմ տեսլականը եւ հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ կապված պրիտենզիաներ կա՞ն, համաձա՞յն են, թե՞ համաձայն չեն դրա հետ, պարզվել է, որ համաձայն են դրա հետ, եւ երբ որ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես այս մարդու հետ նստել-խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում՝ ինչ քայլերով պետք է գնալ առաջ, եթե այս մարդը դուրս է գալիս, իր օգնականին ասում է՝ գնա, Ֆեյսբուքում գրի Փաշինյանը հողերը ծախում է, ինչի՞ համար է ինքն այդ անում: Ինքն 100 տոկոսով գիտի՞ ինչ է կատարվում...»:

ԱՐՑԱԽՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ-ԲԱՔՈՒ ՁԵՎԱՉԱ±Փ

Այստեղից միանգամից մի քանի ուշագրավ փաստ կարելի է ֆիքսել:

ՓԱՍՏ 1. Ստացվում է, որ Փաշինյանը շատ լավ գիտի, թե կոնկրետ ով է Արցախում պատերազմ հրահրող «դավադիրը», ավելին, գիտի դեռ անցած տարվանից. նախընտրական շրջանում էր, որ առաջին անգամ խոսեց դավադիրների թեմայով: Այսինքն, «դավադիրը» նա է, ում հետ նստել-խոսել է, եւ ում օգնականը Ֆեյսբուքում գրառում անելու հանձնարարություն է ստացել: Եթե գիտի, դա համարում է դավաճանություն, ինչո՞ւ այդ մարդուն առ այսօր մեղադրանք ներկայացված չէ:

Պատերազմի տարիների ռումբի պատճառով Բեռլինում տարհանվել է 13 հազար մարդ

ՓԱՍՏ 2. Մայիսի 20-ին, խոսելով «դավադիրների» մասին, Փաշինյանը բառացիորեն ասաց. «Բոլորիս համար ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռեւս նախորդ տարի ասել եմ, որ սրա տակ տեսնում եմ դավադիր պատերազմ հրահրելու, որոշ տարածքներ հանձնելու ու տեղի ունեցածի պատասխանատվությունը ՀՀ կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»: Թե ինչպես են Ֆեյսբուքում ինչ-որ գրառում անելով` «դավադիր պատերազմ հրահրելու», դա դեռ հարցի մի կողմն է: Սակայն կոնկրետ դեպքում հարցը սա է. Փաշինյանի նշված խոսքը պարզ ցույց էր տալիս, որ նա դավադիր է համարում «մեր երկրում գործած կոռուպցիոն համակարգային որոշ պաշտոնյաների»: Բայց նաեւ, ըստ նախօրեի հայտարարության` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը»: Սակայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը» չէր կարող լինել, քանի որ այն «մեր երկրում գործած կոռուպցիոն համակարգային որոշ պաշտոնյաների» թվում չէ: Ուրեմն, «դավադիրները» այն «մեր երկրում գործած կոռուպցիոն համակարգայի որոշ պաշտոնյաներից» են, որոնք ներկայումս էլ «Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության» կազմում են: Այս երկու հայտարարություններից այլ հետեւության գալ պարզապես հնարավոր չէ, եւ դրանից էլ բխում է, որ «դավադիրները» նախկին իշխանական համակարգից Փաշինյանի շրջապատ անցնողներից են: Իսկ նմանները քիչ են, վերին պաշտոններում՝ հատուկենտ: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ու կարծես վերջ: Նրա՞նց է Փաշինյանը «դավադիր» համարում. հետաքրքիր շրջադարձ է... Չնայած, Ցոլակյանն էլ արցախյան հարցի հետ կապ չունի, մնաց Տոնոյանը:

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՆՈՒՅՆ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻՆ

ՓԱՍՏ 3. Վերջապես պարզվեց, որ Փաշինյանն ունի նաեւ ԼՂ հարցի վերաբերյալ «իր տեսլականը»: Մի կողմ թողնելով այն, որ իր իսկ խոստովանմամբ, այդ «տեսլականը» լսողների մոտ կարող է տպավորություն առաջացնել, որ «Փաշինյանը հողերը ծախում է», անցնենք հետեւյալ հարցին: Իր այդ «տեսլականը» Փաշինյանը ներկայացնում է «գաղտնիության պայմաններում», չնայած երեւի մի հազար անգամ խոսել է, թե ժողովրդից ոչինչ չի թաքցնելու, հատկապես՝ Արցախի հետ կապված: Դա էլ մի կողմ. եթե ունի իր տեսլականը, ուրեմն ինչպե՞ս հասկանանք ապրիլի 6-ին նրա հնչեցրած այս միտքը. «Երբ դուք բոլորդ ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում, որ՝ այ, կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես այսպես: Այսօր հայ հանրությունը եւ ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ գնա բանակցությունների, էս էլ քեզ՝ թուղթը, կարդա, անգիր արա, ու կգնաս այսպես կլուծես հարցը: Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծողը ո՛չ մի նախագահ, ո՛չ մի վարչապետ, ոչ՛ մի կառավարություն չէ: Ղարաբաղի հարցի ամբողջ սեփականատերը հայ ժողովուրդն է: Եվ ամբողջ հայ ժողովուրդը պետք է հստակ ձեւակերպի, թե ոնց է պատկերացնում, այդ հարցի հետ ի՞նչ պետք է լինի»: Լավ, եթե իր տեսլականն ունի, էլ ի՞նչ է ուզում ժողովրդից: Որ ժողովո՞ւդը տեսլական ներկայացնի: Բայց եթե դրան է սպասում, այսինքն, իր սեփական «տեսլականին» որեւէ կարեւորություն չի տալիս՝ սպասելով, որ «ամբողջ հայ ժողովուրդը պետք է հստակ ձեւակերպի, թե ոնց է պատկերացնում, այդ հարցի հետ ի՞նչ պետք է լինի», էլ ինչո՞ւ է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության» հետ ինչ-ինչ քննարկումներ անում, նրանց տեսակետը պարզում, այն էլ՝ գաղտնիության պայմաններում: Պարզապես պետք է համաժողովրդական քննարկում կազմակերպեր, իր «տեսլականը» եւս ներկայացներ, բայց ստանար ընդհանուր կարծիք ու այդպես էլ շարժվեր: Իսկ եթե իր «տեսլականն» է «գաղտնիության պայմաններում» քննարկում մի խումբ անձանց հետո, էլ ի՞նչ թուղթ է ուզում ժողովրդից:

Ե՞րբ կգա Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին ձերբակալելու օպերացիայի ժամանակը (Տեսանյութ)

 

ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

Այսպիսով այն, որ Փաշինյանի նախօրեի` եւ մինչ այս արված մի շարք այլ հայտարարություններիր մեջ խորը հակասություններ կան, ակնհայտ է: Սակայն ամենամեծ խնդիրն այն է, որ նա հերթական անգամ սրեց հակասությունները նաեւ պաշտոնական Ստեփանակերտի հետ: Նկատի ունենք, որ նույն հայտարարության մեջ Փաշինյանը նաեւ այս միտքը ընդգծեց. «Ես եմ ԼՂ հարցի պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂՀ իշխանություններին: Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել՝ ինչ է բանակցվել ինձանից առաջ: 5 անգամ հարցրել եմ՝ դուք տեղյակ եղե՞լ եք՝ ինչ են պայմանավորվել, իրենք տեղյակ չեն եղել»: Եվ ահա արձագանքելով, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը հետեւյալն ընդգծեց. «Վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետը տրամադրել է մեզ որոշ փաստաթղթեր բանակցային գործընթացի մասին: Մենք էլ մեր հերթին Հայաստանի Հանրապետության վարչապետին ենք փոխանցել բանակցային գործընթացին առնչվող մեզ մոտ առկա փաստաթղթերի փաթեթը: Առհասարակ, ե՛ւ հիմա, ե՛ւ նախկինում Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ եւ դրանցից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի եւ վերջին զարգացումների մասին...»:

«ՊԱՏԵՐԱԶՄԵԼԸ Ո՛Չ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ, Ո՛Չ ԷԼ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

Միայն այն, որ ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահներն այնպիսի պարզ բաների մասին, ինչպիսին է՝ տեղեկացված լինել-չլինելը, խոսում են «տարբեր լեզուներով», դա արդեն իսկ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս. իսկ ինչպես կխոսեն նրանք շատ ավելի լուրջ հարցերի հետ կապված, այդ թվում՝ հակամարտության կարգավորման մեխանիզմների: Սակայն Բ. Սահակյանի խոսքում մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ կար. ըստ նրա, Փաշինյանը միայն «վերջերս» է Ստեփանակերտին «որոշ փաստաթղթեր տրամադրել»: «Վերջերս» տերմինը մեկ, ծայրահեղ դեպքում երկու ամիս է ենթադրում: Այսինքն, կարելի է ենթադրել, որ միայն «որոշ» փաստաթղթեր Փաշինյանը տրամադրել է միայն ապրիլին կայացած ԱԳ նախարարների մոսկովյան եռակողմ կամ ծայրահեղ դեպքում՝ մարտի վերջերին կայացած Ալիեւ-Փաշինյան  հանդիպման ժամանակաշրջանում, այսինքն, ենթադրաբար, այդ հանդիպումների հետ կապված: Սա նշանակում է, որ մինչ այդ կայացած մի շարք այլ, այդ թվում՝ մի քանի ժամանոց հանդիպումների մասին տվյալներ չե՞ն փոխանցվել: Եթե այդ տարբերակն է, ուրեմն կնշանակի այդ նախկին հանդիպումները, որոնց հետ կապված առանց այդ էլ բազում տարաբնույթ խոսակցություններ էին պտտվում, շրջանցել են նաեւ Արցախը: Այսպիսով, Փաշինյան-Սահակյան այդ «փոխհայտարարությունների» տակ մեկ ուշագրավ տողատակ եւս սկսում է նշմարվել: Ըստ էության, ի՞նչ ասաց Փաշինյանը, եթե մի կողմ թողնենք նրա խոսքի լիրիկական մասը: Միտքը հետեւյալն էր. «Ես բանակցային ընթացքը եւ իմ պատկերացումները ներկայացրել եմ նաեւ Արցախի ղեկավարությանը, եւ նրանք համաձայն են դրա հետ»: Իսկ Սահակյանն արձագանքում է. «Ընդհանրապես, ուզում եմ ընդգծել, որ շահարկումներ թույլ չտալու լավագույն եւ գուցե միակ հնարավորությունը բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնումն է՝ Արցախի անմիջական մասնակցությամբ»: Այսինքն, քանի դեռ Արցախը պաշտոնապես այդ գործընթացում չէ, ինչի օգտին խոսել է նաեւ Փաշինյանը, նաեւ բանակցություններում որոշում կայացնող չի կարող լինել: Մասնակցում է Փաշինյանը, ուրեմն թող նա էլ որոշում կայացնի, կամ հասնի այն բանին, որ Արցախը եւս պաշտոնապես մասնակցի բանակցություններին: Նմանվում է սրան. Փաշինյանը փորձում է ասել, որ ունի Ստեփանակերտի համաձայնությունը, այսինքն, եթե հանկարծ ինչ-որ տեղաշարժեր լինեն, կա Արցախի համաձայնությունը, իսկ Սահակյանը զգուշորեն ետ է քաշվում: Մինչդեռ տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան հանդիպումը, եւ չբացառենք, որ այն կարող է դառնալ, այսպես ասենք, բանակցային գործընթացը խթանող քայլ: Իսկ եթե այդ քայլը կատարի Փաշինյանը՝ առանց Արցախի գոնե ձեւական, բայց նաեւ պաշտոնական համաձայնության, ապա պատասխանատվությունն էլ կմնա նրա վրա:

Գորբաչովը խոսել է «Սառը պատերազմի» հաղթողների մասին

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА